Մի օր եկե՞լ եք «Գոյ» թատրոն՝ տեսնելու, թե ինչ վիճակում ենք․ Աշոտ Տեր–Մաթեւոսյանը՝ նախարարին (video)

Իհարկե, «Գոյ» թատրոնում թերացումներ կան, այդ թվում ֆինանսական թերացումներ, որոնց լուծումը պետք էր գտնել նախարարության հետ քննարկման արդյունքում, բայց երբեք նման կոնտակտ չի եղել: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց դերասան Աշոտը Տեր-Մաթեւոսյանը:

«Երբ մեզ ասացին, որ մեզ առաջարկում են միանալ Սունդուկյանի անվան թատրոնին, մեզ մոտ հարց առաջացավ՝ եթե մենք չենք ունենում իրավական որեւէ լծակ, մեզ հետ ի՞նչ է լինելու: Այսինքն մեզ հետ կարող են վարվել այնպես, ինչպես իրենք կուզեն, հա՞: Ստացվում է, որ ուղիղ կերպով չեն ուզում ասել, որ թատրոնն ուզում են փակել, անուղղակի կերպով իջեցնում են ներքեւ, որ հետո կամաց-կամաց լուծարեն:

Մեզ ասում են՝ նման բան չկա, ձեզ ավելի լավ պայմաններ ենք առաջարկում: Նույնիսկ առաջարկ է եղել՝ իջեք ներքեւ, կունենաք բեմ, կունենաք լույս, երկու բեմադրություն եք ուզում բեմադրել, 10-15-20 մլն դրամ ներկայացումները բերեք, մենք այդ գումարը կիջեցնենք: Հիմա հարց է առջանում՝ ինչո՞ւ այդ գումարը հիմա չի կարող ուղղվել թատրոնին, բարեկարգել այդ լույսերը»,-ասաց նա:

Դերասանը հիշեցրեց, որ նախօրեին ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը հայտարարել է, որ մշակութաերաժշտական ուղղությամբ 1,2 մլրդ դրամ է ուղղվելու կամ ուղղվել. «Հիմա հարց է առաջանում՝ ինչի սա մշակույթ չի՞, ինչի դուք մի անգամ եկե՞լ եք թատրոն, տեսնեք ինչ վիճակում ենք մենք: Ինչո՞ւ հնարավոր չէ ֆինանսական միջոցներ տրամադրել, որ մենք էլ կարողանանք բարվոք կյանքով ապրել ու ստեղծագործել:

Մենք մտահոգություններ արտահայտեցինք, որ խնդիրներ ենք ունենալու Սունդուկյան թատրոնի հետ, որովհետեւ ձեռագիր կա, մտածելակերպ կա, թե ինչ կորոշեն մեզ հետ բեմադրել, մեզ հետ անել: Կոնֆլիկտներ են լինելու, չենք պատրաստվում ամբողջ կյանքում կռվել ստեղծագործելու փոխարեն: Պարոն Խզմալյանը մեզ ասաց, որ ոչ մի խնդիր Սունդուկյան թատրոնի հետ չենք ունենալու, իրենք, կոպիտ ասած, երաշխիքներ են տալիս, որ կունենանք պայմաններ, հարթակներ, բեմ, լուսավորություն եւ այլն: Ես ասացի՝ եթե վաղը ձեզ տեղափոխեն այլ պաշտոնի եւ Սունդուկյանի տնօրենին էլ՝ ուրիշ պաշտոնի, գա ինչ-որ մեկը, որ ավելի վատ տրամադրված։ լինի մեր հանդեպ, մեզ հետ ի՞նչ է լինելու»,-ասաց Աշոտ Տեր-Մաթեւոսյանը:

դիտվել է 374 անգամ
Լրահոս
Խուճապ՝ Թուրքիայի ընտրատեղամասերից մեկում Մանրամասներ Դավիթաշենի Ձոր 1 թաղամասի մոտակայքում բռնկված խոշոր հրդեհից Էրդողանը գլխավորում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Ալիևի ելույթը թե՛ Արցախի, թե՛ ՀՀ–ի դեմ գործողությունների ահազանգ է» Ով է գլխավորում նախագահական ընտրապայքարում՝ քվեաթերթիկների գրեթե 46% հաշվարկից հետո Ուզում եմ, որ Ֆրանսիան միշտ սիրի Հայաստանը, ինչպես Հայաստանն է սիրում մեզ․ Ֆրանսիայի նախկին դեսպան Մեզ պակասում են խելացի առաջնորդներ,որոնք բանակցություններում կկարողանան ապահովել ընդունելի պայմաններ. Ռուբեն Վարդանյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. Լուսանկարներ Չեխովի փողոցի շենքից քաղաքացիների են տարհանել Բենզինը և հեղուկ գազը ոչ շուկայական պատճառներով են թանկացել Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան Երեկոյան ժամերին Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Խոշոր հրդեհ է բռնկվել Դավիթաշենում․ հայտարարվել է հրդեհի վտանգավորության Բիս1 աստիճան Ալիևն արդեն բաց է խոսում, իսկ Արայիկ Հարությունյանին՝ անվանում նախագահ կոչվող տարր Փաշինյանը քիչ էր մնում ներողություն խնդրեր Թուրքիայից՝ հայ ժողովրդի կողմից հաղթած Սարդարապատի համար Ալիևը՝ խաղաղության պայմանագրի մասին Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում Խորհրդանշական ու հաղթական մայիս Չափազանց կարևոր մի տարբերություն կա Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ Ովքեր են «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Մելիքյանը Մայիսի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 29-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 29-ին ,ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Մայիսի 26-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 26-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արսեն Նիկողոսյանը Մայիսի 26-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 25-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am