ՔՊ, Տիգրան Սարգսյանից լավ եք եղել․ ընդամենը դա

Արմագեդոն
5-րդ հրապարակում


Այս հրապարակման մեջ կանդրադառնամ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի դինամիկային 2018-2022թթ., թվերը համեմատելով նախորդ 3 հնգամյակների թվերի հետ։ Դրանց հիման վրա էլ կարվեն որակական մասնագիտական դատողություններ։ Մինչև վերլուծական մասին անցնելը մի քանի մեթոդաբանական պարզաբանում։
1. Բյուջեն պետության «անվանական աշխատավարձ»-ն է և նրա մեծությանն ու աճի դինամիկային պետք է վերաբերվել նկատի ունենալով գնաճն այնպես, ինչպես դա անում ենք «անվանական» և «իրական» եկամուտները դիտարկելիս։

2. Եթե հաշվետու ժամանակաշրջանում հարկային օրենսդրության էական փոփոխություններ չեն կատարվել, հարկավորման մակարդակը մնացել է նույնը կամ անփոփոխ, ապա հաշվետու ժամանակաշրջանի բյուջեն (կարևոր չէ եկամուտներով, թե՝ ծախսերով) բազիսային ժամանակաշրջանի հետ համեմատելու համար պետք է բյուջեի փաստացի եկամուտները նվազեցնենք գնաճի գործակցով և բաժանենք տնտեսական աճի տեմպի վրա։ Այն ինչ կմնա դրա տակը հարաբերում ենք բյուջեի բազիսային տարվա թվերին։ Ստացված գործակիցը բնորոշում է հարկային մարմինների աշխատանքի արդյունավետությունը։ 

3. Հաշվետու տարում հարկային օրենսդրության փոփոխությունները պետք է Կառավարության կողմից բյուջեի հաշվետվության ժամանակ հստակ քանական գնահատական ստանան։ Այլապես՜ տարբեր տարիների բյուջեների համեմատությունները դառնում են անիմաստ։
Հիմա անդրադառնանք 2003-2022թթ պետական բյուջեի եկամուտների դինամիկային։ Դիտարկենք այսպես. նախ, համեմատենք ծայրակետային բյուջեների (դիտարկվող ժամանակաշջանի վերջի) հարաբերությունը՝ կոռեկտավորելով համապատասխան ժամանակաշրջանի գնաճով։ 2022թ. պետական բյուջեի եկամուտների աճի տեմպը 2017թ. համեմատ կազմել է 166.8% (2063 մլրդ դրամը բաժանած 1237 մլրդ-ի)։ Չեզոքացնելով գնաճը (166.8 ։ 1.239) ստացվում է 134.6% աճի տեմպ կամ 42% հավելաճ։ Սա կառավարության ներդրումն է։ Բացի դա, 2018-2022թթ. ՀՆԱ հավելաճը եղել է 26.5%։ Տարբերությունը 8.1% է. սա օրենսդիրների ու ՊԵԿ ներդրումն է։ 2007թ. պետական բյուջեի եկամուտների աճի տեմպը 2002թ. համեմատ եղել է 262.4% (698 մլրդ դրամը 266 մլրդ-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. 262.4 ։ 1.239). ստացվում է 211.8% աճի տեմպ կամ 138.5% հավելաճ։ Այսինքն, 2003-2007թթ. բյուջեի եկամուտները 2018-2022թթ համեմատ աճել են 3.2 անգամ ավելի արագ։  Առաջ գնանք։ 2008-2012թթ. պետական բյուջեի եկամուտների աճի տեմպը կազմել է 139.9% (975 մլրդ-ը բաժանած 698 մլրդ-ի)։ Գնաճը եղել է 31.9%։ Չեզոքացնում ենք այն և ստանում, որ 2008-2012թթ. պետական բյուջեի եկամուտների իրական հավելաճը եղել է սոսկ 8%, իսկ աճի տեմպը 106%։ Հիմա նայենք 2013-2017թթ. պետական բյուջեի եկամուտների դինամիկան։ Աճի տեմպը կազմել է 126.9% (1237 մլրդ-ը բաժանած 975 մլրդ-ի)։ Գնաճը եղել է 12%։ Չեզոքացնում ենք այն և ստանում, որ 2013-2017թթ. պետական բյուջեի եկամուտների իրական հավելաճը եղել է 14.9%, իսկ աճի տեմպը 113.3%։ Այս անգամ խորացնենք վերլուծությունը և դիտարկենք նաև բյուջեի դինամիկան  1998-2002թթ։ Աճի տեմպը կազմել է 195.6% (266 մլրդ-ը 136-ի մլրդ-ի նկատմամբ)։ 1998-2002թթ. գումարային գնաճը եղել է 13.1%։ Եվ, ուրեմն, 1998-2002թթ. պետական բյուջեի եկամուտների հավելաճը կազմել է 82.5%, իսկ աճի տեմպը՝ 172.9%։ Չմոռանանք նաև նկատել, որ 1998-2006թթ. պետական կենսաթոշակային ֆոնդի միջոցները ներառված չէին պետական բյուջեի մեջ։ Իսկ դրանք կազմում են պետական բյուջեի շուրջ 20%-ը։

Կատարենք նույն գործողությունները պետական բյուջեի ծախսերի նկատմամբ։ 2018-2022թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 149% (2242 մլրդը 1504-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 120.3% աճի տեմպ կամ 25.1% հավելաճ։ 1998-2002թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 189% (298.9 մլրդը 189-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 167.3% աճի տեմպ կամ 76% հավելաճ։ 2003-2007թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 249% (747 մլրդը -299.8-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 249.2% աճի տեմպ կամ 125% հավելաճ։ 2008-2012թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 138.8% (1037 մլրդը 747-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 105.2% աճի տեմպ կամ 7% հավելաճ։ 2013-2017թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 145% (1504 մլրդը 1037-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 129.5% աճի տեմպ կամ 33% հավելաճ։

