Թուրք եղբայրներին օգնության մեկնած ադրբեջանցի փրկարարները՝ ժպիտը դեմքներին, փլատակներից դուրս բերված կնոջը ստիպում են ողջունել Ալիևին
Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես են թուրք եղբայրներին օգնության մեկնած ադրբեջանցի փրկարարները՝ ժպիտը դեմքներին, փլատակներից դուրս բերված կնոջը ստիպում ողջունել իրենց նախագահ Իլհամ Ալիևին։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին՝ վաղ առավոտյան, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում գրանցվել է 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով ավերվել են մի շարք քաղաքներ։ Նույն օրը Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս երկու նոր երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20 665-ի, 80 088 տուժած կա: