Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը

«Փաստ» օրաթերթը գրում է.


Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախումը աշխարհաքաղաքական նոր իրականություն է ստեղծել։ Իսկ այն երկրները, որոնք հայտնվում են այս երկու կենտրոնների հակասությունների կիզակետում, ուղղակի կարող են ռազմական գործողությունների թատերաբեմի վերածվել։ Տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, այդպիսի իրավիճակը կարող է տարածվել նաև այլ երկրներում։ Օրինակ՝ ՀՀ իշխանությունները մեր երկիրը մեծ արագությամբ տանում են դեպի աշխարհաքաղաքական բախման դաշտ։ Նրանք իրենց քայլերով ցույց են տալիս, թե գնում են դեպի Արևմուտք։ Ու բնական է, որ դրանով գրգռում են Ռուսաստանին, որը ինչ-որ պահի կարող է կոշտ գործողություններ ձեռնարկել։

Արդյունքում Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական բախումը դառնում է հավանական։ Բայց Հայաստանի պարագան առանձնահատուկ է նրանով, որ այդ պայքարին կարող են միանալ նաև Իրանն ու Թուրքիան, որոնց շահերը Հայաստանի հարցում բախվում են։ Դրա համար էլ Թուրքիան ձգտում է բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», իսկ Իրանը դեմ է հանդես գալիս այդ միջանցքի գաղափարին՝ հայտարարելով, թե իրենց համար անընդունելի է ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն։ Իրանը ցույց է տալիս, որ հարկ եղած դեպքում պատրաստ է անգամ գործողություններ ձեռնարկել, ինչպես, օրինակ՝ վերջերս հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելին՝ Սիրիայում իր հյուպատոսության վրա հարձակման համար պատժելու նպատակով։

Թուրքիան էլ իր հերթին Ադրբեջանի միջոցով ամրապնդել է իր դիրքերը Հարավային Կովկասում ու նպատակ է հետապնդում ամբողջ տարածաշրջանը գցել իր ազդեցության տակ։ Իսկ եթե Թուրքիան հաստատվում է մեր տարածաշրջանում, ապա դա նշանակում է, որ հետագայում հիմքեր կարող են ստեղծվել Իրանի քայքայման համար՝ առաջ մղելով «Իրանական Ադրբեջանի» անջատման հարցը։ Այսինքն՝ Հայաստանի հարցում վառոդի տակառն ուղղակի պատրաստ է, իսկ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են լուցկին այդ տակառին մոտեցնելու համար։ Եվ եթե Ուկրաինայի հարցում միայն Ռուսաստանն ու հավաքական Արևմուտքն են բախվում, ու ահռելի ավերածություններ են տեղի ունենում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի Հայաստանի դեպքում, երբ բախում տեղի ունենա միանգամից մի քանի դերակատարների ներգրավվածությամբ։

Մինչ Հայաստանի դրությունը շարունակում է բարդանալ, իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշ երկրների հաջողվում է չեզոքություն պահպանել և բալանսավորված քաղաքականություն վարել՝ երկիրը զերծ պահելու անհարկի ցնցումներից։

Օրինակ՝ հարևան Վրաստանը, աչքի առաջ ունենալով 2008 թվականին տեղի ունեցած վրաց-ռուսական պատերազմի փորձը, ձգտում է հնարավորինս հավասարակշռություն պահպանել։ Թբիլիսին Արևմուտքի հետ կապերը չի խզում, սակայն և չի մտնում Արևմուտքի ամբողջական ազդեցության դաշտ, որի արդյունքում կարող է գրգռել Ռուսաստանին։ Այս համատեքստում էլ Վրաստանը նույնիսկ հրաժարվեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության բանակցություններից։ Մյուս կողմից էլ՝ Թբիլիսին շարունակում է զարգացնել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, սակայն կտրուկ շրջադարձ չի կատարում դեպի Մոսկվա, որպեսզի չգրգռի Արևմուտքին։

Երեկ էլ Վրաստանի վարչապետը հայտարարությամբ դիմել է ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով խորհրդական Դերեկ Շոլեին և կրկնել է նարատիվը՝ կապված հասարակական կազմակերպությունների միջոցով Վրաստանում հեղափոխության փորձ անցկացնելու մասին: Նման օրինակներ էլի կարելի է բերել: Սակայն այս դեպքում առաջնայինն այն է, որ Հայաստանի իշխանությունները կարողանան օրինակ վերցնել, այլ ոչ թե թշնամանալ ռազմավարական դաշնակցի հետ ու երկիրը ներքաշել ներքաղաքական բախման կիզակետ:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Մի վնասիր` «Do no harm»․ Արսեն Խառատյան Նիկոլ Փաշինյան, Պապ թագավորի մասին խոսելուց առաջ հիշի՛ր. Էդուարդ Շարմազանով Երկու օր է՝ կյանքը եռում է խորհրդարանում. Մենք ոչ մի բան չենք արել, ոչինչ, իրենք եռում են. Բագրատ սրբազան Մեր երկրի ամենամեծ սողանքն ու վտանգը ձեր իշխանությունն է Այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել է, հարություն էլ չի առնելու․ Սրբազանը՝ Պապ թագավորի հետ համեմատվող Փաշինյանի մասին Ոստիկանների մի հատված ծառայության փոխարեն Փաշինյանի կեղտոտ քաղաքականությունն է իրացնում. դիտարկում Մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար է․ ամեն կանգառում մեծ թվով քաղաքացիներ սպասում են հասարակական տրանսպորտին «Երկու ձև կար Կիրանց մտնելու․ մեկը՝ հրեշտակի թևով, մյուսը՝ ոստիկանության համագործակցությամբ․ Ընտրեք՝ որն է ձեզ հարմար»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց Տավուշի ոստիկանապետին Վախենում են՝ թող խաչակնքվեն․ Սերժ Սարգսյանը՝ նախկին իշխանությունների վերադարձից գործող իշխանության վախերի մասին Հրավեր չեմ ստացել, բայց Բագրատ Սրբազանի հետ առիթ ունեցել եմ հանդիպելու․ Սերժ Սարգսյան «Տեսախցիկների առջև առյուծ են կտրել, ամոթ է»․ Բագրատ Սրբազանը՝ խորհրդարանում ՔՊ-ականների բառապաշարի մասին Խորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը․ Արթուր Վանեցյան Վախենում են՝ թող խաչակնքվեն․ Սերժ Սարգսյանը՝ նախկին իշխանությունների վերադարձից գործող իշխանության վախերի մասին Սիրելի՛ անտարբերներ, եթե համաձայն եք մեր հիմնը լինի ջուջալարը, շարունակեք մնալ անտարբեր. Դավիթ Ամալյան Օդաչուն կարգադրել է ամպերից վեր բարձրանալ, 30 վայրկյան անց ուղղաթիռն անհետացել է. Իրանի նախագահի գրասենյակը նոր մանրամասներ է հայտնել Էդմոն ջան դուք նախկին էլ եք, նախկինի նախկին էլ եք. Գառնիկ Դանիելյան 2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը թերակատարվել են․ «Լույս» հիմնադրամ Սահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները Եգիպտոսի ԱԳ նախարարը 44 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Իրան Բագրատ Սրբազանի դեմ տարվող հակաքարոզչության գործում ներգրավված են մասոնները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am