Պուտին-Էրդողան ջերմ, բայց «փշոտ» հարաբերությունների ծանր գինը

Արևմտյան մի շարք երկրներ Ստամբուլում իրենց երկրների դեսպանատները փակել են: Արևմուտքում ուժգնանում է Թուրքիայի նկատմամբ քննադատությունն այն բանից հետո, երբ հայտի դարձավ, որ Թուրքիայում ընտրությունները կայանալու են այս տարվա մայիսին:

Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո` այս երկրի շուրջ իրադարձություններն այլ լույսի ներքո են, կարծես, երևում...

Մի քանի օր առաջ Ստամբուլում Շվեդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները հայտնել էին, որ դադարեցրել են այցելուներ ընդունել քաղաքում հնարավոր ահաբեկչության վտանգի պատճառով։

Արևմուտքից սկսել են ավելի ու ավելի հաճախակի քննադատել Թուրքիայի բարեկամությունը Ռուսաստանի հետ, և մասնավորաբար` նրա անձնական, ջերմ հարաբերությունները Պուտինի հետ: Արդեն բացահայտ ասում են, որ Թուրքիան Արևմուտքի գործընկերը չէ: Վերջերս նման դիրքորոշմամբ էր հանդես եկել անգամ «Guardian»-ը:

Մի կողմից Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, մյուս կողմից` Պուտինը բարեկամը: ՌԴ նախագահը, կարելի է ասել, նույնիսկ հպարտանում է Էրդողանի հետ վստահելի հարաբերություններով, նշում է, թե` Էրդողանն «իր խոսքը պահող» առաջնորդ է, նա վստահելի է, նրա վրա կարելի է «հիմնվել»:

Ու այս համատեքստում Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրեց իր երկրի քաղաքացիներին զգուշանալ հնարավոր ահաբեկչություններից Թուրքիայում:
Իսկ այն, ինչ հաջորդեց որպես պատասխան Անկարայից, արդեն, խիստ ուշագրավ էր...

Թուրքիայի ՆԳ նախարարը՝ ԱՄՆ դեսպանին. «Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու տարեք Թուրքիայից»


Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մարզային միգրացիոն ղեկավարների գնահատման ժողովի ժամանակ օրերս հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է մի շարք ներքաղաքական թեմաների, ահաբեկիչների դեմ պայքարին ու փախստականների խնդիրներին։
Նա ասել է, թե Թուրքիա եկած ամեն ամերիկացի դեսպան մտածում է՝ ինչպես հեղաշրջում իրականացնի։ «Սա Թուրքիայի համար անբախտություն է։ Յուրաքանչյուր ամերիկացի դեսպան մտածում է, թե ինչպես Թուրքիային վնաս հասցնի ու ինչպես իր հայրերին կարողանա օգտակար լինել։ Ամերիկացի դեսպանները հավաքում են մյուս դեսպաններին ու փորձում նրանց խելք սովորեցնել, իսկ նրանք չեն էլ նեղվում։ Նրանք գիտեն ճշմարտությունը։ Միասին նստում ու ծրագրեր են մշակում, սակայն իրենց ծրագրերը խափանող մեկ մարդ կա՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»։
Դիմելով ներկայիս Թուրքիայում ԱՄՆ դեսպանին՝ նախարարն ասել է, թե գիտի դեսպանը որ լրագրողներին է «նյութ գրել տալիս»։ «Շատ լավ գիտեմ, թե ինչեր եք անել տալիս, ինչ քայլեր եք ձեռնարկում, ինչպես եք ցանկանում Թուրքիան խառնել։ Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու տարե՛ք Թուրքիայից, դիմակավորված, կեղծ ժպտացող դեմքերը հետ քաշե՛ք։ Այսքան պարզ եմ ձեզ ասում»,- ըստ ermenihaber-ի, ասել է Սոյլուն։
Թուրքիայի ներքին գործերի նախարարը օտարերկրյա պետությունների այս որոշումն անվանել է հոգեբանական պատերազմ Անկարայի դեմ։

«Թուրքիան շրջանցել է պատժամիջոցները և ռազմական նշանակության ամերիկյան ապրանք է վաճառել Ռուսաստանին», գրեց The Wall Street Journal-ը

