Տխրահռչակ Սերժ Թանկյանի երկակի ստանդարտները

Կան կերպարներ, որոնց անհնար է ներել: Այն, որ, իբր «ձրի համերգ» էր տալիս Հանրապետության հրապարակում, հայրենասիրական կոչեր անում, «թավիշ» ողջունում...

Խոսքը «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի մասին է: Վաղուց նրանից ձայն-ձուն չկար: Եվ մեկ էլ՝ լրահոսում հայտնվեց մի տեղեկություն, որ Սերժ Թանկյանը քննադատել է Ադրբեջանում ելույթ ունեցող փոփ-աստղերին, որոնք մասնակցում են «ադրբեջանական բռնապետության կերպարն սպիտակեցնելու» գործին:

Թանկյանը սոցցանցերից մեկում, արձագանքելով իր երկրպագուի հարցին, մասնավորապես նշել է. «Ես, իսկապես, հիասթափված եմ, որ գործընկեր-արվեստագետներին և սպորտային լիգաներին օգտագործում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների խախտումները և ոտնձգությունները սպիտակեցնելու համար: Այս ֆաշիստական, ռասիստական, օլիգարխիկ ընտանեկան նավթային դիկտատուրան արժանի չէ «Ֆորմուլա 1»-ին կամ @badgalriri-ի (Ռիհաննա) նման արտիստներին, որպեսզի լավ երևա աշխարհի աչքերում»: News.am-ը մեջբերել է Թանկյանի խոսքերը. «Այս իրադարձություններից յուրաքանչյուրը և այս արվեստագետներից յուրաքանչյուրը պատասխանատու են Ադրբեջանում մարդու իրավունքների հետագա խախտման համար»:

Ոսկե արտահայտություններ են, մեր մեջ ասած: Թե՛ հիասթափվածության, թե՛ պատասխանատվության մասով: Լավ է, որ Սերժ Թանկյանը նման կոչեր է ուղղում այլոց: Բայց մեկը լիներ, իրե՛ն թեթևակի որոշ բաներ հիշեցներ:

Ինքը՝ Սերժ Թանկյանը, անձամբ (դեռ այն դերասանուհի տիկնոջը չենք էլ ցանկանում հիշեցնել, ինչպես իր ռեժիսոր ամուսնուն) բացահայտ աջակցել է Նիկոլ Փաշինյանի «թավշյա» երկրաքանդությանը: Ենթադրենք՝ ոգևորված էր, մոլորված էր, հուզված էր և այլն: Մարդը սխալական է, առհասարակ:

Բայց հետո՛: Հետո, հետագայում, նա մի՞թե չի տեսել, թե իր աջակցած Նիկոլ Փաշինյանն ի՛նչ աղետներ բերեց ու շարունակում է բերել Արցախի ու Հայաստանի Հանրապետության գլխին, մեր երկրի քաղաքացիների գլխին:

Սերժ Թանկյանն ալիևների օլիգարխիկ-ֆաշիզմը տեսնում է, իսկ Նիկոլ Փաշինյանի արյունահեղ, գրոտեսկային բռնապետիզմը չի՞ տեսնում:

Սերժ Թանկյանը մի անգամ ծպտուն հանե՞լ է, երբ իր սիրելի փաշինյանական հակամարդ ու հակահայ ռեժիմը, օրինակ, մարդ է բանտարկում և այդ մարդը բանտում հացադուլից մեռնում է:

Սերժ Թանկյանը քանի՞ անգամ է ելույթ ունեցել կամ մի բան ասել, երբ իր սիրելի Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենայի անիվների տակ սպանվեց երիտասարդ հղի կինը՝ Սոնա Մնացականյանը՝ իր չծնված երեխայի հետ:

Սերժ Թանկյանը գոնե հասկանո՞ւմ է, որ իր լռությամբ իր սիրելի Փաշինյանի հետ հավասարապես թաթախված է «Եռաբլուրված» հազարավոր հայ տղաների արյամբ ու ինքն էլ է մտել այդ արյան աններելի մեղքի տակ:

Նա հասկանո՞ւմ է, թե դա ինչ է: Թե՞ մենակ բեմից «բու-բու-բում» անելն է իրենը: Նա հասկանո՞ւմ է, որ այլևս առհավետ ատելի ու մերժելի էակ է դարձել նույնիսկ իր բեմարվեստի երբեմնի սիրահարներից շատերի համար:

Հա, ի՞նչ եղավ, այն տունը, որ Երևանում Թանկյանը պիտի գներ, ինչպես խոստացել էր, դեռ չի գնե՞լ: Թե դեռ չի գնել, թող դիմի Փաշինյանի խմբակցության հանրահայտ օլիգարխներից մեկին, նա վարկով կօգնի:

Սերժ Թանկյա՛ն, ո՞նց ես, քեզ լա՞վ ես զգում, կատարվե՞լ է հոգուդ թաքուն երազանքը, դո՞ւ էլ ես Արցախը ճանաչում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մեջ:

Սերժ Թանկյա՛ն, ենթադրվում է, որ հայերեն կարդալ գիտես: Գնա, Ռափայել Պատկանյանի «Հայերուս թուքը» կարդա, այ սիստեմդ չբլի:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1005 անգամ
Լրահոս
Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր․ Փաստաբանի արձագանքը՝ Վարդապետյանին Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա» Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգը Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի Շուռնուխի նոր տները պատրաստ չեն, բայց փոխհատուցումները կտրել են․Դավիթ Գալստյան Երևանում կովերը հանգիստ ֆռֆռում են, անձրևաջուրն ի՞նչ է՝ չֆռֆռա. Բաբկեն Պիպոյան «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում» Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը Աշտարակի տներից մեկի բակում քաղաքացին ընկել է 3 մետր փոսի մեջ. փրկարարները դին դուրս են բերել փոսից Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհ «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում» Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզումանյանի գործով «Եթե մնա Նիկոլը…» ԱՄՆ-ն 2020-2023թթ. Վրաստանում փորձել է պետական հեղաշրջում կազմակերպել. Իրակլի Կոբախիձե Վրաստանի նախագահը վետո դրեց «օֆշորների մասին» օրենքի վրա Ռուսաստանը չի ոչնչացնի Հայաստանը, Հայաստանն է ոչնչացնում ինքն իրեն Ուիլյամ Սքոթ Ռիթթեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am