Արեն Մկրտչյանը ազգուտակին Ալավերդիում պաշտոններ է շնորհում

«Հրապարակ» թերթը գրում է. «Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նախօրեին աշխատանքից ազատել է Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանին և տնօրենի պաշտոնակատար նշանակել նույն կենտրոնի ամբուլատոր պոլիկլինիկական մասի վարիչ Լորա Սարգսյանին, ով նաև Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։ Ալավերդու ԲԿ-ի երկարամյա տնօրենի աշխատանքային հնգամյա պայմանագրի ավարտին ավելի քան երկու տարի կար, սակայն այն խզվել է, ըստ մեր աղբյուրների, քաղաքական խարդավանքների արդյունքում։

Դեռ ամռանը, երբ «Ապրելու երկրի» անդամ Սիմոն Զախարովը լքել էր խմբակցությունը, միացել «Քաղաքացիական պայմանագրին» ու հնարավոր դարձրել գործող համայնքապետին պաշտոնանկ անելու իշխանության ծրագիրը, լուրեր էին շրջանառվում, որ Զախարովին նշանակելու են բժշկական կենտրոնի տնօրեն։ Ճամբարափոխ եղած Սիմոն Զախարովը թեպետ չնշանակվեց այդ պաշտոնում, քանի որ 65 տարին լրացել է եւ չի համապատասխանում տնօրենի պաշտոնի պահանջներին, սակայն կան լուրեր, որ հենց նրա պայմանով է Մոսինյանի պայմանագիրը ժամանակից շուտ լուծարվել։

Զախարովը, որը Ալավերդու ԲԿ բժիշկներից է, ասում են` ներանձնական հաշիվներ է ունեցել Մոսինյանի հետ եւ «դավանափոխ» լինելու պայմաններից մեկն էլ ԲԿ տնօրենի ազատումն է եղել։ Ընդ որում՝ ազատված Մոսինյանն էլ է հարում իշխանական շրջանակներին, նախկինում ՀՀԿ-ի հետ սերտ կապեր ունեցող Մոսինյանը հեղափոխությունից հետո ճամբարափոխ է եղել, որ շարունակի գործը, բայց քանի որ Զախարովն ավելի «արժեքավոր» ծառայություն մատուցեց ՔՊ-ին, ուստի զոհաբերեցին մյուս յուրայինին։

Ազատված տնօրենի թափուր պաշտոնը ժամանակավորապես՝ երեք ամսով կղեկավարի ՔՊ-ական ավագանու անդամ Լորա Սարգսյանը, ով հիվանդանոցում գինեկոլոգ է աշխատել եւ փոխտնօրեն է դարձել ավագանու ՔՊ-ական անդամ դառնալուց հետո։ Միայն երեք ամիս անց կհայտարարվի տնօրենի պաշտոնի համալրման մրցույթ, որը, մեր աղբյուրների համոզմամբ, լինելու է ֆիկտիվ միջոցառում, քանի որ արդեն իսկ խոսվում է, որ հիվանդանոցի ղեկավարի պաշտոնը ստանալու է ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի աները` Ախթալային բուժամբուլատորիայի վարիչ Կարեն Ազարյանը, որը համատեղությամբ Ալավերդու ԲԿ-ում բժիշկ է: Ի դեպ՝ Մկրտչյանի զոքանչն էլ Ճոճկանի բուժամբուլատուրիայի վարիչն է։ Սակայն հնարավոր է, որ Արեն Մկրտչյանի աներն էլ ժամանակավոր տեղապահ աշխատի, քանի որ Ալավերդիում խոսում են, որ պատգամավորը տիկնոջը՝ Երեւանի հիվանդանոցներից մեկում աշխատող Կարինե Ազարյանին է տեսնում ԲԿ տնօրենի պաշտոնում։

Հիշեցնենք, որ Արեն Մկրտչյանը Ալավերդու ընտրություններին թեպետ գլխավորում էր ՔՊ-ի ցուցակը, բայց պարտվեց «Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդող Արկադի Թամազյանին։

Ու թեեւ համայնքի ղեկավար դառնալու նրա երազանքն այդպես էլ չիրագործվեց, սակայն պատգամավորը չի հանձնվում եւ իրեն դե ֆակտո քաղաքապետ է զգում՝ առանցքային պաշտոններում տեղավորելով իր ազգուտակին։ Եւ Թամազյանին էլ անվստահություն հայտնելով հեռացրեցին պաշտոնից:

Ինչ վերաբերում է ճամբարափոխ Զիմոն Զախարովին, ապա, ըստ մեր աղբյուրի, նա նախընտրել է Բժշկական աշխատանքի փորձագիտական հանձնաժողովը՝ ՎՏԵԿ-ը, որը զբաղվում է հաշմանդամության կարգեր տրամադրելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 143 անգամ
Լրահոս
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Արցախի թեմը շարունակում է միջազգային և միջեկեղեցական հարթակներում քայլեր ձեռնարկել արցախահայերի իրավունքների պաշտպանության համար․ Գարեգին Բ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները Հիմա բոլորդ, ամեն համայնք, գյուղ, բոլորդ պիտի բողոքի ձայնը բաձրացնե՛ք»․ Բագրատ Սրբազանի կոչը. video «Երիտասարդությու՛ն, հենց պայքարին միացար, 10 օրում Նիկոլը գնալու է»․ Սուրեն Պետրոսյան. video Երեկ Ոսկեպարում Նիկոլը հատեց վերջին կետը, վերջը մոտ է. Բագրատ Սրբազան. video Էդ վիժվածք Ալիևը էնքան է ցինիկացել, որ խաղաղություն չի լինի մինչև Հայաստանը էլի չստորանա․ Զոհրաբյան. video «Երեկվա օրը աննախադեպ էր, ոստիկանությունը չկարողացավ գյուղի դիմադրությունը ջարդել»․ Գառնիկ Դանիելյան. video «Բագրատ Սրբազանի խոսքով՝ գործելու ժամանակն է. ընդվզե՛ք ամենուր». Դավիթ Սահակյանցը՝ Ոսկեպարից. video «Ես ձեզ բան եմ ասում, Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը»․ Նաիրա Զոհրաբյան Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ Տավուշի համար բողոքի ձայն բարձրացրած երիտասարդներն Օպերայում ընթացող միջոցառման ժամանակ բեմ բարձրացան՝ պաստառներով Հիշու՞մ եք՝ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր պատրաստել, որն այդպես էլ հասարակությունը չդիտեց․ Այ, հիմա ցուցադրելու ճիշտ ժամանակն է, հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա․ Աշոտյան Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿ Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Տիգրան Աբրահամյան «Հերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք». Մրոն՝ Ոսկեպարից «Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան. video Հիմա բոլորդ, ամեն համայնք, գյուղ, բոլորդ պիտի բողոքի ձայնը բաձրացնե՛ք»․ Բագրատ Սրբազանի կոչը. video Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը. կան զոհեր ու վիրավորներ Լրագրողներն աշխատում են վրաններում, ճանապարհը շարունակում փակ մնալ. իրավիճակը Կիրանցում հիմա. video Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում. video «Մեր հողն ա, ոչ մեկին չենք տալու» կիրանցի. video «Սա հանուն Հայաստանի սրբազան կռիվ է». Նաիրա Զոհրաբյան. video Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am