Թուրքիա` Պուտինի այցից առաջ ժամացույցի «սլաքներն են ուղղում»

Պաշտոնական Անկարան ցանկանում է, որպեսզի Ադրբեջանը և Հայաստանը համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրեն, նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։ Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Լավրովի հետ քննարկել են Հարավային Կովկասին, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։
Լավրովն իր հերթին ընդգծել է, թե Մոսկվան ողջունում է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը և տարածաշրջանում հետպատերազմական վերականգնումը։ «Ինչպես հայտնի է, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բոլոր հարցերի շուրջ ձեռք են բերվել եռակողմ պայմանավորվածություններ, այդ պայմանավորվածությունները հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների հիմքում են»,- ըստ «Ազատության», նշել էր Ռուսաստանի արտգործնախարարը և հույս հայտնել, որ «ոչ տարածաշրջանային գործընկերները չեն միջամտի այդ գործընթացին, այլ կուղղորդեն կողմերին եռակողմ համաձայնագրերի խստորեն իրականացմանը»։

Թուրքիան անհրաժեշտ է համարում, որ Ադրբեջանը և Հայաստանը որքան հնարավոր է շուտ ստորագրեն համապարփակ խաղաղության համաձայնագիր, և կշարունակի խորհրդակցություններն այս հարցով, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը` ռուս գործընկերոջ հետ բանակցություններից հետո:
Լավրովն այսպիսով կրկնել է, որ Մոսկվան աջակցում է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հատուկ ընդգծելով, որ գործընթացը իրենց օգնությամբ է սկսել: «Մենք ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը սկսվել է մեր աջակցությամբ: Ողջունում ենք տրանսպորտային կապերն ու հաղորդակցությունն ապաշրջափակելու ջանքերը։ Անշուշտ, մենք ողջունում ենք Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերականգնումը», - նշել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը: Լավրովը պնդել է, թե Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բոլոր հարցերի շուրջ ձեռք են բերվել եռակողմ պայմանավորվածություններ, որոնք այսօր էլ մնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքում: Ինչպես նախորդ ամիսների ելույթներում, այսօր էլ Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, թե արտաքին ուժերը փորձում են խոչընդոտել։ «Հուսով ենք, որ մեր ոչ տարածաշրջանային գործընկերները չեն միջամտի այս գործընթացին, այլ կուղղորդեն կողմերին եռակողմ համաձայնագրերի խստորեն իրականացմանը», - ընդգծել է նա։

Սերգեյ Լավրովը Անկարա էր ժամանել երեկ` թուրքական կողմի հրավերով։ Լավրովն ու Չավուշօղլուն նախ հանդիպել էին ոչ պաշտոնական՝ աշխատանքային ընթրիքի ձևաչափով։ Հաջորդ օրն ավելի ուշ նրան ընդունել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այս հանդիպումից մանրամասներ դեռ չկան:

Ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների Ուկրաինա ներխուժելու պատճառով Թուրքիան գրեթե չի սահմանափակել համագործակցությունը Ռուսաստանի հետ և չի միացել Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին։

Լավրովն Թուրքիա կատարած այցի ընթացքում Հարվային Կովկասի, Ուկրաինայի, միջազգային և տարածաշրջանային այլ հրատապ հարցերից բացի մտադիր է քննարկել նաև համատեղ ռազմավարական ծրագրերը՝ «Թուրքական հոսք» գազատարի շահագործումը, «Ակկույու» ատոմակայանի շինարարության ընթացքը․ ատոմակայանը Թուրքիայում Ռուսաստանն է կառուցում։

Անցած տարի գարնանը Թուրքիայի նախագահը ստանձնել էր Կիևի և Մոսկվայի միջև հիմնական միջնորդի դերը, Թուրքիայում անցած գարնանը նույնիսկ մի քանի նման հանդիպում էր տեղի ունեցել։ Անցած տարվա մայիսից, սակայն, ռուս-ուկրաինական բանակցային գործընթացը սառեցվել է, իսկ Թուրքիայում հզոր երկրաշարժի և մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ֆոնին Թայիփ Էրդողանը այլևս նախկինի պես միջնորդային ակտիվությունը չի դրսևորում։

Թեև պաշտոնապես չի հաղորդվում, սակայն, հավանական է, որ Լավրովի վերջին այցի ընթացքում քննարկվել է նաև Պուտինի հնարավոր մասնակցությունը «Ակկույու» ատոմակայանում ապրիլի վերջին կայանալիք միջոցառմանը։

Ի դեպ, մինչ Լավրովն Անկարայում բանակցում էր թուրք գործընկերների հետ, Մոսկվայում Պուտինը հանդիպեց Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի հետ։ Կրեմլի խոսնակը հանդիպումից հետո ասել էր, թե քննարկվել է խոշոր նախագծերի իրականացումը, այդ թվում՝ «Ակկույու» ատոմակայանը, հավելելով, որ Ռուսաստանը պատշաճ կերպով կմասնակցի առաջին էներգաբլոկի շահագործմանը նվիրված արարողությանը։

Կան խոսակցություններ, որ ապրիլին վերջին Պուտինը կարող է այցելել Թուրքիա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն օրեր առաջ հայտարարեց, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ապրիլի 27-ին այցելել Թուրքիա՝ մասնակցելու երկրում «Ռոսատոմ»-ի կողմից կառուցված առաջին՝ «Ակկույու» ատոմակայանի բացմանը:

Եթե Պուտինը որոշի մեկնել Թուրքիա ապրիլի վերջին, դա կլինի նրա առաջին այցն արտերկիր Հաագայի միջազգային քրեական դատարանի որոշումից հետո, որը Ռուսաստանի նախագահին ձերբակալելու օրդեր է տվել` Ուկրաինայի տարածքում ռազմական հանցագործություն կատարելու կասկածանքով։ Թուրքիան, սակայն, Հռոմի կանոնադրությունը չի ստորագրել և Պուտինին ձերբակալելու որևէ պարտավորություն չունի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2370 անգամ
Լրահոս
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար Սպանություն՝ Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան Իրավիճակը Կիրանց տանող ճանապարհին Վաղը Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական հերթական նիստը կանցկացվի Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը, որը ունի համաձայնեցված փաստաթղթային տեսք, փաստացի Հայաստանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է. Վլադիմիր Մարտիրոսյան Ստեղծվել է «Made in Turan» տարբերանշանը. Ադրբեջանը դառնում է թուրանականության կենտրոն. Մհեր Աբրահամյան Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ ու մասնագիտություն․ ԳԹԿ-ն հորդորում է ակտիվ լինել Մակրոնը` Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորության մասին Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով Սաղ պրծա՞վ էս երկրում, Սրբազան... Սաղ վերջացա՞վ. Գառնիկ Դանիելյան «Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ) «Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասին «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ Կոչ՝ ոստիկաններին Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան Այ այսպես է Փաշինյանն ամեն ինչ քանդում ու բնաջնջում. Հրանտ Բագրատյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am