Նոր ավերածությունների ու ցեղասպանության դռները բացել է Նիկոլի իշխանությունը

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում նոր խորը ճգնաժամ է, և այն հասունանում է հստակ քաղաքական գծի արդյունքում: Միամիտ պետք է լինել կարծելու, թե այս խորը անդունդը իշխանությունների կողմից չհաշվարկված քաղաքական գործունեության արդյունք է:

Մի քանի օր է Ռուսաստանն ու Հայաստանը «փոխանակում» են միմյանց դեմ քննադատական խոսքեր, միամիտներին կարող էր թվալ, թե ինչ-որ պահից դա կկանխեն Հայաստանի իշխանությունները...

Բայց ոչ, ամեն ինչ խիստ հետևողական քայլերով առաջ է տարվում:

«Ես դա չէի անվանի լարվածություն, կանվանեի իրավիճակ, որտեղ կան հարցեր և չկան հստակ պատասխաններ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությանը: «Հարցերը հետևյալն են. արդյոք ՌԴ-ն պատրաստվում է կատարել իրենց նախագահի ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները, թե ոչ, այն է՝ Լաչինի միջանցքի անխոչընդոտ գործունեությունը: Մեր 120 հազար հայրենակիցը այնտեղ պատանդին կարգավիճակում է: Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ պետք է լինի ռուսական զորքերի վերահսկողության տակ: Արդյոք դա այսօր այդպես է: Ոչ, այդպես չէ, և ակնհայտ է, որ մենք հարց ունենք, որը հղում ենք մեր ռուս գործընկերներին՝ արդյոք իրենք շարունակելու են կատարել իրենց պարտավորությունները, արդյոք իրենք ընդհանրապես իրենք ի վիճակի են, և երրորդ՝ ամենակարևորը, արդյոք իրենք ուզում են կատարել իրենց պարտավորությունները: Այ, սա է լարվածությունը»,-ասել է ԱԺ նախագահը:

Այնուհետև, Ալեն Սիմոնյանը չի ցանկացել արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նախօրերին արված հայտարարությանը, ով իր հայտարարություններն անվանել էր «բռիությանը նմանվող մի ինչ-որ բան»:

«Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ՝ իմ մակարդակը չէ: ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքել: Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի», ասել է երկրի թիվ 2 պաշտոնյա Ալեն Սիմոնյանը:

Մոսկվայից Հայաստանի իշխանություններին ուղղված վերջին օրերի քննադատությունների ֆոնին, ինչպես ասում են, նոր «նվեր»:

Մյուս «նվերը» երեկ մատուցեց Աննա Հակոբյանը, որը Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների» երրորդ գագաթնաժողովին, որից հետո այցելել է «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդես և ոգեկոչել պատերազմում զոհված երեխաների հիշատակը։ Նա այդ մասին գրել էր իր ֆեյսբուքյան էջում։

«Ինչպես նշել էի այս հունիսին Բրյուսելում «Կին քաղաքական առաջնորդներ 2023» գագաթնաժողովում, 2022թ. փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինայում զոհվել է շուրջ 500 երեխա։ Այսօր իմացանք, որ նրանցից ամենափոքրը 2 օրական է եղել, ամենամեծը` 17 տարեկան», – նշել է նա։ Աննա Հակոբյանն ընդգծել է, որ պատերազմներում նահատակվող երեխաները բոլոր մեծերի ձախողումն են. «Աններելի, անուղղելի, անվերականգնելի ձախողումը»։

«Առաջին տիկնանց և ամուսինների» երրորդ գագաթնաժողովն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի նախաձեռնությամբ։ 3-րդ գագաթնաժողովի գլխավոր թեման եղել է հոգեկան առողջությունը և դրան առնչվող այլ հարցեր։

Այս ամենին գումարենք նաև տեղեկությունները, որ ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդեցին, որ` Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինա, որն ուղեկցելու է հենց Աննա Հակոբյանը, ինչպես ասում են` ամեն ինչ «տեղն» է ընկնում:

«Ազատությանն» էր օրերս հայտնի դարձել, որ Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկելու Ուկրաինա։ Թե ի՞նչ չափի ու ինչպիսի՞ օգնության մասին է խոսքը և ո՞ր կառույցն է այն Ուկրաինա ուղարկել, պաշտոնապես երեկ չէր նշվում։
Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները հաշվո՞ւմ են, թե ինչ ազդեցություն կունենա այս ամենը հայ-ռուսական լարված հարաբերությունների վրա։

Պարզ է, չէ՞, որ Ուկրաինա մեկնելու և օգնություն առաջարկելու քայլը ռուս-հայկական հարաբերություններն է՛լ ավելի կապակայունացնի։

Ակնհայտ է, որ Հայաստանի այս պահվածքը բացահայտ արկածախնդրություն է, այս գործելաոճը լրջագույն վտանգներով է հղի` աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում։

Հայաստանի հանդեպ արտաքին ագրեսիայի վտանգ կա այսօր, Հայաստանը պատերազմի բռնկման եզրին է, և ի՞նչ է այս վիճակում անում Փաշինյանը...

Նա էլ ավելի է սադրում Ռուսաստանին: Բայց ո՞վ է պաշտպանելու Հայաստանին... Ու ընդհանրապես, Հայաստանը նոր պատերազմի պատրա՞ստ է, ունի՞ նոր դաշնակից: Ձե՞ռք է բերել սպառազինություն 2020թ. պատերազմից հետո, նախապատրաստե՞լ է բանակը նոր պատերազմից, ուժային կենտրոնների հետ պայմանավորվե՞լ է... Ո՛Չ:

Հետևաբար, ի՞նչ է նշանակում այս արկածախնդրությունը: Պետական, դիվանագիտական մտածելակերպից զուրկ, Հայաստանը դեպի նոր աղետների ու ցեղասպանության տանող իշխանության վարքագիծ է սա, ուրիշ ոչինչ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5047 անգամ
Լրահոս
Գերլարված իրավիճակ․ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է՝ ի աջակցություն Տավուշի (video) Ցուցմու՞նք եք կորզում․ Արսեն Թորոսյանը կոշտ քննադատեց դատախազին (video) Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան «Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու վնասները․ Ոսկան Սարգսյան «Նիկո՛լ , հողատու»․ «Տավուշ ա հանձնվում, հերի՛ք ա»․ ակցիա (video) Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում «Տոնդ փոխի ա՛յ տղա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է (video) Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Տավուշը պայթում է Երևանի կենտրոնում․ Էդգար Ղազարյան (video) Ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել «Արի՛ էս կողմ արա՛», «Չկպչե՛ս ինձ»․ հրմշտոց և լարված վիճակ․ «Հանգստացե'ք, դուրս եկեք ճանապարհից» (video) Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Բյուջեից 1.3 միլիարդ դրամ է հատկացվել Ոստիկանությանը «Հերի՛ք ա կապիկություն անեք», «Նիկոլ հողատու». իրավիճակը լարված է Արմավիր–Գյումրի ճանապարհին (video) Անչափահասների են Կիրանցից հրավիրել ոստիկանության բաժին Հայաստանի «թանկարժեք» առևտուրը, որի վրա հին ու նոր օլիգարխները մեծ փողեր են աշխատում 4 անձանցից 3-ը կալանավորվել են Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո Իշխանությունն իր սև գործը շարունակում է Ականազերծումները հասան Բերքաբեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am