Ինչպես Նիկոլը բռնաբարեց Սահմանադրությունը

7or.am-ը գրում է․

Այսօր՝ հուլիսի 5-ին, Հայաստանի Սահմանադրության օրն է: Բանից պարզվում է, Հայաստանը դեռ Սահմանադրություն ունի: Իսկ հուլիսի 5-ին է օրը նշվում, որովհետև հեռավոր 1995-ին այդ օրն է տեղի ունեցել հանրաքվեն: Ի դեպ, նույն օրը նաև ՀՀ ԱԺ (առաջին, մինչև այդ ԳԽ էր) ընտրություններն էին: Թե՛ ԱԺ ընտրությունները, թե՛ Սահմանադրության հանրաքվեն այն ժամանակվա իշխող ուժը՝ ՀՀՇ-ն, անցկացրեց խայտառակ ընտրակեղծիքներով, խախտումներով: Այսօր արդարությունից, մաքուր ընտրություններից ու նման բաներից լոփո-լոփո խոսող բազմաթիվ նիկոլականներ այն ժամանակվա ընտրախախտումների ու կեղծիքների ժամանակ երկրորդական դերերում չէին, բայց սատանան իրենց հետ:

Առհասարակ, ընդունվելուց ի վեր, Սահմանադրության տարբեր հոդվածներ, դրանցում արձանագրված տարբեր նորմեր խախտվել են: Բոլոր իշխանությունների օրոք: Ամենատարբեր հետևանքներով: Եղել է՝ անգամ, մարդիկ «վիզ են դրել» Սահմանադրական դատարանով, եղել է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանով, հասել են իրանց իրավունքների գործնական պաշտպանությանը: Եղել է՝ չեն հասել: Ի վերջո, ոչինչ կատարյալ չէ:

Բա՛յց: Ու այստեղ կարելի էր մի քանի տող գրել այդ «բա՛յց»-ը: Այն այլանդակությունները, որ վերջին 5 տարիներին Սահմանադրության ու սահմանադրական բազմաթիվ հոդվածների, նորմերի նկատմամբ թույլ են թվել Նիկոլ Փաշինյանը ու նրա ՔՊ-ն, այնքան բազմաթիվ են, որ կբավարարեին մի քանի տանյակ իշխանությունների: Իսկ փաշինյանական այլանդակությունները ՀՀ Սահմանադրության ու սահմանադրական նորմերի նկատմամբ, իրենց բովանդակային խորքով ու ավերածություններով, պարզապես անհամեմատելի են նախկիններում (ում կողմից էլ որ եղած լինի) արձանագրված ինչ-ինչ առանձին խախտումների հետ:

Սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում ու այդ կառավարման հետևանքով, ուղղակիորեն վերածվել է ոտնաշորի: Այն ոտնաշորված է:

Ավելին, Նիկոլ Փաշինյանն ու նրա քպ-ն, առանց չափազանցության, բռնաբարել են Հայաստանի Մայր օրենքը՝ Սահմանադրությունը: Հիմքից են բռնաբարել:

Ապացո՞ւյց: Ահա՛ այն: ՀՀ Սահմանադրության նախաբանում հատուկ ընդգծվում է, որ հայ ժողովուրդն այն ընդունում է՝ հիմնվելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքների և համազգային նպատակների վրա: Այսինքն՝ ուղիղ, անբեկանելի հղում է արվում Հայաստանի անկախության հռչակագրին:

Իսկ անկախության հռչակագրում, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության հիմնարար ու էլի անփոփոխելի փաստաթղթում ամրագրված է, որ այն ընդունվում է, ի մասնավորի, նաև՝ «կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»:

Նիկոլ Փաշինյանը, պաշտոնապես հայտարարելով, որ Արցախը ճանաչում է ադրբեջանական տարածք՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, դրանով իսկ կոպտորեն ոտնահարում է ՀՀ անկախության հռչակագիրը, ուղիղ գծով՝ ՀՀ Սահմանադրությունը:

Գործնականում, Արցախի ուրացումով Նիկոլ Փաշինյանը թույլ է տալիս սահմանադրազանցություն՝ ինքնաբերաբար դառնալով ոչ լեգիտիմ ու անհապաղ կալանավորման ու դատարանի առաջ կանգնեցվելու ենթակա:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը կրկնակի է բռնաբարում Սահմանադրությունն ու անկախության հռչակագիրը, քանզի Հայոց ցեղասպանության ուրացմամբ, որի վերաբերյալ նույնպես անթաքույց ակնարկներ են արվում իր և իր թիմակիցների կողմից, նա ոտնահարում է Հռչակագրի 11-րդ կետը, այն է՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Հիմնականը. դառնալով սահմանադրազանց, կանխամտածված ու ամենակոպիտ դրսևորումներով հիմքից բռնաբարելով ՀՀ Սահմանադրությունը՝ Նիկոլ Փաշինյանը գործնականում ազատում է իր բոլոր հակառակորդների, առհասարակ, ՀՀ բոլոր քաղաքացիների ձեռքերը՝ իրենից ու իր իշխանությունից ազատվելու հարցում: Ավելին, Նիկոլ Փաշինյանի «իշխանությունից» ազատվելը, ազգային-ազատագրականից բացի, ձեռք է բերում Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման բովանդակություն ու բնույթ:

դիտվել է 294 անգամ
Լրահոս
Ցուցմու՞նք եք կորզում․ Արսեն Թորոսյանը կոշտ քննադատեց դատախազին (video) Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան «Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու վնասները․ Ոսկան Սարգսյան «Նիկո՛լ , հողատու»․ «Տավուշ ա հանձնվում, հերի՛ք ա»․ ակցիա (video) Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում «Տոնդ փոխի ա՛յ տղա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է (video) Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Տավուշը պայթում է Երևանի կենտրոնում․ Էդգար Ղազարյան (video) Ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել «Արի՛ էս կողմ արա՛», «Չկպչե՛ս ինձ»․ հրմշտոց և լարված վիճակ․ «Հանգստացե'ք, դուրս եկեք ճանապարհից» (video) Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Բյուջեից 1.3 միլիարդ դրամ է հատկացվել Ոստիկանությանը «Հերի՛ք ա կապիկություն անեք», «Նիկոլ հողատու». իրավիճակը լարված է Արմավիր–Գյումրի ճանապարհին (video) Անչափահասների են Կիրանցից հրավիրել ոստիկանության բաժին Հայաստանի «թանկարժեք» առևտուրը, որի վրա հին ու նոր օլիգարխները մեծ փողեր են աշխատում 4 անձանցից 3-ը կալանավորվել են Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո Իշխանությունն իր սև գործը շարունակում է Ականազերծումները հասան Բերքաբեր Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am