44-օրյա պատերազմն ավելի վաղ էր հնարավոր դադարեցնել․ թող պատմաբանները հետաքննեն՝ ինչ է եղել. Լավրով
44-օրյա պատերազմն ավելի վաղ էր հնարավոր դադարեցնել․ թող պատմաբանները հետաքննեն՝ ինչ է եղել: Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Պետք է միշտ կողմերին հաշտեցնելու, շահերը հավասարակշռելու ուղիներ փնտրել։ Հենց դա արեց Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես Հայաստանի դաշնակից և Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, երբ 2020 թվականին կանգնեցրեց մարտական գործողությունները։ Բոլորը գիտեն, որ հնարավորություն է եղել ավելի շուտ հասնել կրակի դադարեցման, բայց դա թողնենք պատմաբաններին»։