Ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումներով դատախազությունն ինչ է պահանջում բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված 7 անձանցից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդապետյանն այս մասին ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացմանը:

«2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան են ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումներ, որոնցով Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված յոթ անձանցից (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 25 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, 5 տրանսպորտային միջոց, մասնակցություն՝ հայաստանյան և արտասահմանյան 16 իրավաբանական անձերում, ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր, շուրջ 10 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 35 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար»,–ասաց գլխավոր դատախազը:

դիտվել է 396 անգամ
Լրահոս
Դանիայում Նիկոլ Փաշինյանին դիմավորել են «ամոթ» վանկարկումներով Գիշերը ձերբակալություններ են եղել ԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը Ինչ-որ ժամանակ փարավոններին թաղելուց հետն ահագին օգնական են թաղել.կամավորական հիմունքներով հավաքագրվում են նիկոլապաշտներ. Ամալյան Դանիայում Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Ամո՜թ» վանկարկումներով (video) Բագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան Լավ կլինի, որ Դավիթ Գյուրջինյանը մտածի իր կատարած հանցանքի` հավաքին ուսանողների մասնակցելուն խոչընդոտելու մասին․ Արմեն Հարությունյան Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը հայտարարագիր չի ներկայացրել Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում Խորհրդարանի պաշարում կլինի՞ արդյոք Անհնազանդության ակցիաները շարունակվում են. քաղաքացիները փողոցներ են փակել Բագրատ Սրբազանի հաջողությունները Եկեղեցունն են, իսկ հնարավոր անհաջողությունները՝ իրենը, անձնապես․ Կ․ Հովհաննիսյան Գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն Մելիքյան Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը. Նաիրի Հոխիկյան Ինչո՞ւ է ողջ ծանրությունը մնացել Բագրատ Սրբազանի վրա Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ Այսօր վերջին օրն է Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է Սրանք ստի, կեղծիքի, ատելության, թուրքասիրության ու ներքին պառակտման քարոզիչներ են․ Նաիրի Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am