Բառապաշարն էլ է սպառվել. Սա է այսօրվա Հայաստանի սահմանած բարոյականության սահմանը

Հունիսի 28-ին` ժամը 1:30-ից, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը: Հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրերին շարունակաբար տարածելով կեղծ հաղորդագրություններ այն մասին, թե իբր Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտում են հրադադարը, և, մասնավորապես հունիսի 27-ին տարածելով իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն` հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին, տեղեկատվական հիմք ստեղծեց հերթական սադրանքի համար», - ասված է Արցախի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Պաշտպանության բանակն ավելի ուշ մեկ այլ հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ ժամը 7-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Արցախի պաշտպանական գերատեսչությունը հրապարակեց զոհված զինծառայողների անունները՝ Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան , Գագիկ Բալայան:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով բանակցություններն են երեկվանից մեկնարկել: Հայաստանի ընդդիմադիր` «Հայաստան» խմբակցությունը երեկվանից ցույցեր է իրականացնում ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների դեսպանատների, ԵՄ-ի պատվիրակության շենքերի դիմաց:

Այսինքն` «խաղաղ բանակցություններ» մի կողմից, մյուս կողմից` ադրբեջանական ագրեսիա Արցախում` բոլորի աչքի առաջ:

Փաշինյանը Թվիթերում գրառում է կատարել՝ միջազգային հանրությանը կոչ անելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները և անվտանգությունն ապահովելու գործնական քայլեր ձեռնարկել: «Մինչ Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակված է, այս գիշեր անօդաչու թռչող սարքի կիրառմամբ ադրբեջանական հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել», - ասված է Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ: «Հարավային Կովկասում ապակայունացման բարձր ռիսկ», - իր գրառումն ամփոփում է Փաշինյանը:

Փաշինյանը ահազանգում է Հարավային Կովկասում ապակայունացման վտանգի մասին, սակայն ի՞նչ է անում հաջորդ քայլով... Անվտանգության խորհրդի նիստ է գումա՞րում, ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարո՞ւմ, ՀՀ կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրո՞ւմ... Կամ գոնե` ուժայիններն են հավաքվո՞ւմ...

Ո՛չ: Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունենում Էրդողանի հետ:

Հայաստանի կառավարության լրատվականը հայտնում է. «Վարչապետը շնորհավորել է նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ նախագահը շնորհավորել է վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Ղեկավարները քննարկել են իրենց երկրների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում, քննարկվել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Այսինքն, Արցախում 4 զոհերի մարմինները դեռ տաք` Նիկոլ Փաշինյանն անկաշկանդ շփվում է Էրդողանի հետ, ավելին` Կուրբան Բայրամ է շնորհավորում:

Խոսքերն ավելորդ են, իսկապես, և շատ վաղուց...

Հայոց լեզվի բառապաշարն էլ արդեն վաղուց սպառված է թվում:

Սա է այն ամենը` ինչ կարելի է իմանալ Հայաստանի գործող իշխանությունների բարոյական հատկանիշների մասին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1907 անգամ
Լրահոս
Բլինքենի խորհրդավոր զանգը Փաշինյանին․ Սուրեն Սուրենյանց (video) Ամբողջ ոստիկանական համակարգը գիտի, որ քո մականունը «փսլինք է»․ քաղաքացի (video) Արփին «դավաճանաձագ է»․ Էդգար Ղազարյան (video) Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Սիրանուշ Սահակյանը՝ տարածվող լուրերի մասին, թե Ռուբեն Վարդանյանն ազատ է արձակվելու Հայը թույլ չի տա ոչնչացնել իրեն․ ռուս փորագետ (video) Շատ արագ Հայաստանին իշխանափոխություն է պետք․ Վարդան Օսկանյան (video) Պարզ է, որ խնդիրը ոչ թե դիվերսիֆիկացումն է, այլ ՀՀ էներգետիկ համակարգի ադրբեջանականացումը. ՀՀ էներգետիկ համակարգն առավել քան դիվերսիֆիկացված են. Դավթյան Ինչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Այ «խ․․» Արմեն Նաջարյան՝ քեզ մամա լույս աշխարհ բերած լիներ, այսպես չէիր ջարդի մարդկանց․ Հովհաննիսյան (video) Միացի՛ր, Նիկոլը սահմանազատումը հասցնելու է Երևան․ ակցիա Երևանի ԲՈՒՀ-երում (video) Բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Հայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն Այվազյան Սահմանները հատվել են․ սրան վե՛րջ պետք է տանք․ Էդուարդ Շարմազանով (video) Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան «Փսլինք» մականունով ոստիկանների հետ հատուկ ձևով են վարվելու․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ադրբեջանցիները երեկ հայտնվել են Ոսկեպարում․ Գառնիկ Դանիելյան (video) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվել Փակ է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյան Դավաճան, հողատու․․․ դուք պատկերացնու՞մ եք թշնամությունը․ Բագրատ Սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am