Այսպիսով, արտառոց աճ բյուջետային եկամուտների ու ծախսերի առումով չի եղել. եկամուտների առումով 2018-2022թթ տեմպերը զիջում են 1998-2002 և 2003-2007թթ. (ընդ որում զիջում են 2-3 անգամ , ավել են 2008-2012 և 2013-2017թթ., իսկ ծախսերի մասով 2018-2022թթ. ցուցանիշները  զիջում են 1998-2002, 2003-2007, 2013-2017թթ. բյուջեներին։ Ավել են միայն 2008-2012թթ. բյուջետային ծախսերից։ Թե բա ՔՊ-ն եկավ ու բյուջե ունեցանք, եկամուտներն աճել են, սոցիալական հարցեր ենք լուծում։ Սուտ։ Նման բան չկա։ Այո բյուջեն աճել է, բայց նախորդ տարիներից ավելի դանդաղ։  Տ.Սարգսյանից լավ եք եղել։  Նրա վարչապետության տարիները բոլոր առումներով վատագույնն են ՀՀ տնտեսական պատմության մեջ։ Ընդամենը դա։ Անշուշտ, բաց են մնում 1993-1997թթ. բյուջետային տարիների, ինչպես նաև 1991-1992թթ. իրավիճակը։ Այստեղ համեմատություններ արված չեն։ Նախ, մինչև 1993թ ՀՆԱ չի հաշվարկվել։ Երկրորդ, դրամը ներդրվել է 1993թ նոյեմբերին, ինչը բացառում է 1991-1993թթ համար դինամիկ համեմատական ճշգրիտ շարքեր կազմելու հնարավորությունը։ Միայն նկատենք, որ, օրինակ, 1995-ին պետական բյուջեի եկամուտներն աճել են 3.2 անգամ (29.4 մլրդ դրամից հասել են 94.5 մլրդ դրամի), իսկ ծախսերը՝ 3.1 անգամ (40.8 մլրդ դրամից 125.5 մլրդ դրամի)։ Սա առանց կենսաթոշակային ֆոնդի միջոցների։ Այդ տարի գնաճը եղել 1.76 անգամ։

Հրանտ Բագրատյան

 

 

դիտվել է 1470 անգամ
Լրահոս
ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում. ՔՈ նախընտրական շտաբի հրատապ հայտարարությունը Երևանում շտապօգնությունը 2 ոտքերն անդամահատված անօթեւան կնոջը տեղափոխել ու թողել է փողոցում ՌԴ խաղաղապահները թույլ չեն տալիս մոտենալ Ստեփանակերտ-Լիսագոր հատվածին, բանակցություններն ընթանում են Քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում. Սիսիանի ընտրախախտումները Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Սյունիքի մարզում բախվել են KamAZ-ն ու Mercedes-ը, վերջինը ոլորանից ընկել ու հայտնվել է հաջորդ ոլորանում․ կա զոհ Հայտնաբերվել է հանգստյան գոտու սեփականատիրոջ դին Լուսակերտի զորամասի մոտ Opel-ը մոտ 150 մ մի քանի պտույտ շրջվելով բախվել է քարերին. կա 4 վիրավոր Տաշիրում 28-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ցանկապատին. կա վիրավոր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, Թուրքիային պարտվելուց հետո, չի ուզո՞ւմ հրաժարական տա․ Կարեն Քոչարյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ–ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը Ադրբեջանի հատուկ ծառայությունները արցախցիներին կեղծ հաշիվներով «շահավետ առաջարկներ են անում» Մենք՝ որպես ազգ և պետություն, կանգնած ենք գոյութենական վտանգների ու մարտահրավերների առջև Գոյություն չունեցող կերպարները, ճապոնացի հերոսուհին, կոճղերով նկարներն ու մանուկները մեկ վայրում Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել Ցիկլոն ու արևադարձային տաք հոսանքներ. Սուրենյան Երևանի կենդանաբանական այգու տնօրենն ազատվել է աշխատանքից Հացավանի կվադրոպարկում 25–ամյա աղջիկը մոտոցիկլից վայր է ընկել եւ մահացել Երևանում շինհրապարակի տարածքում հայտնաբերվել է աշխատակցի դին Երևանի Աբովյան պուրակի մոտակայքում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած Արդյոք Ադրբեջանի հայտարարությունը Շուշին շրջանցող այլընտրանքային ճանապարհի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին է Արթիկի համայնքապետի տեղակալ Արտակ Հարությունյանը (Շակալ) մոբիլիզացրել է իր վարչական ղեկավարներին` աջակցելու Մարալիկի ՔՊ-ական թեկնածուին. ահազանգ Բաքուն հաստատում է, որ «միջոցներ է ձեռնարկել» Լաչինի միջանցքից հյուսիս գտնվող հողային ճանապարհը վերահսկելու համար Պուտինին հասկացրել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին,ժամը 13:00-ին, Նկարիչների միության տանը՝ 2-րդ հարկում, տեղի կունենա Радуга արվեստի կենտրոնի հաշվետու ցուցահանդեսը՝ Գույների ուժը խորագրով: Հեռ. 094241111 Մարտի 24-ին,ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Մարտի 24-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 24-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյանը: Մարտի 24-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։ Մարտի 24-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահրամ Սահակյանը Մարտի 24-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 23-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը Մարտի 23-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am