Անխղճությունն ու անտարբերությունը՝ հավատամք դարձրած, մարդկայնությունը՝ ուրացած

«Փաստ» օրաթերթը գրում է.


Փաշինյանական երկրակուլ իշխանությունը, այսպես թե այնպես, մի օր կտապալվի: Ոչ մի իշխանություն մշտական չէ, փաշինյանականը՝ առավել ևս: Կանցնի, ինչպես անցնում է ամեն ինչ: Սա՛ էլ կանցնի: Որովհետև, ինչպես մեծ պոետն է ասել՝ Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս - Անհետ կորել, անցել է չար մշուշի պես: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի աղետային իշխանավարումն էլ փոշի կդառնա, չար մշուշի պես: Հա՛, բայց դեռ մեծ խնդիր է լինելու՝ ինչ անել հետևանքների հետ: Խոսքը միայն երևացող կորուստների, աղետների մասին չէ, այլ նաև հոգևոր...

Հերթական անգամ այս թեմայով մտորումների նոր պատճառ դարձավ մեկը, որ ինքզինքը մտավորական է համարում: Ուրեմն, այս անձը հարցազրույց է տվել ու ասում է... Չէ, ինչ ասել՝ ցավեցնող պաթոսով, տոնայնությամբ գովաբանում, գովերգում է... Փաշինյանին ու նրա իշխանությունը: Ասում է՝ այն լավագույն իշխանությունն է, որ երբևիցե եղել է Հայաստան աշխարհում: Լրագրողը չի դիմանում, հարցնում է, թե՝ բա Արցախը, բա էս ավերն ու աղետը, բա մի ամբողջ սերնդի ոսկե երիտասարդությանը կոտորածի մատնելը: Դիմացինն ասում է, որ... ինքը լուրեր չի կարդում, չի լսում, տեղեկություններին չի հետևում: Լավ, բա հիմա դրան ի՞նչ ասես: Ամենից կարևորը՝ ի՛նչ անել նմանների հետ: Ինչպե՞ս վարվել այն պսևդո-մտավորականների, կարծեցյալ ավեստագետների, իբրև թե՝ ուսյալների հետ, որ «ջայլամություն» են անում: Որ իրենց խղճուկ գլուխը ճխտել են իրենց բյուրեղյա կոմֆորտ գոտու մեջ, իբրև թե՝ «լուրեր չեն լսում», «տեղեկություններից անտեղյակ» են, իրենք էլ, իբր, սպիտակ ձեռնոցներով են և օսլայած օձիքներով «իրենց գործով են զբաղված»:

Ու, առհասարակ, «ֆո՜ւ... քաղաքականությո՞ւն... չէ՛, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»: Այնքան ողորմելի են իրենց հոգեմտավոր դատարկությամբ, որ չեն էլ փորձում հասկանալ. դա արդեն «քաղաքականություն» չի, որով զբաղվեն կամ չզբաղվեն: Իսկ «իրենց գործն» էլ, որով իբրև թե զբաղվում են, ինչ էլ լինի, իմաստազրկված է: Ի՞նչ իմաստ ունի նրանց «գործը», եթե ամեն ինչ արվում է, որ Հայաստանն ու հայությունը, որպես այդպիսին, չունենան վաղվա օր, չունենան ապագա, չլինեն: Չէ, դա անգամ «ջայլամություն» չէ, կարելի է ասել՝ «ընձուղտություն». իբր իրենք էնքա՜ն բարձր են մեր առօրյայից, մեր այս դառնաղի իրականությունից, իրենք «ընձուղտաբար» ամպերից վեր են, ինչ-որ եթերային բարձունքներում ու վիճակներում: Չնայած, թե՛ ջայլամը, որքան էլ գլուխը ցածր պահի կամ ավազը խոթի, թե՛ ընձուղտը, որքան էլ որ գլուխը բարձր դիրքում լինի, ոտքերով էս մեղավոր երկրի վրա են կանգնած, վերջիվերջո: Լավ, ենթադրենք ինչ-որ մեկը «լուրեր չի կարդում»: Ենթադրենք:

Ոչ էլ լրահոսին է հետևում: Ո՛չ ինտերնետ ունի, ո՛չ էլ հեռախոս, ո՛չ էլ հեռուստացույց է նայում: Բա պատուհանից դուրս էլ չի նայո՞ւմ: Բա հարևաններ էլ չունի՞: Բա իրենց բակում սև երիզ չի կախվե՞լ... Էդ «դանակ-պատառաքաղով» «լուրեր չկարդացողը» գոնե տեղյա՞կ է, որ կա, օրինակ՝ «Եռաբլուր»: Նիկոլի օրոք բազմապատկված Եռաբլուր: Ի՞նչ անել, դրան վերցնել, հանել «Եռաբլուր» և Փաշինյանի «խաղաղության օրակարգի» համար կոտորածի մատնված հազարավոր մեր զավակներից մեկի շիրիմին փողփողացող եռագույն դրոշի կոթը ա՞չքը խոթել: Կօգնի՞: Դրանից հետո մեջն ինչ-որ բան իրար կգա՞: Կարո՞ղ է հանկարծ հիշի, որ ինքը, այնուամենայնիվ, մարդ-արարած է: Թե՞ դրանք այդպես էլ շարունակելու են ապրել՝ անխղճությունը հավատամք դարձրած, մարդկայնությունն ուրացած, ազգից ու երկրից վերացարկված: Անձն էնքան «լուր չի կարդում», որ նույնիսկ երևի տեղյակ էլ չի, թե իր սիրելի իշխանությունը ինչ պատուհաս է բերել երկրի գլխին, ինչ աղետի է մատնել Արցախը, հետևաբար՝ նաև Հայաստանի Հանրապետությունը:

