Դատական համակարգն այլևս անկախության որևէ նշույլ չունի․ Ռուբեն Մելիքյան

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ջուրն արդեն բարձրացել է»՝ իր տակ վերցնելով այն ամենն, ինչ առկա է դատական իշխանությունում: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան, ԱՀ նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

«Իհարկե, անհատական մակարդակում կան դատավորներ, որոնք առանձին գործերով կարող են արդար որոշումներ կայացնել, խոսքը քաղաքական իշխանության հետաքրքրությունների շրջանակներում գտնվող գործերի մասին է: Բայց արդեն փաստ է, որ ամբողջ համակարգը, որպես այդպիսին, զուրկ է անկախությունից ու գտնվում է իշխող քաղաքական ուժի վերահսկողության ներքո: Վերջին օրերին մի քանի դատավորների հրապարակային հայտարարություններն այդ մասին են վկայում. այդ դատավորներն իրենց հավատարմությունն էին հայտնում ԲԴԽ-ին, որն իրականում հավատարմություն էր ոչ միայն քաղաքական նշանակումներով ձևավորված ԲԴԽ-ին, այլև ՔՊին: Այս պայմաններում մենք դատարանների մասին, որպես անկախություն ունեցող առանձին իշխանություն, այլևս չենք կարող խոսել»,-նշեց Ռուբեն Մելիքյանը՝ շեշտելով, որ թեպետ քիչ թե շատ մնացել են իշխանությունների քաղաքական հետաքրքրությունների շրջանակներում գտնվող գործերով արդար որոշումներ կայացնող դատավորներ, բայց իշխանությունն այդ խնդիրն էլ է լուծել:

Օրինակ բերելով գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը՝ Ռ. Մելիքյանը հավելեց. «Գրիգորի Խաչատուրովի օրինակը բոլորիս աչքի առջև է. եթե առաջին ատյանի դատարանում ինչ-որ բան չի ստացվում, ապա վերաքննիչում կստացվի, վերաքննիչում չի ստացվում, Վճռաբեկում կստացվի: Այս պայմաններում կարող ենք ասել, որ ամենաերկարը դիմադրած համակարգն այլևս որևէ անկախության նշույլ չունի»:

Ռ. Մելիքյանի խոսքով, նախկինում ունեինք անկախության բավականին բարձր աստիճանի հասած դատական իշխանություն: «Իսկ հիմա կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած մարդիկ այն ուղղակի ոչնչացրեցին: Նշվածից բխող վտանգներն առաջին հերթին վերաբերում են հասարակ քաղաքացուն, որը չի կարող դատարաններում արդարության հասնելու հույս ունենալ: Հաջորդ վտանգն առնչվում է քաղաքական համակարգին: Իմ կարծիքով, սակայն, առաջին տուժողները լինելու են հենց այն անձինք, որոնք տարբեր ձևերով իրենց հավատարմությունը հայտնելով իշխող ռեժիմին՝ դավաճանում են դատական իշխանության իրենց սրբազան առաքելությանը, ինչի հետևանքով ունենք մի վիճակ, որը գնալով կորցնում է կապը իրավական պետության անգամ նվազագույն արժեքների հետ»,-ասաց նա:

Ռ. Մելիքյանի խոսքով, թեպետ դատական իշխանությունում ՔՊ-ի ներկայացուցիչներն այսօր ինչ-որ հարցեր են լուծում իրենց քաղաքական ուժի համար, բայց երկարաժամկետ կտրվածքով վնասում են առաջին հերթին երկրին ու անձամբ իրենց. «Անկախ դատական իշխանությունը մի երևույթ է, որի առաջին շահառուներից մեկը հենց գործող քաղաքական ռեժիմն է: Հաջորդ քաղաքական ռեժիմի կողմից հնարավոր չարաշահումներ թույլ չտալու համար գործող իշխանությունն այսօր պետք է մեծացնի դատարանների անկախությունը: Սա դասագրքային ճշմարտություն է, որից ՔՊ-ի նեկայացուցիչները շեղվեցին այսրոպեական շահերի համար»:

Անդրադառնալով վերջին շրջանի քրեական հետապնդումներին, խոսելով նաև Գ. Խաչատուրովի նկատմամբ կալանքի որոշման մասին՝ Ռուբեն Մելիքյանը, հաշվի առնելով նախ այն, որ կալանավորման որոշումը կայացվել է մի գործով, որի վաղեմության ժամկետը մի քանի ամսից լրանում է, շեշտեց. «Կա վաղեմության ժամկետի խնդիր: Սա նշանակում է, որ ինչքան էլ իրավապահ մարմինները արագ գործեն, մինչև վաղեմության ժամկետի լրանալը օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չեն հասցնի ունենալ: Սա նշանակում է նաև, որ անձի նկատմամբ պատիժ նշանակվել չի կարող, ինչն իր հերթին նշանակում է, որ անձը որոշակի անօրինականություններ կատարելու որևէ շարժառիթ չունի: Այս փաստն արդեն իսկ ցույց է տալիս չհիմնավորված տարբերակված մոտեցման մասին և էական հանգամանք է Գ. Խաչատուրովի նկատմամբ թիրախավորումը հաստատելու համար»:

Նա ընդգծեց նաև երկրորդ հանգամանքի՝ գործի բուն էության մասին. «Բոլորովին այլ անձի գույքի հետ կապված հարցեր են առաջացել, որը Խաչատուրովն ինչ-որ գործարք կատարելիս գրավ է դրել: Իշխանությունները հանրությանը համոզիչ ապացույցներ չեն ներկայացրել առ այն, որ Գ. Խաչատուրովն ուղիղ կապ ունի այդ գույքի հետ: Սա լրացուցիչ փաստարկ է, որը ցույց է տալիս, որ այդ քրեական հետապնդման հիմքում ոչ թե իրավական, այլ քաղաքական նկատառում կա: Առհասարակ, այս իշխանություններն ամենևին ու երբեք չեն խորշել քրեական հետապնդումների գործիքակազմն ի շահ իրենց օգտագործելու գայթակղությունից: Ես կարծում եմ՝ նմանատիպ այլ դեպքեր ևս կտեսնենք: Այս իշխանությունները ցույց են տվել, որ ոչնչի առջև կանգ չեն առնելու և չեն մտածում այն մասին, թե ինչ է իրենց սպասվում, երբ իրենք դադարեն իշխանություն լինել: Ես միայն ուզում եմ հույս հայտնել, որ ինչ էլ մեր երկրում լինի, ապագա իշխանությունները ոչ թե բարությանը, այլ արդարությանը տուրք կտան»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 172 անգամ
Լրահոս
Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am