Ի՞նչ է տեղի ունենում փոխարժեքների հետ. Տարադրամը կրկին էժանանում է

Վերջին օրերին Հայաստանում տարադրամը դարձյալ սկսել է էժանանալ։ Նվազել են բոլոր հիմնական արժույթների, մասնավորապես՝ դոլարի, եվրոյի, ինչպես նաև ռուբլու փոխարժեքները։ Դրանք արժեզրկվել են։ Բայց արժեզրկվել են ոչ թե այն պատճառով, որ տարադրամի հոսքերն են ավելացել, այլ, որովհետև դրամն է ամրապնդվել։
168.am-ի տնտեսական մեկնաբանն անդրադարձել է այս խնդրին:

Այլ հարց է, թե ինչո՞ւ է ամրապնդվել դրամը։ Թվում է, թե դրա համար բավարար հիմքեր չկան։

Առավել ևս, որ վերջին ամիսներին նկատվում է Հայաստան եկող տարադրամային հոսքերի կրճատում։

Նվազել են մասնավոր տրանսֆերտները։ Եկած գումարների մեծ մասն էլ ուղղված են հիմնականում արտաքին առևտրի կամ վերարտահանումների ֆինանսավորմանը։

Նվազել է նաև զբոսաշրջային հոսքը, որը հանդիսանում է Հայաստան տարադրամային միջոցների ներմուծման մյուս հիմնական ուղղություններից մեկը։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա հունվար-փետրվարին Հայաստան ավելի քիչ զբոսաշրջիկներ են եկել, քան եկել էին անցած տարի։

Այս իրավիճակը վկայում է, որ արտաքին հատվածից տարադրամի ներհոսքի առումով փոխարժեքների վրա ճնշումը թուլացել է, սակայն տարադրամն արժեզրկվում է։

Եվ դա տեղի է ունենում այն պարագայում, երբ տևական ժամանակ բարձրացնելուց հետո, Կենտրոնական բանկը, գուցե ոչ մեծ քայլերով, բայց պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Այլ կերպ, էժանացնում է փողը, ինչը տրամաբանորեն պիտի բերեր դրամի զանգվածի ավելացմանը՝ տնտեսության մեջ դրամային հոսքերի ակտիվացման միջոցով։

Սակայն, ինչպես տեսնում ենք, հակառակն է տեղի ունենում. Կենտրոնական բանկն այս փուլում իրականացնում է ընդլայնողական կամ պարզապես փողի էժանացման քաղաքականություն, իսկ դրամը թանկանում է։

Դրամի թանկացման պատճառները կարող են տարբեր լինել, բայց այն, ինչ տեղի է ունենում, նշանակում է, որ ավելացել է ազգային արժույթի պահանջարկը կամ պարզապես կրճատվել է առաջարկը։ Դրա պատճառով էլ խախտվել է շուկայի հավասարակշռությունը՝ հանգեցնելով հիմնական արժույթների նկատմամբ դրամի ամրապնդման։

Դրամի ամրապնդումը համընկնում է փողի շուկայում տեղի ունեցող փոփոխությունների հետ։

Կենտրոնական բանկի տվյալները վկայում են, որ վերջին շրջանում փողի զանգվածը բավականաչափ կրճատվել է։

Եթե մարտի առաջին կեսին փողի բազան հասել էր ընդհուպ 1 տրիլիոն 672 մլրդ դրամի, ապա վերջին օրերին տատանվում է 1 տրիլիոն 604-605 միլիարդի սահմաններում, առանձին օրերին նույնիսկ ավելի ցածր է։

Կրճատվել է նաև կանխիկի շրջանառությունը։

Դրամի զանգվածի կրճատման վրա կարող էր ազդեցություն ունենալ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը, երբ հարկերի հավաքման տեսքով, մի կողմից՝ տնտեսությունից փողը հանում են, մյուս կողմից՝ չեն կարողանում ծախսերի միջոցով ժամանակին վերադարձնել տնտեսություն, ու ոչ միայն խոչընդոտներ են ստեղծում տնտեսության համար, այլև նման տեղաշարժեր են առաջացնում փոխարժեքի շուկայում։

Հարկաբյուջետային աննորմալ քաղաքականությունը վերջին տարիների խրոնիկ դարձած հիվանդություններից է, որը ոչ մի կերպ չեն կարողանում հաղթահարել։

Տնտեսության մեջ փողի քանակի կրճատումն էլ, ըստ էության, բերել է տարադրամի նկատմամբ դրամի ամրապնդմանը։