Լավ, ո՞նց են այդպես ապրում այդ անձինք: Ո՞նց, էլի: Ու խնդիրն այդ մեկ անձը չէ, նա ընդամենը որոշակի շրջանակների հավաքական կերպարն է: Մեկը մի առիթով նկատել էր՝ դուք գերեզմանատանը դիսկոտեկա էլ կանեք: Կամ, ինչպես Վազգեն Սարգսյանը կասեր, դուք մեռոնին էլ թույն կխառնեք, արա՜... Ասում են, որ մտավորականը խտացված խիղճն է: Պարզ է, որ դա նմանների մասին չի ասված: Հուսանք, չէ, վստահ ենք, որ մեծամասնություն չեն կազմում նմանները: Հա, բայց խտացված անխղճությա՞նն ինչ անուն տաս: Ո՞նց են նմանները տնից ելնում, կողքի ծանոթներին բարևում, հարազատների հետ հաղորդակցվում: Շնչում-արտաշնչում: Ասում է՝ սա լավագույն իշխանությունն է: Ազատագրված Արցախը, որ հազարամյակներով բնիկ հայկական էր, ա՛յս իշխանությունն իր վարած «քաղաքականությամբ» հասցրեց հայաթափության: Հայոց հրաշալի քաղաքներն ու հարյուրավոր գյուղեր հանձնվեցին թշնամուն: Ա՛յս իշխանությունն է հիմնական մեղավորը:

Հայոց բանակը խարխլվեց, հազարավոր եիտասարդներ մահվան մատնվեցին: Փաշինյանն ու ի՛ր իշխանությունն են հիմնական մեղավորը: Փաշինյանն ու ի՛ր իշխանությունն են ուրացել Արցախը, մարդակուլ թշնամու սպառնալիքի ու հարձակման պահին մենակ են թողել Արցախն ու արցախցիներին: Ու այդքանից հետո լավագո՞ւյնն են: Անձն ինքզինքը մտավորական է համարում և ասում, թե՝ «այս իշխանությունը լավագույնն է»: Նա ասում է՝ «լուրեր չի կարդում»: Դե, հատկապես նմաններին գոնե մի քանի լուրի արժե ծանոթացնել: Գուցե ուշքի գան: Եսի՞մ... Հա, ու որքան էլ «ջայլամություն» անեն, իրենցից ևս պատասխան է պահանջվելու: Կյա՛նքն է պահանջելու: Կյա՛նքը, որ շատ բան է կուլ տալիս, բայց երբեք չի ներում անհոգի լինելը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Սեյրան Օհանյանը՝ Տավուշում ընթացող սարսափելի գործընթացի մասին (video) Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը Բլինքենի խորհրդավոր զանգը Փաշինյանին․ Սուրեն Սուրենյանց (video) Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան Ամբողջ ոստիկանական համակարգը գիտի, որ քո մականունը «փսլինք է»․ քաղաքացի (video) Արփին «դավաճանաձագ է»․ Էդգար Ղազարյան (video) Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Սիրանուշ Սահակյանը՝ տարածվող լուրերի մասին, թե Ռուբեն Վարդանյանն ազատ է արձակվելու Հայը թույլ չի տա ոչնչացնել իրեն․ ռուս փորագետ (video) Շատ արագ Հայաստանին իշխանափոխություն է պետք․ Վարդան Օսկանյան (video) Պարզ է, որ խնդիրը ոչ թե դիվերսիֆիկացումն է, այլ ՀՀ էներգետիկ համակարգի ադրբեջանականացումը. ՀՀ էներգետիկ համակարգն առավել քան դիվերսիֆիկացված են. Դավթյան Ինչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Այ «խ․․» Արմեն Նաջարյան՝ քեզ մամա լույս աշխարհ բերած լիներ, այսպես չէիր ջարդի մարդկանց․ Հովհաննիսյան (video) Միացի՛ր, Նիկոլը սահմանազատումը հասցնելու է Երևան․ ակցիա Երևանի ԲՈՒՀ-երում (video) Բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Հայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն Այվազյան Սահմանները հատվել են․ սրան վե՛րջ պետք է տանք․ Էդուարդ Շարմազանով (video) Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան «Փսլինք» մականունով ոստիկանների հետ հատուկ ձևով են վարվելու․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ադրբեջանցիները երեկ հայտնվել են Ոսկեպարում․ Գառնիկ Դանիելյան (video) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am