Լևոն Քոչարյանի գործով դատախազին ինչպիսի՞ «պայծառ ապագա» է սպասվում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են իրավապահ մարմինները, այն էլ՝ ոչ ամբողջությամբ, նորություն չէ: Սակայն նույնիսկ այս ոլորտում բոլորը չէ, որ պատրաստ են դեմ գնալ օրենքներին ու անվերապահ կատարել Փաշինյանի ցանկությունները, որոշ դեպքերում՝ անգամ «կապրիզները»:

Պատահական չէ, որ քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով գրեթե նույն դատախազներն ու դատավորներն են նշանակվում: Սակայն, որպես օրինաչափություն, Փաշինյանի «սրտի» դատախազներին ու քննիչներին հետաքրքիր ճակատագրեր են սպասվում. նրանք ոչ միայն պարգևատրվում են, այլև ծառայություններից օգտվելուց հետո, ի վերջո, նրանցից բավականին արագ ազատվում են: Ի մասնավորի, կարելի է հիշել նախկին քննիչ Հրաչյա Մուշեղյանին, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդման հիմնական դերակատարներից մեկն էր: Մուշեղյանը, ինչպես հայտնի է, հիմնական «պատռվողներից» մեկն էր, որպեսզի Քոչարյանը պարտադիր ազատազրկված լինի։ Նրա հետ նույն գործն ու նույն տրամաբանությունը տանում էին նաև մեղադրողները՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, դատախազներ Գևորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը։

Հրաչյա Մուշեղյանը, որը երևի թե մեծ ակնկալիքներ ուներ Փաշինյանի իշխանությունից, ի վերջո, հայտնվեց լուսանցքում. դուրս եկավ համակարգից, դարձավ փաստաբան, իսկ անցած տարի՝ օգոստոսի 12-ին դարձավ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի «հեղինակ» (ի դեպ, ղեկին է եղել ոչ սթափ վիճակում), իսկ այսօր բավարարվում է նրանով, որ իրեն, որպես նախկին քննիչ, չեն կալանավորել, ժամանակավորապես ազատության մեջ է, ինչպես ասում են՝ մինչև մի լույս կբացվի։

Փաշինյանի իշխանության համար գլխավոր դատախազի պարտականությունները «բարեհաջող» իրականացրած Արթուր Դավթյանը նույնպես հայտնվեց լուսանցքում. մամուլը գրեց, թե ուր որ է Մոսկվայում դասախոսություններ պետք է կարդա, մի անգամ էլ կադրերում երևաց Արցախի թեմայով փողոց դուրս եկած ժողովրդի մեջ, ու այդպես էլ մինչ հիմա տեղեկություն չկա, թե ինչով է զբաղվում նա։ Բաղդասարյանն ու Պետրոսյանը նոր դատախազ Վարդապետյանի պաշտոնավարման հենց սկզբից դուրս մնացին համակարգից: Ճիշտ է, հետո նրանք պաշտոնների նշանակվեցին ՔԿ-ում, բայց այդ պաշտոնները, մեղմ ասած, «այն չէին»՝ հաշվի առնելով նրանց հավակնություններն ու Փաշինյանին մատուցած ծառայությունները: Դժվար չէ կանխատեսել, թե ինչ «պայծառ ապագա» է սպասվում դատախազ Արթուր Դանիելյանին, որը հիմա ներգրավված է ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի և փողոցային ակցիաների մասնակից, ծնունդով արցախցի Սերգեյ Ասատուրովի «գործով»:

Հիշեցնենք, որ մասնավորաբար Լևոն Քոչարյանը մեղադրվում է 4 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեև միջադեպը ֆիքսած տեսախցիկների տեսագրություններում ակնհայտ երևում է, որ ոստիկաններն են իրեն հարվածում: Կան տեղեկություններ, որ Դանիելյանը Փաշինյանի ընտանիքի հետ բավական սերտ հարաբերություններ ունի, ինչի մասին դատական առաջին նիստի ժամանակ հարց տվեց նաև փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Մեր տեղեկություններով, նրա՝ այս գործի մեղադրող դատախազ նշանակվելը պատահական չէ: Բանն այն է, որ Փաշինյանը անձամբ է շահագրգռված Լևոն Քոչարյանի գործով, ու իր մշտական վերահսկողության տակ է պահելու այն հենց Դանիելյանի միջոցով: Չնայած, որ դատավորը ևս Փաշինյանի «սրտի դատավորներից է»՝ Կարեն Ֆարխոյանը, այնուամենայնիվ վերահսկողությունը, ըստ ամենի, ավելի վստահելի է համարվում հենց սույն դատախազի միջոցով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 382 անգամ
Լրահոս
Ընդվզե՛ք, Հայաստանը կանգնած է տարածքային կորուստների եզրին․ Մանուկ Սուքիասյան (video) Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը Սեյրան Օհանյանը՝ Տավուշում ընթացող սարսափելի գործընթացի մասին (video) Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը Բլինքենի խորհրդավոր զանգը Փաշինյանին․ Սուրեն Սուրենյանց (video) Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան Ամբողջ ոստիկանական համակարգը գիտի, որ քո մականունը «փսլինք է»․ քաղաքացի (video) Արփին «դավաճանաձագ է»․ Էդգար Ղազարյան (video) Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Սիրանուշ Սահակյանը՝ տարածվող լուրերի մասին, թե Ռուբեն Վարդանյանն ազատ է արձակվելու Հայը թույլ չի տա ոչնչացնել իրեն․ ռուս փորագետ (video) Շատ արագ Հայաստանին իշխանափոխություն է պետք․ Վարդան Օսկանյան (video) Պարզ է, որ խնդիրը ոչ թե դիվերսիֆիկացումն է, այլ ՀՀ էներգետիկ համակարգի ադրբեջանականացումը. ՀՀ էներգետիկ համակարգն առավել քան դիվերսիֆիկացված են. Դավթյան Ինչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Այ «խ․․» Արմեն Նաջարյան՝ քեզ մամա լույս աշխարհ բերած լիներ, այսպես չէիր ջարդի մարդկանց․ Հովհաննիսյան (video) Միացի՛ր, Նիկոլը սահմանազատումը հասցնելու է Երևան․ ակցիա Երևանի ԲՈՒՀ-երում (video) Բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Հայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն Այվազյան Սահմանները հատվել են․ սրան վե՛րջ պետք է տանք․ Էդուարդ Շարմազանով (video) Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան «Փսլինք» մականունով ոստիկանների հետ հատուկ ձևով են վարվելու․ Արդարադատության գեներալ-մայոր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am