Կանխեցին իշխանությունների հերթական արշավը Եկեղեցու դեմ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռ օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ հերթական արշավը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է իրականացնել ինչ-որ շարժման միջոցով, որը փետրվարի 24ին նախատեսում էր բողոքի ակցիա իրականացնել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Նշել էինք նաև, որ, մեր ունեցած տեղեկություններով, Մայր Աթոռի մուտքի մոտ մեծաթիվ հայ քրիստոնյաներ են լինելու, որոնք թույլ չեն տալու հերթական հարձակումը Հայ առաքելական եկեղեցու դեմ:

Եվ ահա, փետրվարի 24-ին բազմահազար մարդիկ էին այցելել Էջմիածին՝ ի աջակցություն Վեհափառ հայրապետի ու Եկեղեցու: Բավական տպավորիչ արշավ էր կազմակերպել «Հայ խաչակիրների ազատագրական շարժումը»՝ Արթուր Ասատրյանի գլխավորությամբ: Մեր տեղեկություններով, ավելի քան հինգ հազար «խաչակիրներ» են մասնակցել այս քայլերթին:


Ակցիա էին իրականացնում նաև Էջմիածնի ավագանու «Էջմիածին» խմբակցության անդամները, փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանն իր համախոհների հետ և այլն: Էջմիածնում էին նաև բազմաթիվ այլ հայ քրիստոնյաներ, որոնք պարզապես եկել էին աջակցելու Հայ առաքելական եկեղեցուն:

Այստեղ կարևոր է նշել, որ ազգային արժեքների, այս դեպքում՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբման արդյունքում հնարավոր եղավ տապալել իշխանությունների նախաձեռնած հերթական արշավը Եկեղեցու դեմ: Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ վերջին շրջանում, որքան իշխանություններն առավել ինտենսիվ են պատերազմում Եկեղեցու դեմ, այնքան շատ են ակտիվանում ՀԱԵ-ին աջակցող, սատարող նախաձեռնությունները, ինչը թույլ է տալիս հուսալ, որ ինչպես պատմության տարբեր ժամանակաշրջաններում, ներկա բարդագույն փուլում ևս Եկեղեցին կարող է համախմբող գործոն դառնալ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 509 անգամ
Լրահոս
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին Սրանց վերջի կնիքը դրվելու է Երևանում․ ալիքը գնալու է Տավուշից․ Սուրեն Պետրոսյան (video) Կասկած չկա՝ պայքար կա․ Գերասիմ Վարդանյան (video) Գերլարված իրավիճակ․ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է՝ ի աջակցություն Տավուշի (video) Մեկնարկել են բողոքի անհնազանդության ակցիաներըՄեկնարկել են բողոքի անհնազանդության ակցիաները (տեսանյութ, թարմացվող. թարմացվող Ցուցմու՞նք եք կորզում․ Արսեն Թորոսյանը կոշտ քննադատեց դատախազին (video) Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան «Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու վնասները․ Ոսկան Սարգսյան «Նիկո՛լ , հողատու»․ «Տավուշ ա հանձնվում, հերի՛ք ա»․ ակցիա (video) Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում «Տոնդ փոխի ա՛յ տղա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է (video) Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Տավուշը պայթում է Երևանի կենտրոնում․ Էդգար Ղազարյան (video) Ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել «Արի՛ էս կողմ արա՛», «Չկպչե՛ս ինձ»․ հրմշտոց և լարված վիճակ․ «Հանգստացե'ք, դուրս եկեք ճանապարհից» (video) Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Բյուջեից 1.3 միլիարդ դրամ է հատկացվել Ոստիկանությանը «Հերի՛ք ա կապիկություն անեք», «Նիկոլ հողատու». իրավիճակը լարված է Արմավիր–Գյումրի ճանապարհին (video) Անչափահասների են Կիրանցից հրավիրել ոստիկանության բաժին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am