Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Կաթողիկոսի ուղերձը

Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել հանարապետության տոնի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով։

Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր ժողովուրդը զորեղ հավատքով և արհավիրքների առջև չընկճվող ոգով կերտեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի մայիսյան հաղթանակները և առաջին հանրապետության հաստատումով լուսավոր նոր էջը բացեց իր պատմության։

Այսօր Հայաստանի անվտանգությանն ու սահմանամերձ տարածքների ապահովությանը, Արցախի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, այլև ներազգային զարգացումները խորը մտահոգություններ են ստեղծել հայրենական անդաստանում, ողջ հայության կյանքում։ Մեր հայրենիքի ու ժողովրդի դեմ իրականացվող քայլերին, ծավալապաշտական ձգտումներին դիմակայելու ուղին մեր միասնական պայքարն է, միակամությունն ու վճռականությունը։

Անկախության վերահաստատման և Առաջին հանրապետության հռչակման հիշատակը տոնելով, սիրելի հայորդիներ, ոգեշնչվենք և գոտեպնդվենք երանելի մեր հայրերի ազատատենչ ոգով ու սխրագործություններով, մերժենք և հեռացնենք մեր կյանքից թշնամանքը, ատելությունն ու հակառակությունները և զորացնենք ազգային մեր միաբանությունը։ Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անխաթար խաղաղությունն ու արժանապատիվ մեր կյանքը։

Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված օգնական լինի մեզ՝ հաղթահարելու մեր առջև ծառացած փորձությունները և հաստատելու բարօր ու լուսավոր գալիքը ազգի ու հայրենիքի։ Թող Քրիստոս մեր Փրկչի ողորմությունն ու շնորհները հովանի լինեն համայն մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս»։

դիտվել է 373 անգամ
Լրահոս
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Վարդանանց թունելում մեքենաները մնացել են անձրևաջրերի մեջ Փաստորեն, լսելու իմաստ չկա՞ Ինչպես է պատերազմի ժամանակ սողալով փախչել Գագիկ Մելքոնյանը․ Զաքարյանը խայտառակ մանրամասներ հայտնեց (video) Քրեական գործերի «տարափ» է սպասվում Ինչպես է Մոսկվան ընդունել Գուրգեն Արսենյանին ՔՊ-ական արդարադատություն Արթնացե՛ք հայեր, 2023-ի ցեղասպանությունը կարող է շարունակվել հենց Հայաստանում․ Օկամպո (video) Ողբերգական վթար՝ Երևանում․ «Opel»-ը բախվել է «ցեմենտավոզին», 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել պատճառը Ո՞վ է առաջինը դիմավորել Արմեն Աշոտյանին (video) Օդի ջերմաստիճանը կնվազի․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Վիզաների ազատականացումը դեռ թղթի վրա է, քաղաքացիներն էլ հիասթափված են Ինչու են լարվել Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերությունները Հայաստանում ռուսերենի մասնագետ չկա՞, որ դասագիրք կազմի Լուիս Օկամպոն՝ Արցախի հայաթափման մասին (video) Կարապետ Պողոսյանը դահլիճից ազատ արձակվեց USAID-ը ՀՀ-ում «deep state» է ձևավորո՞ւմ ՔԿ-ն որոշում է կայացրել մեծ աղմուկ բարձրացրած 36 կգ ոսկու, 293 մլն ռուբլու հափշտակման գործով Ռազմական ագրեսիայից անցել է 2 տարի, զոհերի ցուցակ իշխանությունները չեն հրապարակել Լկտիություն. Արցախի Մոլլալու գյուղում ծնված քայլիստ Գուգո-Գագոն արցախցիներին հյուր է համարում Հայաստանում Ժողջաններ, մուծվեք, որ Աննա-Էրատոն HERMES-ի 55 հազար դոլարանոց պայուսակով ման գա «Կրթվեք, ամոթ է»․ Քրիստինա Վարդանյան «Ջերմուկում, նրանց հանգստի ավարտից հետո, մարտեր ծավալվեցին»․ Էդգար Ղազարյան Ռուսաստանը կհրավիրվի նոյեմբերին կայանալիք խաղաղության հաջորդ գագաթնաժողովին․ Զելենսկի Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին երկրում լուծել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խնդիրները 2022 թ․ սեպտեմբերին Ադրբեջանը հասցրեց օկուպացիայի ծավալը մինչև 220 քռ կմ. լրագրող
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am