«Լավագույն» տղերքը հեռանում են
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ ձնամաքրման աշխատանքների վատ կատարման համար աշխատանքից հեռացվել է դրա պատասխանատու պաշտոնյան, բայց միևնույն ժամանակ հայտարարում է, որ այդ աշխատանքները շատ լավ են կատարվել։ Փաստորեն ստացվում է, որ հեռացրել են լավ աշխատողին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, որ հրաժարական է տալիս ու ձեռքի հետ էլ ներկայանում որպես աշխարհի մասշտաբով բարձր տնտեսական ցուցանիշներ ապահոված պաշտոնյա։ Ստացվում է, որ ինքը հեռանում է լավ աշխատանքի արդյունքում։
Մնաց Նիկոլ Փաշինյանը հեռանա/հեռացվի՝ խաղաղություն բերելու համար։ Չէ՞ որ բերել է։
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից