Էրդողանի հերթական դավաճանությունը. Ռուսաստան-Թուրքիա-Ուկրաինա եռանկյունին ու ՆԱՏՕ-ի խաղերը

Օրերս կարևոր բանակցություններ էին ընթացան Ստամբուլում... Ռուսաստան-Թուրքիա-Ուկրաինա եռանկյունու շուրջ ուշագրավ զարգացումներ էին: Էրդողանի հերթական խաղերը Արևմուտքի հետ Ռուսաստանում մեծ զայրույթ են առաջացրել:

Զելենսկի-Էրդողան բանակցությունների առանցքում` ռուս-ուկրաինական պատերազմն էր, հացահատիկի գործարքը, երկկողմ հարաբերությունները։ Կիևը և միջազգային հանրությունը ձգտում են երկարաձգել ուկրաինական նավահանգիստներից Սև ծովով հացահատիկի տեղափոխման գործարքի ժամկետը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն ավարտվում է հուլիսի 17-ին։ Մոսկվան հայտարարել է, որ այն երկարաձգելու հիմքեր չի տեսնում։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հուլիսի սկզբին հայտարարեց համաձայնագրի երկարաձգման հիմքերի բացակայության մասին: Մինչ այդ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Մոսկվան մտածում է համաձայնագրից դուրս գալու մասին:

Ահա, Կրեմլն ուշադիր հետևելուն էր Զելենսկի-Էրդողան բանակցություններին: Դա անգամ խոստովանեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. - «Մեզ հետաքրքիր կլինի իմանալ՝ ինչի մասին է խոսք գնալու պարոն Էրդողանի և պարոն Զելենսկու հանդիպմանը։ Դա կարևոր է։ Գիտեք, որ պարոն Էրդողանը բազմիցս ջանքեր է գործադրել տարբեր խնդիրներ կարգավորել ուկրաինական հակամարտության համատեքստում, միջնորդական դեր է խաղացել, և այդ դերը մեծ գնահատական է ստացել մեր նախագահի կողմից։ Ինչ վերաբերում է Պուտին-Էրդողան առաջիկա շփումներին, մենք դա չենք բացառում տեսանելի ապագայում»։

Էրդողանը հույս ունի, որ «հացահատիկի գործարքը» կերկարաձգվի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հացահատիկի գործարքը» երկարաձգելու հույս ունի: «Հուսով եմ, որ մենք համատեղ ջանքերով կհասնենք արդյունքների», – հայտարարեց Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք ջանքեր ենք գործադրում նախաձեռնության գործողության ժամկետը երկարաձգելու համար: Մենք նաև ուսումնասիրում ենք համաձայնագրի երկարաձգման հնարավորությունները ոչ թե երկամսյա, այլ եռամսյա հիմունքներով: Մենք նաև ջանքեր կգործադրենք, որպեսզի այդ ժամանակահատվածը հասցնենք երկու տարվա»,- հավելել է նա:

Էրդողանը նշել է, որ քննարկել է նախաձեռնության երկարաձգումը Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների հետ: «Մենք կշարունակենք քննարկումները Ռուսաստանի ղեկավարի հետ հաջորդ ամիս կայանալիք անձնական հանդիպման շրջանակներում: Դա մեր օրակարգի հիմնական հարցերից մեկն է», – ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Անկարան ցանկանում է վերադառնալ «խաղաղության ջանքերին»

Ստամբուլում անցած օրերին կայացան Էրդողան-Զելենսկի բանակցությունները։ Մամուլի համատեղ ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ Ուկրաինան վաստակել է ՆԱՏՕ-ի անդամ լինելու իրավունքը։ «Ուկրաինան արժանի է անդամակցելու ՆԱՏՕ-ին։ Ես կցանկանայի կրկին ընդգծել մի կետ, որը միշտ համառորեն պաշտպանել եմ՝ արդար խաղաղությունը պարտվողներ չի ստեղծում։ Չնայած կողմերի միջև տարաձայնություններին, մենք անկեղծորեն ցանկանում ենք վերադառնալ խաղաղության ջանքերին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը, որը մեկ անգամ չէ իր միջնորդությունը առաջարկել Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնելու համար։

«Ամենասկզբից, երբ ի հայտ եկան բախումների վտանգներ, մենք գործադրեցինք բոլոր ջանքերը կանխելու պատերազմը։ Իսկ երբ լարվածությունը հասավ թեժ բախումների, մենք հայտարարեցինք, որ մերժում ենք միջազգային իրավունքին հակասող այդ անարդար պատերազմը»,- ասել է Էրդողանը՝ անդրադառնալով նաև Ղրիմի թեմային։ «Ղրիմի բռնազավթումից մինչ ներկա օրերը, բոլոր հարթակներում ենք հայտարարել ենք մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությունը»,-ըստ «Ազատության», նշել է նա։

Էրդողանը խոստացել է Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայի վերականգնմանը

Նա նաև հույս է հայտնել, որ հացահատիկի գործարքի ժամկետները կերկարաձգվեն, որն ավարտվում է հուլիսի 17-ին։ Ռուսական կողմը ավելի վաղ ասել էր, որ Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ ձեռք բերված ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման համաձայնագրի ժամկետը երկարաձգելու հիմքեր չի տեսնում։

Ասուլիսում Զելենսկին իր հերթին ասել է, որ առաջին հերթին կենտրոնացել են, թե Թուրքիայի ղեկավարությունը և նախագահը ինչպես կարող են օգնել վերականգնելու խաղաղությունն ու միջազգային նորմալ կարգը, որտեղ բոլոր ժողովուրդների շահերը հավասարակշռված են։ «Իհարկե, պարոն Էրդողանի հետ մենք հանգամանալից քննարկել ենք մեր սևծովյան տարածաշրջանում իրավիճակը և Եվրոպայում ամբողջությամբ։

Մենք կիսում ենք նույն տեսակետը, որ ոչ ոք իրավունք չունի մեր պետություններին և ժողովուրդներին պարտադրել որևէ բան, որը չի համապատասխանում մեր շահերին։ Սև ծովը պետք է լինի անվտանգության և համագործակցության վայր, այլ ոչ թե պատերազմի ու ճգնաժամերի կամ այսպես կոչված սառեցված հակամարտությունների, որոնք ցանկացած պահի կարող են վերսկսվել ու հարվածել կյանքին ու մարդկանց»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը անփոփոխ աջակցության համար։

«Առանձին քննարկել ենք իրավիճակը մեր Ղրիմում, որը Ռուսաստանը մինչև հիմա անօրինականորեն վերահսկում է և որպես պլացդարմ է օգտագործում սպառնալիքների և վտանգների համար։ Ցանկացած դեպքում մենք կվերականգնենք մեր օրինական վերահսկողությունը Ղրիմի վրա, անվտանգություն և արդարություն կվերադարձնենք թերակղզու բոլոր բնակիչներին»,- ասել է Զելենսկին, հավելելով, որ Ղրիմի թաթարները հիմա նորից ենթարկվում են բիրտ բռնաճնշումների Ռուսաստանի կողմից։

Օգոստոսին նախատեսվո՞ւմ է Պուտինի այցը Թուրքիա

Առաջիկայում նախատեսված է նաև Էրդողան-Պուտին հանդիպում։ Էրդողանը ասել է, որ առաջիկայում Պուտինը այցելելու է Թուրքիա։ Կրեմլի մամուլի խոսնակը հաստատել է Պուտինի այցը, բայց կոնկրետ ժամկետ Պեսկովը չի նշել։

Ըստ թուրքական աղբյուրների՝ Պուտինի այցը հավանաբար տեղի կունենա գալիք օգոստոսի ընթացքում։

Էրդողանը հայտարարել է, թե օգոստոսին է սպասվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա: «Առաջիկա ամսվա ընթացքում տեղի կունենա պարոն Պուտինի այցը Թուրքիա, մենք կրկին կկարողանանք քննարկել ռազմագերիների փոխանակման թեման», – ասել Է Էրդողանը։

Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցությանը, ասում է Էրդողանը

Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Ինչպես տեղեկացնում է «Unian» լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք մի երկիր էինք, որը ինտենսիվ ջանքեր էր գործադրում միջազգային իրավունքի հիման վրա բանակցությունների միջոցով պատերազմը դադարեցնելու համար։ Մենք կտրամադրենք բոլոր տեսակի աջակցություն Ուկրաինայի վերականգնման համար։ Անշուշտ, Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցությանը», – ասել է Էրդողանը։ Նրա խոսքով ՝ հակամարտող կողմերի միջև խաղաղության հաստատումից պարտվողներ չեն լինի։ «Մեր անկեղծ ցանկությունն է, որ երկու կողմերն էլ վերադառնան խաղաղության ՝ չնայած նրանց միջև առկա տարաձայնություններին», – նշել է նա:

«Ազովի» հրամանատարների վերադարձը Թուրքիայից Ուկրաինա պայմանավորվածության խախտում է․ Պեսկով

Ահա Ռուսաստանին ու Ուկրաինային խաղաղության կոչեր հղող Էրդողանը, որը միաժամանակ շարունակում է զինել Ուկրաինային, և թուրքական բայրաքթարները հարվածում են ռուսական բանակին, ահա Մոսկվային հասցրեց հաջորդ ապտակը:
Շաբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ուկրաինա են վերադարձել «Ազով» գումարտակի 5 հրամանատարներ։ Մարիուպոլի «Ազովստալ» հսկա գործարանի պաշտպանները անցյալ տարի հանձնվել էին, իսկ հրամանատարները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջնորդությամբ տեղափոխվել էին Թուրքիա, որտեղ պետք է մնային մինչև պատերազմի ավարտը։

10 ամիս անց նրանք վերադարձան Ուկրաինա, այդ թվում՝ «Ազովի» հրամանատար Դենիս Պրոկոպենկոն։ Շաբաթ օրը Զելենսկին տեսանյութ էր հրապարակել, որտեղ նրանք թուրքական օդանավակայնում նստում են Ուկրաինայի նախագահի օդանավը։

Մոսկվան իհարկե արձագանքեց... Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասաց, որ «Ազովի» հրամանատարների Թուրքիայից Ուկրաինա վերադարձը պայմանավորվածությունների խախտում է թե՛ Թուրքիայի, թե՛ Ուկրաինայի կողմից։ Սակայն Պեսկովը դա համարեց` Թուրքիայի վրա ՆԱՏՕ-ի ճնշման արդյունք։

Մինչդեռ Ռուսաստանցի բազմաթիվ բլոգերները «Ազովի» հրամանատարների վերադարձը Ռուսաստանի ստորացում են համարել։

Լվովի օդանավակայանում, որտեղ վայրէջք էր կատարել Թուրքիայից եկած Ուկրաինայի նախագահի օդանավը, Դենիս Պրոկոպենկոն ասաց, որ մտադիր է վերադառնալ ռազմաճակատ։ «Իհարկե։ Մենք դրա համար ենք վերադարձել Ուկրաինա»,- ասել է նա լրագրողներին։

Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ խոսել է «Ազովի» հրամանատարների վերադարձի մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ քննարկել է «Ազով» գումարտակի հրամանատարների վերադարձը Ուկրաինա, տեղեկացնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի շուրջ՝ շեշտը դնելով Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումների վրա, այդ թվում՝ «Ազովի» առաջնորդների՝ Ստամբուլից Կիև վերադարձի հետ կապված իրավիճակի», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ռուսական կողմի՝ Լավրովն Անկարայի ուշադրությունը հրավիրել է «կուրսի ապակառուցողականության» վրա՝ կապված Կիևին ռազմական տեխնիկայի շարունակական մատակարարման հետ՝ ասելով, թե նման քայլերը կարող են հանգեցնել միայն բացասական հետևանքների։

