Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ 2023 թվականի ձմեռային նստաշրջանի նիստում ներկայացնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին զարգացումները բառացիորեն նշել է հետևյալը. «...Ալիևը տարածքային պահանջներով է հանդես գալիս Հայաստանի նկատմամբ, նույնիսկ Երևանը համարել իրենց տարածքը....: Նա Հայաստանը անվանում է «Արևմտյան Ադրբեջան»: Այդ ռեվիզիոնիստական տերմինը դարձել է ադրբեջանական պաշտոնական խոսույթ, և դա վկայում է Հայաստանի դեմ ագրեսիան շարունակելու ակնհայտ մտադրության մասին...»:
Այստեղ է, որ պետք է հետևյալ հարցադրումն անել Ռուբինյանին, բա ի՞նչ եղավ ձեր «խաղաղության դարաշրջանի» թեզը Ադրբեջանի հետ: Դուք այդ թեզով եք վերարտադրվել 2021-ին, խաբելով և մոլորեցնելով հանրությանը:
Բա ի՞նչ եղավ ձեր «երկխոսությունը» Թուրքիայի ներկայացուցիչների հետ: Այդ նույն օրը, երբ Ռուբինյանը այսպիսի ելույթով էր հանդես գալիս Եվրոպայում, Թուրքիայի դեսպանը Բաքվում հանդիպում էր, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչների հետ:
Թե ի՞նչ է դա նշանակում, նույնիսկ Ռուբինյանն է արդեն հասկացել: Այդ դեպքում ումի՞ց է բողոքում Ռուբինյանը: Նա նախ պետք է ներողություն խնդրի հանրությունից այս համազգային խաբեության համար, հետո կանգնի ժողովրդի դատարանի առջև Հայաստանի ազգային շահերի դեմ գործելու համար: Եթե Ռուբինյանը կարծում է, որ կարողանալու է խուսափել այդ պատասխանատվությունից, ապա չարաչար սխալվում է: Իսկ մինչ դատարանը, նա պետք է խոստովանի, թե ի՞նչ են իր հետ քննարկել Թուրքիայի ներկայացուցիչները, Ժիրայր Լիպարիրտյանը և այլ նմանատիպ կերպարները, որից հետո կկարողանա մեղմել իր մեղքերը ազգի և պետության առջև:
Հունվարի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը։
Հունվարի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վան Համբարձումյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 30-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է զոհվածի մայր Նաիրա Մելիքյանը։
Հունվարի 30-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
Հունվարի 30-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հունվարի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը:
ԹԵՄԱ՝ շրջափակված Արցախ. պատերազմից հետո բանակաշինության պատկերը. հունվարի 28-ը «Հայոց բանակի» հիմնադրման օրն է:
Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը