Ռուսաստանի չորս շրջաններում տասնյակ մարդիկ թունավորվել են «Միստր Սիդր» ըմպելիքից. 20 մարդ մահացել է

Ուլյանովսկի մարզում 40 մարդ թունավորվել է «Միստր Սիդր» ալկոհոլային ըմպելիքից, 16 մարդ մահացել է։ Տուժածների եւ մահացածների մեծ մասը Դիմիտրովգրադից է, թունավորման դեպքեր են գրանցվել նաեւ Ուլյանովսկում եւ Նովայա Մալիկլա գյուղում, ասել է շրջանի ղեկավար Ալեքսեյ Ռուսկիխը։ Դիմիտրովգրադի բնակիչները, տեղեկացրել է քաղաքապետ Անդրեյ Բոլշակովը, սկսել են դիմել բժիշկներին հունիսի 3-ին, նրանք ունեցել են թունավորման ախտանշաններ։ Հունիսի 5-ին Մոսկվայի ժամանակով ժամը 16.00-ի դրությամբ Դիմիտրովգրադի հիվանդանոցներում 14 մարդ կա, որոնք թունավորվել են «Միստր Սիդրից», Ուլյանովսկի բուժհաստատություններում՝ հինգ մարդ։ «Յուրաքանչյուրի կյանքի համար բժիշկները պայքարում են»,- ասել է Ռուսկիխը, գրել է «Մեդուզան»։

Թունավորման եւ մահվան դեպքեր «Միստր Սիդրի» օգտագործումից հետո գրանցվել են եւս երկու շրջաններում։ Սամարայի մարզի Նովոկույբիշեւսկ քաղաքում մահացել է այդ ըմպելիքն օգտագործած երկու բնակչուհի։ Ուդմուրտիայում հոսպիտալացվել են մի տղամարդ եւ մի կին, որոնք նույնպես օգտագործել են «Միստր Սիդր», նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ։ Նիժնի Նովգորոդի մարզում նույնպես գրանցվել են թունավորման առաջին դեպքերը, կան մահացածներ, տեղեկացրել է փոխնահանգապետ Դավիթ Մելիք-Հուսեյնովը։

Ըմպելիքը, որը թունավորման պատճառ է դարձել, արտադրվել է Սամարայի մարզում։ Այն վաճառվել է լցնովի տարբերակով։ Ըմպելիքը, մասնավորապես, կարելի էր ձեռք բերել «Территория пива» եւ «Биррхаус» ցանցերում, տեղեկացրել է «Ռոսպոտրեբնադզորի» Ուլյանովսկի մարզի վարչությունը։ Ուլյանովսկի նահանգապետը բոլոր ձեռներեցներին կոչ է արել «անհապաղ դադարեցնել ալկոհոլ պարունակող «սիդրի» վաճառքը մանրամեծածախ եւ հանրային առեւտրի կետերում»։ Դիմիտրովգրադի քաղաքապետն, իր հերթին, խնդրել է քաղաքի բնակիչներին «հրաժարվել լցնովի ալկոհոլային արտադրանք օգտագործելուց»՝ ավելացնելով, որ ըմպելիքը, որը թունավորման պատճառ է դարձել, առգրավում են առեւտրի կետերից։ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հանձնարարել է տարածաշրջանային վարչություններին բացահայտել եւ առգրավել «Միստր Սիդրի» բոլոր խմբաքանակները։ «Միստր Սիդրի» բեռնումն ու մատակարարումները արգելված են ամբողջ Ռուսաստանում, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են «Ռոսալկոհոլռեգուլիրովանիեում»։

«Միստր Սիդրը» պատրաստվել է Սամարայի մարզի Կրասնոգլինսկի շրջանի Վինտայ գյուղում։ ՔԿ-ն հայտարարել է, որ կալանավորել է ըմպելիքը տարածող գործարարին։ Նրան կասկածում են Քր.օր. հոդվածով, ըստ որի՝ նա մատուցել է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ, որոնք անզգուշաբար հանգեցրել են երկու կամ ավելի անձանց մահվան։ Հոդվածով նախատեսվում է 10 տարվա ազատազրկում։ Քրեական գործեր են հարուցվել ինչպես Սամարայի, այնպես էլ Ուլյանովսկի մարզերում։

Նախնական տվյալներով՝ «Միստր Սիդրը» պարունակել է մեթիլային սպիրտ (մեթանոլ)։ Դա առայժմ պաշտոնապես չի հաստատված։ Հենց մեթանոլն է ամենից հաճախ հանդիսանում կեղծված ալկոհոլից թունավորման, այդ թվում մահացու ելքով, պատճառ։


NEWS.am

դիտվել է 236 անգամ
Լրահոս
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան Իրավիճակը Կիրանց տանող ճանապարհին Վաղը Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական հերթական նիստը կանցկացվի Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը, որը ունի համաձայնեցված փաստաթղթային տեսք, փաստացի Հայաստանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է. Վլադիմիր Մարտիրոսյան Ստեղծվել է «Made in Turan» տարբերանշանը. Ադրբեջանը դառնում է թուրանականության կենտրոն. Մհեր Աբրահամյան Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ ու մասնագիտություն․ ԳԹԿ-ն հորդորում է ակտիվ լինել Մակրոնը` Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորության մասին Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով Սաղ պրծա՞վ էս երկրում, Սրբազան... Սաղ վերջացա՞վ. Գառնիկ Դանիելյան «Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ) «Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասին «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ Կոչ՝ ոստիկաններին Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան Այ այսպես է Փաշինյանն ամեն ինչ քանդում ու բնաջնջում. Հրանտ Բագրատյան Զինվորական «Ուրալ»-ի վթարի գործով երկու անձ կալանավորվել է. ՔԿ Ղրղզստանում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով 29 երեխայի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին Մեղրիում վթարից տուժած 12 զինծառայողներ դեռ հիվանդանոցում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am