Նշվում է, թե Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները վերահաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև «հարաբերությունների վստահության բնույթը պահպանելու և ամրապնդելու» անհրաժեշտությունը՝ երկու երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի պայմանավորվածությունների հիման վրա։

Պատերազմի թեժ շրջանում Ուկրաինան պատրաստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին․ Բայդեն

ՆԱՏՕ-ն Թուրքիայի ու Ուկրաինայի հետ գործարքներով, այսպիսով, ձգում է լրացուցիչ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար: Ուկրաինան սպասում է ՆԱՏՕ-ի անդամակցության, Անկարան հստակ կողմ է: Սակայն Վաշինգտոնից երեկ ուշագրավ հայտարարություն հնչեց:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը հնարավոր է քննարկել միայն պատերազմի ավարտից հետո։ «Պատերազմի թեժ շրջանում Ուկրաինան հիմա պատրաստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին։ Դաշինքի անդամների շարքերում միաձայնություն չկա Ուկրաինային հիմա ՆԱՏՕ ընդունելու հարցում»,- CNN-ի հետ հարցազրույցում ասել է նա։ Բայդենը նշել է նաև, որ Ուկրաինային անհրաժեշտ է ՆԱՏՕ-ին անդամակցելու ռացիոնալ ճանապարհ առաջարկել. - «Իսկ քանի դեռ Ուկրաինան ՆԱՏՕ-ում չէ, ԱՄՆ-ն նրան կտրամադրի անվտանգության այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք Իսրայելին»։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Զելենսկու մասնակցության վերաբերյալ որոշում դեռևս կայացված չէ

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Վլադիմիր Զելենսկու մասնակցության վերաբերյալ վերջնական որոշումը դեռ չի կայացվել, հայտարարել է Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան։ «Դեռևս վերջնական որոշումներ չեն կայացվել: Մենք դեռ մինչև վերջ չենք հասկացել Վիլնյուսում բոլոր հանդիպումների ձևաչափը, նաև որոշումները, որոնք ֆիզիկապես դրվելու են սեղանին»,- ասել է նա: Ստեֆանիշինայի խոսքով՝ եզրափակիչ փաստաթղթերից կախված կլինի՝ արդյոք Զելենսկին կգնա գագաթնաժողովին, թե ոչ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2062 անգամ
Լրահոս
Գերլարված իրավիճակ․ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է՝ ի աջակցություն Տավուշի (video) Ցուցմու՞նք եք կորզում․ Արսեն Թորոսյանը կոշտ քննադատեց դատախազին (video) Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան «Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու վնասները․ Ոսկան Սարգսյան «Նիկո՛լ , հողատու»․ «Տավուշ ա հանձնվում, հերի՛ք ա»․ ակցիա (video) Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում «Տոնդ փոխի ա՛յ տղա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է (video) Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Տավուշը պայթում է Երևանի կենտրոնում․ Էդգար Ղազարյան (video) Ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել «Արի՛ էս կողմ արա՛», «Չկպչե՛ս ինձ»․ հրմշտոց և լարված վիճակ․ «Հանգստացե'ք, դուրս եկեք ճանապարհից» (video) Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Բյուջեից 1.3 միլիարդ դրամ է հատկացվել Ոստիկանությանը «Հերի՛ք ա կապիկություն անեք», «Նիկոլ հողատու». իրավիճակը լարված է Արմավիր–Գյումրի ճանապարհին (video) Անչափահասների են Կիրանցից հրավիրել ոստիկանության բաժին Հայաստանի «թանկարժեք» առևտուրը, որի վրա հին ու նոր օլիգարխները մեծ փողեր են աշխատում 4 անձանցից 3-ը կալանավորվել են Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո Իշխանությունն իր սև գործը շարունակում է Ականազերծումները հասան Բերքաբեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am