Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա
ՀՀ Կառավարությունը 1,5 մլն անձի համար նախատեսված 29. 94 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազա։
Կառավարության պահուստային ֆոնդից գումար է հատկացվել վերջին շրջանում Գազայում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված մարդկաց մարդասիրաան օգնություն ցուցաբերելու նպատակով:
Օգնությունն իր մեջ ներառում է մթերք՝ պահածոներ, չոր սնունդ, դեղորայք՝ բժշկական լուծույթներ, հակաբիոտիկներ: