Ընդդիմությունը նոր՝ վերկուսակցական ռազմավարություն է մշակում

Հրապարակ օրաթերթը գրում է․ Անցած տարվա հունիսին Դիմադրության շարժման ակտիվը Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններն ապամոնտաժելիս հայտարարեց, թե իշխանությունների դեմ  պայքարը չի ավարտվում։ Ճիշտ հակառակը՝ որոշակի անելիքներից հետո իրենք հզորացած վերադառնալու են։ Ասում էին՝ շարժումը տեղափոխվում է մարզեր, շրջելու են համայնքներով, շարժման խորհուրդներ են ձեւավորելու, ակտիվի հետ ավելի ինտենսիվ են աշխատելու։ Եվ հայտարարեցին, որ սկսում են Երեւանում ութ ոլորտային կոմիտե ձեւավորելուց՝ հանձնախմբեր, որոնք ղեկավարում էին «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչները, շաբաթը մեկ նիստ էին հրավիրում։


Քաղաքական հանձնախմբի  պատասխանատու էր նշանակվել պատգամավոր, փաստաբան Արամ Վարդեւանյանը, ով ամիսներ առաջ հրաժարվեց մանդատից, պաշտպանության եւ անվտանգության հանձնախմբի համակարգումը վստահվել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, սոցիալականը՝ Թադեւոս Ավետիսյանին, արտաքին հարաբերությունների հանձնախումբը` Աննա Գրիգորյանին, քարոզչական հանձնախմբի պատասխանատուն Ագնեսա Խամոյանն էր, ընթացիկ միջոցառումների կազմակերպման հարցերով զբաղվող հանձնախումբ էլ կար, որը ղեկավարում էր դաշնակցական Քրիստինե Վարդանյանը, կազմակերպչականի պատասխանատուն էլ ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանն էր։

Այս հայտարարությունից մեկ ամիս անց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հրավիրած ասուլիսում կրկին հուսադրեց՝ շարժման անդամները հսկայական աշխատանք են տանում, որը հանրությանը տեսանելի չէ։ «Բոլոր բացթողումները, կազմակերպական դժվարությունները, որ ունեցել ենք, գրանցված են, եւ այդ թերությունները վերացնելու ուղղությամբ տարվում է հսկայական աշխատանք։ Այդ աշխատանքներն ավարտելուց հետո ինչ-որ մի փուլից դրանց արդյունքները ձեզ համար ակնհայտ կլինեն: Վստահեցնում եմ, որ նույն տեմպով աշխատում ենք, բայց անում ենք նաեւ բեք օֆիսի աշխատանք»,- ասել էր նա։ 

Ամիսներն անցան, սակայն արդյունքներն այդպես էլ տեսանելի չեղան, միակ բանը, որ փոխվեց քաղաքական կյանքում, այն էր, որ փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիրները հոկտեմբերին վերադարձան խորհրդարան։ Եվ որքան էլ Իշխան Սաղաթելյանը խրոխտ հայտարարում է, թե «Զարթիր լաո»-ն ուժի մեջ է, շուտով պայքարի նոր փուլ է սկսվելու, իրականությունն այն է, որ «լաոն» խոր քուն է մտած, եւ ընդդիմության քայլերն էլ տեսանելի չեն։ «Լաոյին» չեն պատրաստվում արթնացնել ո՛չ խորհրդարանական ընդդիմադիրները, ո՛չ էլ նրանց երբեմնի գործընկերներ Արթուր Վանեցյանն ու Վահե Հակոբյանը, որոնք վայր դնելով իրենց մանդատները՝ մեծամեծ խոստումներ էին տալիս քաղաքական դաշտից չհեռանալու, նոր պայքար սկսելու մասին: Ավելին՝ հայտարարում էին, թե իբր դժգոհ են գործընկերներից եւ ավելի արմատական քայլեր են ակնկալում, այդ պատճառով էլ խորհրդարանից հեռանում են։

Մեզ հետաքրքրեց, թե, ի վերջո, ձեւավորվեցի՞ն մարզային խորհուրդներ, եւ ի՞նչ են անում այսօր այդ հանձնախմբերը։ Սոցիալական հանձնախմբի պատասխանատու, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Թադեւոս Ավետիսյանը խոստովանեց, որ հանձնախմբերը սկզբնական փուլում էին ակտիվ՝ հավաքներ էին անում, հաշվետվություններ էին ներկայացնում․ «Դուք գիտեք` փոփոխություններ տեղի ունեցան, խմբակցությունից պատգամավորներ հեռացան, որոնք նաեւ հանձնախմբի պատասխանատու էին․․․ Բայց ես Ձեզ ասեմ, որ սոցիալական ուղղության վերաբերյալ հիմա էլ ակտիվ ենք՝ հարցազրույցների ֆորմատով կամ ելույթների, պարբերաբար վերլուծություններ էլ են իրականացվում»։ Խորհրդարան վերադա՞րձը խանգարեց, ոչ արդիական դարձրեց այդ հանձնախմբերի աշխատանքը։ «Ոչ թե` «ոչ արդիական»․․․ Գիտեք, որ ընդդիմադիր պայքարի տեսլականի վերաբերյալ հիմա տարբեր քննարկումներ կան, կարծում եմ, որ նոր ռազմավարության ու մարտավարության մեջ այս ոլորտային հանձնախմբերը շարունակելու են իրենց դերն ունենալ»։

Մարզային խորհուրդներ ձեւավորելու մասին հարցին էլ պատգամավորը պատասխանեց, թե մեկ ժամվա կամ մեկ քայլի խնդիր չէ, պրոցես է, որն իրականացման ընթացքի մեջ է․ «Աշխատանքներ են տարվում, մենք՝ որպես պատգամավորներ, մարզային այցելությունների գրաֆիկ ունենք, որոնք ենթադրում են նախեւառաջ հանդիպումներ տվյալ տարածքի բնակիչների հետ, ինչպես նաեւ՝ ընդդիմադիր քաղաքական ակտիվի հետ»։

Խորհրդարանական ընդդիմությունը, պարզվում է՝ ավելի «ընդգրկուն» ֆորմատով նոր ռազմավարություն է մշակում, որին մասնակցում են նաեւ արտախորհրդարանական ուժեր եւ անհատներ։ Թադեւոս Ավետիսյանն անուններ չտվեց, սակայն, ըստ ամենայնի, խոսքն այն ուժերի մասին է, որոնք Բերձորի ճանապարհը փակվելու առաջին օրերին ՀՅԴ-ում` Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, քննարկում անցկացրին: Այդ քննարկմանը մասնակցում էին Զարուհի Փոստանջյանը, Հրանտ Բագրատյանը, Գառնիկ Իսագուլյանը, Մանուկ Սուքիասյանը եւ այլք։
«Իմ կարծիքով՝ ընդդիմադիր դաշտը, հանրությունը հնարավորինս ընդգրկուն, ներառական մասնակցություն պետք է ունենան պայքարի նոր ռազմավարության առանցքում, որովհետեւ խնդիրը ոչ թե ներքաղաքական սովորական պայքարի մասին է, այլ՝ գոյաբանական»,- ասաց Ավետիսյանը: Նոր ռազմավարությունը ենթադրելո՞ւ է փողոցային պայքար։ «Այն երբեք էլ մեր օրակարգից դուրս չի եկել»։ Կարծում եք՝ ռազմավարության բացակայությո՞ւնն է պատճառը, որ ընդդիմությունն անցած երկու տարիների պայքարում չհասավ բուն նպատակին՝ իշխանափոխության։ «Խնդիրների մասին բազմաթիվ անգամներ խոսվել է։ Այո, վերջնանպատակն իրականացված չէ, բայց ունեցել ենք ձեռքբերումներ, վստահ եմ՝ առանց այդ պայքարի այսօր բոլորովին այլ՝ վատ իրավիճակ կունենայինք թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում»։

Ե՞րբ կավարտվի նոր ռազմավարության-մարտավարության մշակումը, ե՞րբ կսկսվի պայքարի նոր փուլը: Պատգամավորը հստակ ժամկետներ չգիտի, ասում է միայն, որ ամբողջական ծրագիր է պետք, որպեսզի այս անգամ վերջնանպատակը չձախողվի․ «Կարգախոսից սկսած՝ պետք է վերանայել պայքարի ռազմավարությունը, պետք է վերկուսակցական շարժում ձեւավորել, պետք է ապահովել հանրության ամենալայն ընդգրկումը պայքարին»։

Հիշեցրինք, որ անցած պայքարի փուլերի մասին էլ էին հայտարարում, թե այն վերկուսակցական է, բայց ունենք այն, ինչ ունենք։ «Տեսեք, փաստը նա է, որ այս պահին գտնվում ենք կործանարար ընթացքի մեջ, եւ, այո, թեպետ բեկումը չկա, բայց եթե այս ընթացքը որոշակիորեն դանդաղեցվել է, դա պայքարի արդյունքն է»։

 

դիտվել է 673 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am