Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է, բայց ես կարծում եմ, որ նրա վախերի աղբյուրը ոչ թե Ադրբեջանն է ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահը, այլև այդ վախերը գալիս են Հայաստանի Հանրապետությունից, Հայաստանի ժողովրդից, նաև Արցախի ժողովրդից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա կառավարության նիստում հնչեցրած հայտարարությանը, թե, իբր ,ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգությանը՝ հայտարարություններ հնչեցնելով վտարանդի կառավարության և այլնի մասին։

Քաղաքագետն ընդգծեց, որ Փաշինյանն առաջին անգամ չէ, որ նման բովանդակությամբ հայտարարություն է անում։ ։ «Կարծում եմ՝ ակնհայտ է, որ իրենց նպատակն է աշխարհաքաղաքական փոփոխությունների գնալ, դրա համար էլ այս իշխանությունների ու Փաշինյանի համար անհրաժեշտ է Արցախի թեման փակելը»,- արձանագրեց փորձագետը։

Ըստ նրա՝ այդ թեման փակ չէ՝ անկախ նրանից, թե ինչ դիրքորոշում կունենա Հայաստանի կառավարությունը։ «Վստահաբար, աշխարհաքաղաքական զարգացումների փոփոխության դեպքում Արցախի թեման նորից բացվելու է։ Հիմա Փաշինյանը փորձում է փակել անգամ արցախցիների իրավունքների խնդիրը, որի մասին ինքը ժամանակին խոսում էր։ Խոսքը Արցախի ժողովրդի՝ իրենց հողում ապրելու իրավունքի մասին է, արցախահայերը այդ իրավունքները փորձում են հետապնդել և փորձում են պահպանել իրենց կառույցները, որպեսզի հետագայում աշխարհաքաղաքական փոփոխությունների դեպքում հնարավոր լինի վերադառնալ այդ հարցին։ Այս ու նմանատիպ բոլոր հայտարարությունների նպատակը հենց այն է, որ ինքը ուզում է վերջնականապես փակել այդ հարցը, բայց դա իր մոտ միանշանակ չի ստացվելու»,-ասաց քաղաքագետը։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 540 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am