Կատարը սկսել է ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչ օրս կոնկրետ պատասխան չի տվել Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման դիմաց հրադադարի գործարքի վերաբերյալ և շարունակում է անընդունելի պահանջներ ներկայացնել` բանակցություններում առաջընթաց չցանկանալով։
Այս մասին այսօր հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«ՀԱՄԱՍ-ից ռեալ պատասխան չի ստացվել։ Նրանք չեն ուզում առաջ շարժվել, նրանք նաև ցանկանում են տարածաշրջանում սրել իրավիճակը Ռամադանի շրջանում... դա է նրանց նպատակը»,-ասել է վարչապետը նշելով,որ միակ դրական կետն այն է, որ Կատարը սկսել է ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա: