Այսօր Oragir.News-ի տեղսախցիկը ֆիքսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստերը՝ Մարիամ Փաշինյանին և նրան սպասարկող մեքենան, որը երթևեկության կանոնների խախտմամբ կայանված էր Վազգեն Սարգսյան փողոցում:
Անվտանգության աշխատակիցը դրսում սպասում էր Մարիամ Փաշինյանին, մինչ նա ճաշում էր սրճարանում: Այդ ողջ ընթացքում՝ մոտավորապես մեկ ժամ, խախտումով կայանված մեքենան խաթարում էր փողոցում երթևեկությունը:
Փաշինյանի դստերն սպասարկող մեքենայի կատարած խախտումը չնկատելու էին տալիս պարեկային ոստիկանության աշխատակիցները:
Կայքի թղթակիցը փորձել է Մարիամ Փաշինյանի հետ զրուցել, սակայն նա հրաժարվեց պատասխանել գրքի տոնի հետ կապված իր հրապարակած ցանկին վերաբերող հարցին և անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ նստեց մեքենան:
Հիշեցնենք, որ երեկ նա իր ֆեյբուքյան էջում հետևելով մոր՝ Աննա Հակոբյանի օրինակին, հրապարակել էր այն գրքերի ցանկը, որը կարդացել էր 2018 թվականից հետո:
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը