Արցախը պետք է պահպանել «պետություն՝ առանց տարածքի» մոդելով. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն առաջարկներ է ներկայացրել

POSTNIKOL. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 10-րդ)

Արցախի Հանրապետության գոյությունը չպետք է ավարտվի 2024թ. հունվարի 1-ին: Կարելի է և պետք է վիճել, քննարկել, որոշել այս բանաձևը կյանքի կոչելու ուղիների, մոդելների և հնարավորությունների շուրջ: Սակայն ակնհայտ է, որ Արցախի հայկականության վերականգնման հեռանկարը ռեալ պահելու համար իմպերատիվ պահանջ է արցախահայության կազմակերպումը և գոյության շարունակությունը՝ որպես քաղաքական գործոն:

Հայաթափման և բռնագաղթի առաջին շոկը հաղթահարելուն զուգահեռ՝ առաջնային է հայկական մտավոր, ֆինանսական, քաղաքական և այլ ուժերի կենտրոնացումը Արցախի Հանրապետության «պետություն՝ առանց տարածքի, կամ տեղահանված պետություն» մոդելի շրջանակներում պահպանման համար:

Այս խնդիրը լուծելուն խոչընդոտող մարտահրավերները բազում են: Արցախահայության հնարավոր «հոգնածությունը», Հայաստանի գործող վարչախմբի կողմից տարաբնույթ բարիերները, արտաքին ուժերի մոտ Արցախի հայության՝ միայն հումանիտար խնդիրները լուծելու տենդենցը. այս շարքը կարելի է շարունակել: Բայց տեսանելի և հնարավոր դժվարությունները միայն ընդգծում են այն փաստը, որ հայ ժողովրդի կենսական շահերից է բխում Արցախի խնդրի քաղաքական հնչեղությունն օրակարգում պահելը:

Սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակն իրոք աննախադեպ է: Մարդկությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ տեղահանվել են ժողովուրդներ: Բազմաթիվ են նաև վտարանդի իշխանությունների գոյության օրինակները: Սակայն ինձ հայտնի չէ նախադեպ, երբ սեփական տարածքից միաժամանակ զրկվի բնակչությունը, իշխանությունը, պետական մեխանիզմները, օրենքները և պետականության այլ ատրիբուտներ և գործոններ:

Ուստի պահանջվող լուծումները պահանջելու են ոչ միայն ռեսուրսներ, կամք, կազմակերպվածություն, այլև «կրեատիվություն», ոչ ստանդարտ քայլերի գնալու ճկունություն և ռիսկ:

Հնարավոր համալիր ռազմավարական փաթեթի մի շարք քայլեր տեսանելի են արդեն հիմա: Բերեմ մի քանի օրինակ:

1. Հարկ է չեղարկել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտնի հրամանագիրը:

2. Արցախահայերն առանձին իդենտիֆիկացիոն փաստաթղթի կարիք կունենան՝ բացի ՀՀ անձնագրերից:

3. Պետք է վերականգնել իշխանությունների հիմնական թևերի պարբերական ակտիվությունը, ներառյալ՝ խոշոր համայնքների ՏԻՄ-երը:

4. Արցախի Հանրապետության գործող ԱԺ-ն պետք է քննարկի և ընդունի ստեղծված իրավիճակին համահունչ սահմանադրական փոփոխությունների փաթեթը:

5. Կարիք կա ստեղծելու Արցախի խորհրդարանի հետագա գոյության իրավական մեխանիզմները:

6. «Պետություն՝ առանց տարածքի» մոդելի ֆինանսական նվազագույն ապահովումը պետք է դառնա համահայկական մշտական մեխանիզմների գերխնդիրներից մեկը:

Անշուշտ, սրանք ընդամենը մի քանի դրվագներ են հիմնախնդիրների այն փնջից, որ պետք է լուծվի՝ ելնելով հայկական շահերից: Հայաստանում իշխանափոխությունից հետո շատ ավելի հեշտ կլինի այս նախագծի իրականացումը և առաջխաղացումը՝ երկրում ազգային օրակարգով շարժվող առաջնորդության առկայությամբ: Բայց այդքան սպասել հնարավոր չէ, քանզի առաջնային մի շարք քայլեր պետք է կատարել հնարավորինս շուտ՝ չկորցնելով ժամանակ, հավատ և էներգիա:

Առանձին կարևորագույն հարց է նաև Բաքվի բանտերում պատանդի կարգավիճակում պահվող Արցախի ռազմաքաղաքական վերնախավին հարվածի տակ չդնելու և հավելյալ ռիսկերի չենթարկելու հրամայականը:

Ակնհայտ է, որ նման ամբիցիոզ ազգային նախագիծը կյանքի կոչելու համար նախապայման է արցախահայության այս պահի առաջնային սոցիալ-կենցաղային հիմնախնդիրների շոշափելի մեղմացումը և նրանց հնարավոր զանգվածային արտագաղթի կանխումը Հայաստանից: Կրկնեմ, որ մենք չունենք ոչ մի իրավունք՝ կորցնելու նման մարդկային, ազգային և քաղաքական ներուժ ունեցող մարդկանց:

Ցավոք, քրեակատարողական հիմնարկի մենախցում ի վիճակի չեմ միայնակ լիարժեք լուծումներ առաջարկել այս ուղղությամբ: Սա պահանջելու է բազմաֆունկցիոնալ մտավոր ներուժի գործարկում: Ուստի շնորհակալ կլինեմ այս ուղղությամբ հանրային, մասնագիտական քննարկումների և բյուրեղացած նախագծի համար:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

դիտվել է 1221 անգամ
Լրահոս
Ամբողջ ոստիկանական համակարգը գիտի, որ քո մականունը «փսլինք է»․ քաղաքացի (video) Արփին «դավաճանաձագ է»․ Էդգար Ղազարյան (video) Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Սիրանուշ Սահակյանը՝ տարածվող լուրերի մասին, թե Ռուբեն Վարդանյանն ազատ է արձակվելու Հայը թույլ չի տա ոչնչացնել իրեն․ ռուս փորագետ (video) Շատ արագ Հայաստանին իշխանափոխություն է պետք․ Վարդան Օսկանյան (video) Պարզ է, որ խնդիրը ոչ թե դիվերսիֆիկացումն է, այլ ՀՀ էներգետիկ համակարգի ադրբեջանականացումը. ՀՀ էներգետիկ համակարգն առավել քան դիվերսիֆիկացված են. Դավթյան Ինչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Այ «խ․․» Արմեն Նաջարյան՝ քեզ մամա լույս աշխարհ բերած լիներ, այսպես չէիր ջարդի մարդկանց․ Հովհաննիսյան (video) Միացի՛ր, Նիկոլը սահմանազատումը հասցնելու է Երևան․ ակցիա Երևանի ԲՈՒՀ-երում (video) Բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Հայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն Այվազյան Սահմանները հատվել են․ սրան վե՛րջ պետք է տանք․ Էդուարդ Շարմազանով (video) Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան «Փսլինք» մականունով ոստիկանների հետ հատուկ ձևով են վարվելու․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ադրբեջանցիները երեկ հայտնվել են Ոսկեպարում․ Գառնիկ Դանիելյան (video) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվել Փակ է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյան Դավաճան, հողատու․․․ դուք պատկերացնու՞մ եք թշնամությունը․ Բագրատ Սրբազան (video) Հենց հիմա ապօրինի հանձնաժողովի հրամանով խայտառակ գործողություներ են ընթանում Տավուշում․ Թաթոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am