«Քաղաքացիական պայմանագիրը» շուրջ 600 հազար դրամի հարկ է թաքցրել

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարկատուին թիվ 1 հերոս հռչակած ու եկամտահարկերը վճարել չցանկացող խոպանչիներին «օդերով հանող» Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, պարզվում է, 2022 թվականին շուրջ 600 հազար դրամի հարկ է թաքցրել:

Սա պարզել է աուդիտորական կազմակերպությունը՝ ՔՊ-ի պատվերով։ «Թրանս աուդիտ» ՓԲԸ տնօրեն Հայկ Մարգարյանի եւ առաջադրանքի պատասխանատու Նելլի Սարգսյանի կողմից ՔՊ կուսակցության ղեկավարությանը հասցեագրված «գաղտնի» մակնշմամբ նամակում, ի թիվս մի շարք դիտարկումների, ասված է.

«Հաշվետու տարվա եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներում վարձակալական վճարների վերաբերյալ տվյալները ներկայացվել են անճշտություններով, մասնավորապես՝ հունվար, մարտ, ապրիլ եւ դեկտեմբեր ամիսների հաշվարկներում վարձակալական վճարներից եկամուտներ ստացող անձանց լրացված թվաքանակը չի համապատասխանում այդ ամիսներին փաստացի եկամուտ ստացած անձանց թվաքանակի հետ:

Ինչպես նաեւ, հունիս եւ դեկտեմբեր ամիսների հաշվարկներում վարձավճարների ընդհանուր գումարը պակաս է հայտարարագրվել, համապատասխանաբար` 222 222 ՀՀ դրամով եւ 5 907 778 ՀՀ դրամով, ինչի արդյունքում կուսակցության կողմից ֆիզիկական անձանց վճարված վարձավճարների գծով պակաս է հայտարարագրվել եւ պետական բյուջե պակաս է վճարվել 613 000 ՀՀ դրամի չափով եկամտային հարկ»:

Այսինքն՝ ստացվում է, որ ՔՊ-ն կեղծ թվեր է հայտարարագրել, որի հետեւանքով 600 հազար դրամ պակաս հարկ է վճարվել պետական բյուջե»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ Ռուսաստանի օգնությունից հրաժարվելը Հայաստանի համար մահացու է. Անատոլի Մատվիյչուկ Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել էր Էջմիածին Հրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչել Ոստիկանների հակաէսթետիկ ու զզվելի քայլը․ գտա՞ք Սամվելին ստորացնողներին․ Արթուր Խաչատրյան (video) Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը «Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան Հանրահավաք Լոս Անջելեսում` ի պաշտպանություն Տավուշի (video) ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Կիրանցի մուտքերը շարունակում են փակ մնալ Կիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամին Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ճանապարհից երեւում են նշաձողերը ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան Անկախ նրանից, որ Երևանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում Կառավարությունը 210 մլն դոլարի պայմանագիր է կնքել. կկառուցվի «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից Որտե՞ղ է ընդդիմությունը, ինչո՞ւ չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է ընդդիմությանն ուղղված մի շարք հարցերի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am