Նիկոլի «ժողովրդավարության բասԾիոնի» նոր նվաճումները

Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչները, ԱՄՆ դեսպանը և «ձիմակռածիայի» այլ սկզբունքային կողմնակիցներ կարող են ցնծալ և արձանագրել իրենց սիրելի Նիկոլ Փաշինյանի իշխանության հերթական նվաճումը: Հայաստանը՝ որպես «ժողովրդավարության բասԾիոն», առաջադիմում է յոթ մղոնանոց քայլերով: Այնպես է առաջադիմում, որ լիակատար «ժողովրդավարության փարոս», «կղզյակ», չգիտես թե էլ ինչյակ հայտարարվելու համար կմնա համակենտրոնացման ճամբարներ բացելը, հայ մնացած հայերին Փաշինյանի հրամանով գազախցիկներում խեղդելն ու, ասենք՝ «Կորեայի ձորում» զանգվածաբար գնդակահարելը: Կարևորը, որ Փաշինյանը հետևողականորեն շարունակի ստանձնած պարտավորությունները, Արևմուտքը աչք կփակի նրա իշխանության ցանկացած այլանդակության վրա, անգամ եթե սկսեն օրը ցերեկով սպանեն ընդդիմախոսներին և առանց խորովելու՝ ուտեն նրանց:

Հայտնի է, որ կան այդպիսի մարդիկ՝ Բարձրագույն դատական խորհուրդ: Իշխանազավթումից հետո Նիկոլ Փաշինյանը կենտրոնացավ առաջինների շարքում հենց այս կառույցը գրավելու վրա, և որոշ վայրիվերումներից հետո, հաջողեց անել դա: Հանրագումարում, ԲԴԽ-ն գլխավորելու ծանր գործը վստահվեց «նախկիններից» համակարգում ժառանգություն մնացած Կարեն Անդրեասյանին: Նա էլ, ոչ պակաս «նախկին» Գրիգորի Մինասյանի հետ, որ արդարադատության նախարարի չարքաշ գործին է դրվել նրա սիրելի Նիկոլ Փաշինյանի կողմից, համակարգում արդեն տևական ժամանակ է, ինչ «վարում են ու ցանում»:

Սկզբունքորեն, հիմա դատական համակարգում «բեսպրեդել» է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, իր շատ սիրելի Կարեն Անդրեասյանին ու էլ ավելի սիրելի Գրիգոր Մինասյանին «ինչ ուզում, այն էլ անում եմ»-ի քարտ բլանշ է տվել, միայն թե դատական համակարգը լիարժեք ոչնչացվի ու ձևավորվի բացարձակ կամակատարներից կազմված մի դատածաղրական «համակարգ»:

Ինչն է հետաքրքիր. Դատական համակարգն, այնուամենայնիվ, չի հանձնվում: Համենայն դեպս դեռ կան դատավորներ, որոնք համարձակվում են դիմադրել, չդառնալ կույր գործիք, այն էլ՝ Կարեն Անդրեասյանի ձեռքում, որն իր հերթին՝ Նիկոլ Փաշինյանի դրածոն է:

Եվ ահա, Կարեն Անդրեասյանը կյանքի նպատակ է հռչակել նման դատավորների նկատմամբ հաշվեհարդար տեսնելը:

Այսօր տեղի ունեցավ այդ հաշվեհարդարներից մեկը՝ միանգամից 4 դատավորի նկատմամբ:

Մասնավորապես, ԲԴԽ-ն դադարեցրեց վերաքննիչի դատավոր Աստղիկ Խառատյանի, վճռաբեկի դատավորներ Տիգրան Պետրոսյանի և Արտակ Բարսեղյանի, ինչպես նաև առաջին ատյանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները։

Առանձնապես մեծ ուշադրության էր գրավել Դավիթ Հարությունյանի նկատմամբ փաշինյանական իշխանության հաշվեհարդարը: Հատկապես բնութագրական է, թե ինչ ֆաշիստական մեթոդներով էր նրան վերաբերող «գործի» քննությունը տարվում: Է՛լ փաստաբանների դեմ անախարոժությունների հարուցում, է՛լ լրագրողների դեմ արհեստական խոչընդոտների հարուցում: Եվ այդ ամենը, որպեսզի Կարեն Անդրեասյանը իր պաշտամունքի առարկա Նիկոլ Փաշինյանին զեկուցի, թե՝ «շեֆ ջան, սաղին հեռացրեցի, սաղին պատժեցի, դատական համակարգը քո ոտքերի տակ է...»:

Գիտե՞ք, ինչն է քմծիծաղելի: Այն, որ Կարեն Անդրեասյանը համոզված է, թե ամբողջ կյանքում պաշտոնի է լինելու և երբեք ու երբեք իր արածների համար պատասխան չի տալու: Ասենք, նրա սիրելի Նիկոլ Փաշինյանն էլ է դրանում համոզված:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 533 անգամ
Լրահոս
Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու վնասները․ Ոսկան Սարգսյան «Նիկո՛լ , հողատու»․ «Տավուշ ա հանձնվում, հերի՛ք ա»․ ակցիա (video) Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում «Տոնդ փոխի ա՛յ տղա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է (video) Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Տավուշը պայթում է Երևանի կենտրոնում․ Էդգար Ղազարյան (video) Ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել «Արի՛ էս կողմ արա՛», «Չկպչե՛ս ինձ»․ հրմշտոց և լարված վիճակ․ «Հանգստացե'ք, դուրս եկեք ճանապարհից» (video) Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Բյուջեից 1.3 միլիարդ դրամ է հատկացվել Ոստիկանությանը «Հերի՛ք ա կապիկություն անեք», «Նիկոլ հողատու». իրավիճակը լարված է Արմավիր–Գյումրի ճանապարհին (video) Անչափահասների են Կիրանցից հրավիրել ոստիկանության բաժին Հայաստանի «թանկարժեք» առևտուրը, որի վրա հին ու նոր օլիգարխները մեծ փողեր են աշխատում 4 անձանցից 3-ը կալանավորվել են Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո Իշխանությունն իր սև գործը շարունակում է Ականազերծումները հասան Բերքաբեր Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան «Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Ալիևը Բլինքենին ասել է Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում «Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Ավարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am