Ուշագրավ արդյունքներ հետխորհրդային երկրների ու Ռուսաստանի հարաբերությունների մասով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գրեթե բոլոր երկրներում էլ հետազոտություններ են արվում հանրային կարծիքի և այլ երկրների հետ կապված վերաբերմունքի մասով։ Խնդիրն այն է, որ հանրային ու փորձագիտական մոտեցումները որոշակիորեն իրենց ազդեցությունն են ունենում նաև տարվող արտաքին քաղաքականության վրա։ Հիմա, առավել ևս, ինչպես այլ երկրներում, այդ թվում՝ Արևմուտքում, այնպես էլ Ռուսաստանում տարբեր հետազոտություններ են կատարվում՝ հանրային և փորձագիտական մոտեցումները և դրանց փոփոխությունը հասկանալու համար։ Նման հետազոտություն արդեն երրորդ տարին անընդմեջ Մոսկվայում անցկացնում է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը: Եվ այս տարի ևս ուշագրավ տվյալներ են ամփոփվել՝ կապված հետխորհրդային երկրներում կոմունիկացիոն ռեժիմների բարեկամական վերաբերմունքի վարկանիշների հետ:

Ուշագրավ է, որ այս տարի հետազոտություններին մասնակցել է ռուսաստանյան և արտասահմանյան ավելի քան 400 փորձագետ՝ կրկնակի ավելի շատ, քան անցած տարի: Իրականացվել է հետխորհրդային 16 երկրում տեղի ունեցած իրադարձությունների, պաշտոնական փաստաթղթերի, նշյալ երկրների ղեկավարների հայտարարությունների և լրատվամիջոցների մանրամասն վերլուծություն: Հասկանալի է վերլուծության կարևորությունը Ռուսաստանի համար. ռուսական կողմը հետխորհրդային տարածքը համարում է իր համար կենսական շահերի գոտի։ Եվ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Ռուսաստանի հետ բարեկամական կոմունիկացիոն ռեժիմի շարքին է դասվել տասը երկիր՝ Հարավային Օսիա, Բելառուս, Աբխազիա, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան և Հայաստան:

Վրաստանը գնահատվել է որպես համեմատաբար բարեկամական, իսկ հինգ երկիր գրանցել է բացասական ցուցանիշներ՝ Ուկրաինա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա և Մոլդովա: «Բարեկամության» ցանկում առաջատարը Հարավային Օսիան է՝ 93,5 միավորով, իսկ Հայաստանը եզրափակում է տասնյակը՝ 46 միավորով: Մյուս կողմից էլ՝ ռուս փորձագետներին հետաքրքրում է, թե հետխորհրդային երկրներում ինչպիսի վերաբերմունք կա Ռուսաստանի նկատմամբ, և այս ուղղությամբ ևս ուսումնասիրություններ են կատարվում։ Դրանով է պայմանավորված, որ հետազոտության արդյունքների ներկայացման ժամանակ նշվում էր, թե կոնկրետ ինչ հիմնական գործոններ են ազդում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունների վրա, այդ թվում՝ բացասական իմաստով: Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման վրա առաջին հերթին ազդում է բևեռացման խորացումը, երբ գործ ունենք քաղաքական վերնախավերի՝ ապագա աշխարհակարգի արժեքների ըմբռնման հիմնարար տարբերությունների հետ։

Օրինակ՝ հետխորհրդային տարածքի որոշ երկրներ ինտեգրվել են արևմտյան մոդելին (Լատվիա, Լիտվա, Էստոնիա)։ Որոշ երկրներ գտնվում են անցումային վիճակում (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան)՝ հիմնականում կենտրոնանալով Արևմուտքի վրա։ Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը դիտարկվում են որպես տատանվող երկրներ։ Երկրների հաղորդակցության ռեժիմների փոփոխության երկրորդ պատճառը դիտարկվում է քաղաքակրթական խոր տարանջատումը, քանի որ ներկա փուլում կրոնների, լեզուների, մշակույթների և արժեքների միջև մրցակցությունն աճում է։ Ընդ որում, մրցակցությունն ու ինտեգրման միտումները նկատվում են հետևյալ ուղղություններով. 1) ռուսական (ռուսական, խորհրդային) քաղաքակրթություն (Բելառուս, Մերձդնեստր, Հարավային Օսիա, մասամբ Աբխազիա, մասամբ Ղրղզստան). 2) թյուրքական քաղաքակրթություն (Ադրբեջան, Թուրքմենստան, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան); 3) արևմտյան քաղաքակրթություն (Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, մասամբ Հայաստան):

Իսկ հաղորդակցության ռեժիմների դինամիկայի երրորդ պատճառն արդեն դիտարկվում է անդրսահմանային կլաստերավորման նոր պայմանների առաջացումը, որի հիմքը, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի և ռուսների նկատմամբ վերաբերմունքն է։ Օրինակ՝ հակառուսական կլաստերը ստեղծվել է մերձբալթյան երկրների և Ուկրաինայի կողմից։ Իսկ կլաստերավորման մեկ այլ հիմք ապագայում կարող է ծառայել արդեն արհեստական բանականությունը: Հաղորդակցության ռեժիմների դինամիկայի հաջորդ պատճառը ռազմական ուժի գործոնի ուժեղացումն է։ Կախված ռազմաքաղաքական բլոկներում կամ հարաբերություններում ներգրավվածությունից՝ հետխորհրդային երկրները ձևավորում են իրենց սոցիալքաղաքական դիսկուրսը և հարաբերությունների կանոնները Ռուսաստանի և ռուսների հետ։ Այս գործոնի ազդեցությամբ էլ տեղի է ունենում տարածաշրջանային անվտանգության համակարգերի փոխակերպումը։ Թերևս նշված հիմնական գործոնների վերլուծությունը թույլ կտա հասկանալ, թե ինչ ուղղություններով կարող են զարգանալ հետխորհրդային երկրների ու Ռուսաստանի հարաբերությունները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 369 անգամ
Լրահոս
Ինչու՞ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (video) Էս անտերի երկիրը երբեք, երբեք ու երբեք իր թանկ մեռելներին չարժևորեց․Մուրադ Մշեցի Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին Սրանց վերջի կնիքը դրվելու է Երևանում․ ալիքը գնալու է Տավուշից․ Սուրեն Պետրոսյան (video) Կասկած չկա՝ պայքար կա․ Գերասիմ Վարդանյան (video) Հայտնի է՝ նաև ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Գերլարված իրավիճակ․ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է՝ ի աջակցություն Տավուշի (video) Մեկնարկել են բողոքի անհնազանդության ակցիաներըՄեկնարկել են բողոքի անհնազանդության ակցիաները (տեսանյութ, թարմացվող. թարմացվող Ցուցմու՞նք եք կորզում․ Արսեն Թորոսյանը կոշտ քննադատեց դատախազին (video) Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան «Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու վնասները․ Ոսկան Սարգսյան «Նիկո՛լ , հողատու»․ «Տավուշ ա հանձնվում, հերի՛ք ա»․ ակցիա (video) Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում «Տոնդ փոխի ա՛յ տղա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է (video) Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Տավուշը պայթում է Երևանի կենտրոնում․ Էդգար Ղազարյան (video) Ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել «Արի՛ էս կողմ արա՛», «Չկպչե՛ս ինձ»․ հրմշտոց և լարված վիճակ․ «Հանգստացե'ք, դուրս եկեք ճանապարհից» (video) Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am