Ողբերգական ավտովթար. «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 3102»-ին, ապա փլուզել բնակչի շինության պատը

Այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի ազրում: Ժամը 00:05-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Մովսես Դ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Արամայիս Հ.-ին պատկանող կայանված վիճակում գտնվող «ԳԱԶ 3102» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, բախվել բետոնե սյան վրա տեղադրված երկաթե արկղին, առաջ ընթացել, բախվել Արամայիս Հ.-ի տան՝ մի քանի մետր երկարությամբ պատին, փլուզել այն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մովսես Դ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տուժած տան ընտանիքի անդամներն ու «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են կայանված «ԳԱԶ 3102»-ը, և «Opel»-ը, ապա տեղում իրականացրել հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և օրվա պատասխանատու, նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սերգո Համբոյանն ու պարեկ Հակոբ Աղանյանը և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային բաժանմունքի ավագ տեսուչ Նշան Կարապետյանը:

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ նրանց ժամանումը հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին ճանապարհին՝ առաջացնելով արհեստական խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեությունը կարգավորվեց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:

Վթարի մասին ոստիկանության վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հավաքված բնակիչները պահանջում էին պատկան մարմիններից, որպեսզի նշված հատվածում տեղադրվի արագաչափ, քանի որ դա կդառնա զսպաշապիկ՝ որոշ վայ-վարորդների համար ու վթարների թիվը կպակասի:Նրանք ասում էին.

«Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ճիշտ էր, երբ օրեր առաջ ասում էր, որ վթարների հիմնական պառճառը լավ ու երթևեկության համար հարմար ասֆալտապատված ճանապարհներն են:Երբ այս հատվածում ճանապարհներին փոսեր կային, հատուկենտ էին վթարիներ լինում:

Երբ կապիտալ ասֆալտապատվեց, գրեթե օրը մեջ ավտովթարներ են տեղի ունենում ու դա առաջին հերթին որոշ վարորդների պատճառով, ովքեր դժոխային արագությամբ են վարում մեքենաները՝ չմտածելով իրենց մասին, նույնիսկ երանի ենք տալիս քանդած ճանապարհին, քանի որ գոնե վթարներ չէին լինում, իսկ հիմա վթար՝ վթարի հետևից:

Պահանջում ու խնդրում ենք, որպեսզի պարտադիր այս հատվածում արագաչափ դնեն, հակառակ դեպքում եթե մեր խնդրանքը մերժվեց, դիմելու ենք ծայրահեղ միջոցի, իսկ հարցի ամենալավ լուծումն այն է, որ մի քանի գյուղերով կփակենք ճանապարհը:Այս պահին ձեռնպահ ենք մնում կտրուկ գործողություններից, բայց հույս ունենք, որ գոնե այս մահաբեր ճանապարհի հարցը արագաչափ տեղադրելուց հետո կլուծվի»:

Քննիչի հանձնարարականով «Opel»-ը տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ողբերգական ավտովթարից րոպեներ առաջ մահացածի ծննդյան օրն էր:

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով Կիրանցիները շատ զայրացած են եւ հիասթափված. Գառնիկ Դանիելյանը՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը Կիրանցցիներից մեկն արտասվելով դուրս եկավ Կառավարությունից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան ԱԺ շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am