Ամերիկյան թերթի փոխանցմամբ, Թուրքիան շրջանցել է Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները և ամերիկյան արտադրության էլեկտրոնային սարքեր, պահեստամասեր ու այլ ապրանք է վաճառել Ռուսաստանին: Այդ արտադրանքի մի մասի պատվիրատուն Ռուսաստանի զինված ուժերն է: Ըստ թերթի, առնվազն 13 թուրքական ընկերություններ Ռուսաստանի շուկա են հասցրել առնվազն 18 միլիոն 500 հազար դոլարի պլաստմասսա, ռետինե արտադրանք և տարատեսակ տրանսպորտային միջոցներ:

Թերթը պարզել է, որ այդ արտադրանքը հետագայում գնել են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետ առնչություն ունենալու կապակցությամբ պատժամիջոցների տակ գտնվող առնվազն 10-ը ռուսական ընկերություններ: Թուրքական ընկերությունները, խախտելով ամերիկյան արտահանման հսկողության կանոնները, 2022 թվականի մարտից հոկտեմբեր Ռուսաստան են ուղարկել 15 միլիոն դոլարի հասնող ամերիկյան արտադրանք, այդ թվում՝ վերելակներ, գեներատորներ և համակարգչային սարքեր:

Թուրքական արտադրանք ստացած ռուսական ընկերությունների թվում են «Մարտավարական հրթիռներ» կորպորացիայի դուստր-ձեռնարկությունը, որը սարքավորումներ է արտադրում ռուսական ռազմական նավատորմի համար, և հրացաններ արտադրող «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը: Երկուսն էլ գտնվում են պատժամիջոցների ցանկում: Մոսկվան և Անկարան առայժմ չեն արձագանքել The Wall Street Journal պարբերականի հրապարակմանը:

Չավուշօղլուն քննադատել է Թուրքիայում հյուպատոսարանները փակած երկրներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Թուրքիայում հյուպատոսարանները վերջերս փակած արևմտյան երկրներին մեղադրել է դաշնակցային պարտավորությունները չկատարելու համար: Մի շարք երկրներ փակել են հյուպատոսարանները՝ դա պատճառաբանելով անվտանգության երաշխիքներ չստանալու հանգամանքով: «Անկախ ամեն ինչից, այդ հայտարարությունները միտումնավոր են արվել: Մենք նախազգուշացրել ենք, որ եթե նրանք շարունակեն այդպես գործել և մեզ չներկայացնել համապատասխան տեղեկություններ ու փաստաթղթեր, ապա մենք կդիմենք այլ քայլերի»,- ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարություն էին կանչվել գլխավոր հյուպատոսարանները փակած Բելգիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի դեսպանները: Թուրքական կողմը նրանց հայտնել է, որ «Թուրքիայում ամբողջությամբ երաշխավորված է օտարերկրացի դիվանագետների անվտանգությունը»:

Թուրք ազգայնականը խայտառակություն էր համարել Ստամբուլում մի շարք հյուպատոսությունների փակումը

Թուրք ազգայնականների ղեկավարը կարծում է, որ ԱՄՆ-ն մոբիլիզացրել է իր խամաճիկներին, իսկ հիմա սպառնալիքի աղբյուրի բացահայտումը Վաշինգտոնի համար պատվի հարց է։

Ստամբուլում մի շարք եվրոպական հյուպատոսությունների փակումը ահաբեկչության պատճառաբանությամբ խայտառակություն է: Հայտարարել է թուրք ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելին, որը երկրում կայանալիք ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ դաշինքի մեջ է։ «Մեր սրբավայրերը պղծող սատանայի կամակատարները սադրանքներով են զբաղված։ ԱՄՆ-ն առաջատար դեր է խաղում այստեղ և մոբիլիզացնում է իր խամաճիկներին։ Սպառնալիքի աղբյուրի բացահայտումը նրանց համար պատվի հարց է։ Հյուպատոսությունների փակումը ոչ մի բացատրություն չունի», - ասել է Բահչելին Թեքիրդաղում ելույթի ժամանակ։
Ավելի վաղ Ստամբուլում Շվեդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները հայտարարել էին, որ դադարեցրել են այցելուներ ընդունել քաղաքի կենտրոնում ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով, որի մասին նախազգուշացրել Էր ԱՄՆ–ն։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2246 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am