«Կրոկուս»-ում ահաբեկչության մասնակիցներից մեկը լուսանկարներ է հրապարակել Ստամբուլից
Շամսիդին Ֆարիդունին, ով կալանավորվել է Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ» կենտրոնում ահաբեկչության կասկածանքով, փետրվարի 23-ին Ստամբուլից լուսանկարներ է հրապարակել։ Այս մասին գրում է «Իզվեստիան»։
Ֆարիդունին Instagram-ում հրապարակել է ութ լուսանկար։ Լուսանկարներում պատկերված է ինքը և Ֆաթիհ մզկիթը։