«Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…

Կապիտուլյանտ Նիկոլի սպասարկու Ալենը երեկ Հ1-ով նաև մեղադրեց Ռուսաստանին մեզ խաբելու և պատերազմի մեջ ներքաշելու փորձերի համար…

Թե բա «Մենք ունեինք ընկեր, դաշնակից, ավագ եղբայր, որը մեզ պետք է պաշտպաներ: Սակայն եկավ պահն ու նա մեզ չպաշտպանեց, մեզ թողեց առնվազն մենակ, եթե ոչ` իր իմացությամբ այդ ամենը տեղի ունեցավ: Մենք սակայն էլի վստահեցինք, սակայն էլի խաբեցին, խաբեցին, խաբեցին, խաբեցին, վերջում էլ փորձեցին ներքաշել նոր պատերազմի մեջ` արդեն Հայաստանի տարածքում, որպեսզի գան և փրկեն ՀՀ-ն կոնկրետ իրավիճակում: Եվ նորից գործոն ու նորից օղակ գցեն ՀՀ պետականության վրա»…


Մի քանի հարց ստախոս Ալենին. հետաքրքիր է, 2019 թ-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Արցախը Հայաստան է և վերջ» ճղճղոցը պայմանավորվա՞ծ էր Մոսկվայի հետ, քանի որ բոլորի համար էլ հասկանալի էր, որ դրանով քանդվոմ է բանակցային գործընթացը և Նիկոլը լեգիտիմացնում է Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա…

Եթե Նիկոլը դա արել է ինքնուրույն՝ առանց Մոսկվայի «դաբրոյի» և իմացության, որին ընդունում է որպես «դաշնակից, ավագ եղբայր», ապա մենք իրավունք չունենք Ռուսաստանից նեղանալ ու նրան մեղադրել մեզ չպաշտպանելու մեջ…

Ըստ Ալենի ստացվում է, որ իրենց ապիկար իշխանությունը ի՛նչ ցանկանա անելու է ու ՌԴ-ն էլ պետք է Նիկոլի կատարածի համար պատասխա՞ն տա…
Պատերազմ սանձազերծելուց հետո Մոսկվան մի քանի անգամ ատռաջարկել է զինադարար կնքել, բայց Նիկոլը մերժել է և դիտավորյալ մեզ տարել է պարտության… Դրա համարա էլ է Մոսկվան մեղավո՞ր…

Չունենալով հայ- ադրբեջանական դեմարկացված և դելիմիտացված սահման պատերազմից հետո Նիկոլը ահռելի տարածքներ նվիրեց Ադրբեջանին ու հետո սկսեց Մոսկվայից պահանջել, որ իր գծած ոչ օրինական սահմանները ՌԴ-ն պաշտպանի՝ խաբելով սեփական ժողովրդին, թե իբր 1991 թ-ի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի դեկլարացիայով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը զավեշտի ժանրից է…

2023 թ-ի հոկտեմբերի 6-ին Նիկոլը Պրահայում Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, որի քավորներ են դառնում Մակրոնը և Միշելը ու դրանով լեգիտիմացնում է Ադրբեջանի կողմից Արցախի հետագա շրջափակումը և կազմակերպվելիք ցեղասպանությունը ու հիմա դրա համար մեղավո՞ր է կրկին Մոսկվան, որի խաղաղապահները Նիկոլի շնորհիվ զրկվեցին իրենց իրավունքներից…

Ալենը ծպտուն չի հանում, որ այդ ամենի պատասխանատուները Ֆրանսիան ու ԵՄ-ն են…

Ալե՛ն, դու ստում , ստում, ստում, ստում ես…

Ի գիտություն ալենասերների, Ալենը 2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո, ըստ լուրերի, փախել էր Հայաստանից և պատսպարվել էր Մոսկվայում՝ հայտնի շինարար-գործարարներ Հովհաննիսյանների մոտ… Հետաքրքիր է, որ Ալենը իր շեֆի այլանդակությունից հետո չէր մեկնել Վաշինգտոն, Բրյուսել, Փարիզ կամ Լոնդոն, այլ «թաքնվել» էր իր ատելի և ստախոս ռուսների մայրաքաղաքում…»։

դիտվել է 743 անգամ
Լրահոս
Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օր է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Վթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. Գեղամյան «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am