«Ձեռք-ձեռքի, սիրտ-սրտի» առաջ են գալիս. «Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրը Նիկոլը չէ, այլ` Իրանը

«Զանգեզուրի միջանցքը» դա Հայաստանի հետ խնդիր չէ, «Զանգեզուրի միջանցքը» խնդիր է Իրանի հետ։ Այսինքն՝ երկու մահմեդական երկրների միջև խնդիր։ Այն, որ Իրանը նման դիրքորոշում է ընդունում այս հարցում, հիասթափեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ, սրանք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտքերն են, որը նա արտահայտել է Ադրբեջան կատարած այցից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։

Ըստ նրա՝ իրականում դա իրենց էլ պետք է հիասթափեցնի։ «Հուսով եմ, որ մենք շուտով կհաղթահարենք այս խնդիրը։ Եթե նրանք դրան դրական մոտենային, այսօր Թուրքիա-Ադրբեջան-Իրան թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթուղային տրանսպորտով ինտեգրված կլինեին միմյանց, և, հավանաբար, կբացվեր Պեկին-Լոնդոն գիծը», - ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նաև նշել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի խթանումը էական ներդրում կունենա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում. «Խաղաղության դռները մի տարածաշրջանում, որտեղ մեծ վիշտ է տեղի ունեցել, կիսաբաց են: Ուստի, կողմերը չպետք է բաց թողնեն այս հնարավորությունը և գործեն պատասխանատվությամբ»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ Ermenihaber-ի, Ադրբեջանից վերադառնալով, գրառում է արել Twitter-ում՝ դարձյալ տուրք տալով «մեկ ազգ երկու պետություն» կարգախոսին։ Նա շեշտել է, որ Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական դիրք են զբաղեցնում արևելքի և արևմուտքի միջև։ Թուրք-ադրբեջանական եղբայրությունը գովաբանելով՝ Էրդողանը հավաստիացրել է, որ առևտրից մինչև էներգետիկա, պաշտպանական արդյունաբերությունից մինչև տրանսպորտ ավելի են խորացնելու իրենց համագործակցությունը յուրաքանչյուր ոլորտում։ «Նախագահ Իլհամ Ալիև եղբորս հետ ձեռք ձեռքի, սիրտ սրտի տալով մեր հարաբերությունները շարունակելու ենք զարգացնել բոլոր ոլորտներում»։

Թուրքիայի նախագահը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցին՝ վստահություն հայտնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ տարածաշրջանը կհասնի շատ ավելի բարեկեցիկ պայմանների։ «Իլհամ եղբորս հետ լիարժեք կոորդինացված և համակարգված կերպով իրականացնում ենք այս երկխոսության գործընթացը։ Հավատում եմ նաև, որ, Ալլահի կամքով, մոտ ժամանակներս տեսնելու ենք այս շփումների դրական արդյունքները», ըստ Ermenihaber.am-ի ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահի հետ Բաքու մեկնած պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պատասխանել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների ապագայի վերաբերյալ լրագրողի հարցին: «Ինչպես մինչև հիմա, այնպես էլ սրանից հետո մեր ադրբեջանցի եղբայրների հետ միասին «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի շրջանակում առավել ակտիվ ենք իրականացնելու մեր գործունեությունը։

Ավելի առաջ ենք մղելու մեր հարաբերությունները։ Շարունակելու ենք մեկ սիրտ լինել մեր ադրբեջանցի եղբայրների հետ։ Մշտապես Ադրբեջանի կողքին ենք»։ Գյուլերը այցի ընթացքում նաև հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: «Մենք էլ պատրաստ ենք հնարավոր ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել։ Ադրբեջանի ուժեղ բանակն ավելի առաջ տանելու համար շարունակելու ենք ՆԱՏՕ-ի ստանդարտներով մեր համատեղ վարժանքները»,- ըստ Ermenihaber-ի, նշել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը։

Էրդողանի` Բաքու կատարած այցը, փաստացի դարձավ Անկարա-Բաքու կուռ դաշինքի անսասանության նոր ցուցադրություն: Էրդողանը Բաքվից հիշեցրեց «Զանգեզուրի միջանցքի» մասին, իսկ կրտսեր «եղբոր»` Ալիևի հետ բանակցություններից հետո էլ պարզաբանեց, թե Փաշինյանը խնդիր չէ, Իրանն է խնդիրը, որ միջանցքը չի գործարկվում:

Վերընտրված Էրդողանի առաջին այցը «եղբորը», այսպիսով, մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Էրդողանն ու Ալիևը Փաշինյանին խնդիր չեն համարում իրենց նպատակները կյանքի կոչելու հարցում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2187 անգամ
Լրահոս
Ողորմելի վրեժխնդրություն․ Ավետիք Իշխանյան Երևանում բախվել են Toyota Camry-ն և Jeep Grand Cherokee-ն Հայաստանը՝ հոգեդարձության հույսին Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դի. նոր մանրամասներ իրանական ավտոբուսի վթարից Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար Այսօր սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Լոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ» Միևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ Զաքարյան Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Արցախի թեմը շարունակում է միջազգային և միջեկեղեցական հարթակներում քայլեր ձեռնարկել արցախահայերի իրավունքների պաշտպանության համար․ Գարեգին Բ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները Հիմա բոլորդ, ամեն համայնք, գյուղ, բոլորդ պիտի բողոքի ձայնը բաձրացնե՛ք»․ Բագրատ Սրբազանի կոչը. video «Երիտասարդությու՛ն, հենց պայքարին միացար, 10 օրում Նիկոլը գնալու է»․ Սուրեն Պետրոսյան. video Երեկ Ոսկեպարում Նիկոլը հատեց վերջին կետը, վերջը մոտ է. Բագրատ Սրբազան. video Էդ վիժվածք Ալիևը էնքան է ցինիկացել, որ խաղաղություն չի լինի մինչև Հայաստանը էլի չստորանա․ Զոհրաբյան. video «Երեկվա օրը աննախադեպ էր, ոստիկանությունը չկարողացավ գյուղի դիմադրությունը ջարդել»․ Գառնիկ Դանիելյան. video «Բագրատ Սրբազանի խոսքով՝ գործելու ժամանակն է. ընդվզե՛ք ամենուր». Դավիթ Սահակյանցը՝ Ոսկեպարից. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am