Այսօր առավոտից Երեւանի քաղաքապետարանի դիմաց թեժ կլինի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր Երեւանի ավագանիում թեժ է լինելու:

Ավագանին քննարկելու եւ արդեն վերջնական հաստատելու է տրանսպորտի ուղեվարձի թանկացման աղմկահարույց նախագիծը:

Չնայած հանրային դժգոհություններից հետո քաղաքային իշխանությունները տպավորություն ստեղծեցին, թե մտադիր են ընդառաջ գնալ եւ որոշակի զիջումներ կատարել, բայց, ահա, այսօր երկար չարչրկված նախագիծը կդրվի ավագանու հաստատմանը:

Տրանսպորտի ուղեվարձի թանկացումներն ուժի մեջ կմտնեն այս տարվա սեպտեմբերի 1-ից:

Իսկ որքա՞ն կթանկանա տրանսպորտի ուղեվարձը, որքա՞ն քաղաքացին պետք է վճարի տրանսպորտով երթեւեկելու համար, բարդ մաթեմատիկա է:

Այսպիսով, ըստ նախագծի՝ առաջարկվում է տարեկան կտրվածքով երթեւեկության համար տրանսպորտի ուղեվարձը դարձնել փաթեթային համակարգով 90.000 դրամ՝ քարտային տարբերակով, իսկ եթե ձեռք եք բերում էլեկտրոնային կրիչ, ապա՝ 88.000 դրամ: 1 ամսվա համար տրանսպորտի ուղեվարձի փաթեթը կդառնա 9000 դրամ, 1 օրվա համար 8 անգամ երթեւեկելը կարժենա 900 դրամ, իսկ 7 օրվա համար առավելագույնը 30 անգամ տրանսպորտով երթեւեկելը՝ 5000 դրամ, 90 րոպե երթեւեկելը կարժենա 300 դրամ: 30 օրում 10 ուղեւորության համար քաղաքացիները կվճարեն 2200 դրամ:

Նշենք, որ եթե քվորում լինի, եւ նիստը կայանա, ապա քաղաքային իշխանությունները առանց խոչընդոտի կարող են ընդունել քաղաքացիների գրպանին հարվածող հերթական նախագիծը, որով 150-300 դրամ կդառնա ուղեվարձը:

Իսկ ինչ են պատրաստվում անել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները:

Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ մասնակցելու են նիստին.«Նիստին գնալու ենք, ելույթներ էլ ենք ունենալու ու ամեն ինչ անելու ենք, որ տրանսպորտի թանկացման իրենց հիմար նախագիծը չընդունվի»:

«Հանրային ձայն»-ն էլ իր հերթին մտադիր է գաղտնի պահել իր որոշման մասին. մեզ խմբակցությունից հայտնեցին, որ որոշում ունեն, բայց չեն ցանկանում հրապարակել:

Հաշվի առնելով նրանց գործելաոճը՝ ենթադրվում է, որ կրկին վերջին պահին կգնան եւ կապահովեն քվորում ՔՊ-ի համար, որպեսզի իշխանությունները դակեն իրենց ցանկացած նախագիծը:

Դե իսկ «Մայր Հայաստան»-ից մեզ ասացին, որ եթե մյուս խմբակցությունները գնան ու քվորում ապահովեն, ապա իրենք էլ կմասնակցեն ու ելույթներ կունենան՝ քաղաքացիներին ներկայացնելով այս թանկացումների հետեւանքները:

Նշենք, որ ավագանու նիստից առաջ քաղաքապետարանի դիմաց նաեւ ակցիա է նախատեսած՝ ընդդեմ տրանսպորտի ուղեվարձի թանկացման: Առավոտ 9:00-ից կսկսվեն բողոքի գործողությունները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 254 անգամ
Լրահոս
Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել էր Էջմիածին Հրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչել Ոստիկանների հակաէսթետիկ ու զզվելի քայլը․ գտա՞ք Սամվելին ստորացնողներին․ Արթուր Խաչատրյան (video) Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը «Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան Հանրահավաք Լոս Անջելեսում` ի պաշտպանություն Տավուշի (video) ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Կիրանցի մուտքերը շարունակում են փակ մնալ Կիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամին Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ճանապարհից երեւում են նշաձողերը ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան Անկախ նրանից, որ Երևանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում Կառավարությունը 210 մլն դոլարի պայմանագիր է կնքել. կկառուցվի «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից Որտե՞ղ է ընդդիմությունը, ինչո՞ւ չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է ընդդիմությանն ուղղված մի շարք հարցերի Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան Арман Варданян: «Мы не позволим, чтобы Запад воевал с Москвой до последнего армянина» Հենց հիմա թուրքը պլանավորում է մեր չլինելու ծրագիրը, ես հաշտ չեմ․ ակցիա՝ Կառավարության դիմաց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am