Թե ինչո՞վ է այս պահին իշխանությունների համար նպատակահարմար դրամի ամրապնդումը, դժվար է ասել։ Նման նպատակահարմարություն կարող էր լինել, ասենք՝ արտաքին կամ ընդհանրապես տարադրամային պարտքի սպասարկումը։

Մնացած բոլոր առումներով դրամի ամրապնդման անհրաժեշտություն, առավել ևս՝ նպատակահարմարություն, ներկայումս չկա։

Նախ, որ թուլացել է գնաճային ճնշումը։

Վերջին ամիսներին տասներկուամսյա ժամանակահատվածում նույնիսկ գնանկում է արձանագրվում։ Այդ պայմաններում պարզապես անիմաստ է դրամի ամրապնդման միջոցով՝ գնաճի վրա ճնշումն ուժեղացնելը։

Ընդհակառակը, այս պահին դրամի ամրապնդումը գլխացավանք է ստեղծում Կենտրոնական բանկի համար՝ լրացուցիչ գնանկում թույլ չտալու համար։ Առանց այդ էլ՝ գների կայունություն ասվածը ոչ մի կերպ չի տեղավորվում կայունության այն տիրույթում, որը ԿԲ-ն պարտավոր է ապահովել։

Խոսքը 4+-1,5 տոկոս շրջանակի մասին է։

Այնինչ՝ գնաճը մեկ գտնվում է դրանից բավական բարձր է, մեկ էլ՝ բավական ցածր մակարդակի վրա։ Գնաճի կայունություն, որը պիտի ապահովվի, որպես այդպիսին, չկա։

Դրամի ամրապնդումը, առավել ևս՝ նպատակահարմար չէ տնտեսության համար։ Վերջին տարիներին դա տեսնում ենք հատկապես տնտեսության արտահանելի հատվածում, որտեղ խնդիրները միայն ավելացել են ու այսօր էլ պահպանվում են՝ դրամի չափից դուրս ամրապնդման հետևանքով։ Դա բերել է նրան, որ տնտեսության արտահանելի հատվածի մրցունակությունը դրսի շուկաներում ավելի է թուլացել։

Թուլացել է նաև ներքին շուկայում՝ ներմուծման էժանացման պատճառով։

Դրամի ամրապնդումը, ինչը վերջին երկու տարիներին տեղի է ունեցել Հայաստանում, ի վնաս տնտեսության է։ Դրա հետևանքով բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող մի շարք ճյուղեր, կանգել են խնդիրների առաջ, լուրջ ֆինանսական կորուստներ են կրում։ ՏՏ-ի համար արդեն նույնիսկ փրկության ծրագիր են գրում, որի արժեքը գնահատվում է 90-100 մլն դոլար։

Դրամի ամրապնդումը ծանր է նստում տնտեսության վրա, բայց այն այսօր էլ շարունակում է արդիական մնալ, նույնիսկ այն պարագայում, երբ դադարել է փոխարժեքների միջոցով գնաճը ճնշելու անհրաժեշտությունը։ Այդպես էլ իշխանությունները ոչինչ չեն անում տնտեսության արտահանելի հատվածի ազգային արժույթի ազդեցությունը մեղմելու համար։ Գտել են հեշտ ճանապարհով բարձր աճեր ցույց տալու եղանակը ու թքած ունեն, թե իրականում ինչ է կատարվում տնտեսության մեջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
168.am

 

դիտվել է 1614 անգամ
Լրահոս
«Տոնդ փոխի ա՛յ տղա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է (video) Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Տավուշը պայթում է Երևանի կենտրոնում․ Էդգար Ղազարյան (video) Ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել «Արի՛ էս կողմ արա՛», «Չկպչե՛ս ինձ»․ հրմշտոց և լարված վիճակ․ «Հանգստացե'ք, դուրս եկեք ճանապարհից» (video) Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Բյուջեից 1.3 միլիարդ դրամ է հատկացվել Ոստիկանությանը «Հերի՛ք ա կապիկություն անեք», «Նիկոլ հողատու». իրավիճակը լարված է Արմավիր–Գյումրի ճանապարհին (video) Անչափահասների են Կիրանցից հրավիրել ոստիկանության բաժին Հայաստանի «թանկարժեք» առևտուրը, որի վրա հին ու նոր օլիգարխները մեծ փողեր են աշխատում 4 անձանցից 3-ը կալանավորվել են Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո Իշխանությունն իր սև գործը շարունակում է Ականազերծումները հասան Բերքաբեր Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան «Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Ալիևը Բլինքենին ասել է Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում «Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Ավարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հերթական կալանքի որոշումը՝ իշխանության սրտի դատավորի կողմից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am