Պատային վիճակ. Նորից «նվեր» ռուս խաղաղապահների համար

Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը հայտարարել է, թե Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը բաց է հումանիտար բեռներ տեղափոխելու համար, և «այն օգտագործելուց հրաժարվելը լիովին անհասկանալի է»․ «Այստեղ միայն մեկ նպատակ կա՝ քաղաքական շոու և քաղաքական շահարկումներ», - ասել է նա։

Բաքվից պնդում են՝ Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհի օգտագործման վերաբերյալ։

Ռուս խաղաղապահները երեկվանից շարունակում են բանակցությունները, որպեսզի Հայաստանից Արցախ ուղևորված մարդասիրական օգնության բեռնատարները տեղ հասնեն: 19 բեռնատարներ կանգնած են Հաքարի կամրջի մոտ:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի փակումն անընդունելի է։ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ դրա օգտագործման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը։
«Միայն Լաչինի ճանապարհը պահանջելը, բայց Աղդամի ճանապարհից հրաժարվելը, ճանապարհը փակելը և այն քաղաքականացնելն անընդունելի է։ Միջազգային հանրությունը պետք է հստակ ուղերձ հղի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործման և Ղարաբաղի հայ բնակիչների Ադրբեջանին վերաինտեգրման մասին։ Ուրիշ ճանապարհ չկա։ Խաղն ավարտված է»,- ասել է Հաջիևը։

Գործող իշխանությունը հայտնվել է մի իրավիճակում, որ Հայաստանը հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը միջազգային հանրությանը ստել է, որ Լաչինի միջանցքը բաց է և բեռները հիմա այնտեղ են և անհնար է անցկացնել, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երեկ ասել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ Գորիսի ամբարներում շուրջ 500 տոննա հումանիտար բեռ կա, որը չի անցկացվել:

Նա նշեց, որ Բրյուսելում երկրի ղեկավարների մակարդակով Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն տեղափոխելու պայմանավորվածություն չի եղել. «Հաջիևը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածել, այդպիսի պայմանավորվածություն չի եղել: Սա ադրբեջանական նարատիվ է: Բոլոր հարթակներում դրա պատասխանը կտրվի, քանի որ նոր է եղել այդ հայտարարությունը, հիմա ենք անդրադառնում դրան: Դա Ադրբեջանը որակել է մանիպուլացիա, քաղաքականություն: Պատկերացրեք մարդկանց գազը, էլեկտրաէներգիան կտրելը, մարդկանց սովի մատնելն իրենց համար քաղաքականություն ու մանիպուլացիա չէ, բայց որ Հայաստանը իր պարտավորություններն է կատարում, դա որակվում է մանիպուլացիա: Այդ սուտը բացահայտվելու է: Եթե ուրիշ բան էլ չէ, Միշելի հայտարարությամբ ամեն ինչ ասվում է»:
Սա պաշտոնական Երևանի արձագանքն է: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Բրյուսելում հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպման ժամանակ ինքը չի մտել քննարկման մեջ, որը կապված է Աղդամով Լեռնային Ղարաբաղին օգնություն հասցնելու Ադրբեջանի առաջարկի հետ։
Երեկ արդեն Փաշինյանը թվիթերում այսպես է արձագանքել ստեղծված անհեթեթ իրավիճակին. «Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որի հետ առերեսվում են ԼՂ հայերը։ ԼՂ ուղարկված 360 տոննա կենսական նշանակություն ունեցող բեռը բացառապես մարդասիրական նպատակներով է»:

Իսկ ահա Արցախից Փաշինյանի աջակից Սամվել Բաբայանը հորդորել է Արցախի իշխանություններին հրաժարվել միջնորդներից և բանակցել Ադրբեջանի հետ...
«Անհրաժեշտ է երկկողմ առևտուր սկսել և՛ Աղդամից, և՛ Գորիսից, ուզենք, թե չուզենք դա տեղի կունենա։ Արցախում օդապարիկով վայրէջք կատարածները կարծում են, որ ցույցով կարող են փոփոխություններ անել, բայց աշխարհում օրական երևի 200 հազար մարդ սովից է մահանում, իսկ միջազգային հանրությունը դրան ուշադրություն չի դարձնում։ Մենք չպետք է մտածենք, որ գնում ենք դեպի կախաղան։ Մենք կարող ենք գտնել ոսկե միջին առանց միջնորդների... Պարզապես ժամանակ է պետք, որպեսզի երիտասարդներն ամեն ինչ հասկանան... Ես պարզապես ուզում եմ, որ նրանք հասկանան՝ մենք պետք է բանակցենք Ադրբեջանի հետ»-, այս մասին նա հայտարարել է Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է նա:

Այս պահի դրությամբ, Հայաստանի շարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն, թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը: «Ադրբեջանը չի կարողանում իրականացնել Միջազգային դատարանի` իրավաբանորեն պարտավորեցնող հրամանը՝ ապահովելու անարգել մուտքը։ Բացի այդ, Բաքվից հնչեցին անմարդկային և ցինիկ հայտարարություններ, թե «խաղն ավարտված է»,- գրել է նա։

Ստեղծվեց մի իրավիճակ, որ կրկին պատասխանատվությունը ռուս խաղաղապահների վրա է դրվել: Նրանցից ակնկալվում է ապահովել Հաքարի կամրջով բեռների տեղափոխումը, այն էլ նախօրեին Լավրովի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների հաջորդ օրը:

Փաշինյանն ինքն է խոստովանել, որ չի «խառնվել» Ալիևի և Միշելի հետ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկման մեջ` կապված, Աղդամով Լեռնային Ղարաբաղին օգնություն հասցնելու Ադրբեջանի առաջարկի հետ։ Հիմա Բաքուն «օգտվում» է վիճակից, մեկնաբանելով, ըստ երևույթին, որ պաշտոնական Երևանի լռությունը` համաձայնություն է:

Սակայն այս ամբողջ գործընթացում կրկին ռուս խաղաղապահները հայտնվեցին անհարմար դրության մեջ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10294 անգամ
Լրահոս
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է Ծուղակ փաստաբանների համար. Արդյո՞ք Ալմա-Աթայի հռչակագիրն իրավաբանորեն պարտավորեցնող է Ադրբեջանի համար Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների․ Նարինե Կիրակոսյան Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը խոշտանգում է. փաստաբան Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Ալմաթիի բանակցություններին «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Քիչ առաջ Երևանում 100–ից ավելի մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Արա Պապյանը Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում. civilnet.am Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև ՌԴ Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով Հիմա շատ բան է փոխվել, մեկ տարի առաջ եւ հիմա տարբերությունն զգալի է․ Մհեր Մելքոնյան ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագրատ Սրբազանին՝ պարզապես ազնվագույն մի մարդու․ Ժիրայր Դադասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am