Անկարա-Երևան հարաբերությունների կարգավորման 5-րդ բանակցություններն են նախապատրաստվում

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, և Անկարան անկեղծ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, Anadolu գործակալությանը հայտնել են Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները։

Ըստ թուրքական կայքի` հարաբերությունների նորմալացման նախաձեռնությունների շրջանակում արդեն արվել են առաջին քայլերը, ինչպիսիք են՝ ուղիղ չվերթների վերականգնումը, օդային ուղիղ բեռների խոչընդոտների վերացումը։

Նույն լրատվականի աղբյուրները չեն բացառել, որ ապագա բանակցություններում կարող են բարձրացվել մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ երկկողմ առևտրի վերսկսումը։
«Կարգավորման հինգերորդ փուլի բանակցությունների ամսաթիվը դեռ որոշված չէ, սակայն, ըստ Անկարայի, պետք է մի շարք փոխադարձ քայլեր ձեռնարկվեն մինչ դրանք կայանան։

Բանակցությունները կանցկացվեն կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում»։
Դե ինչ, Անկարան ամբողջությամբ հետևողականորեն առաջ է ընդանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ըստ ամենայնի, թուրքական կողմն այս փուլում համարում է, որ իրենց սպասելիքները բավարարված են, և այսքանի համար նրանց պատասխանն այսպիսին է:

Օրեր առաջ նույն լրատվականը` ինֆորմացիայի արտահոսքի մի չափաբաժին էլ բաց թողեց: Ermenihaber-ը ներկայացրեց մի հրապարակում, որ Թուրքիայի ԱԳՆ-ի դիվանագիտական աղբյուրները Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման համար իրականացվող հանդիպումների և գործընթացի վերջին իրավիճակի վերաբերյալ գնահատականներ են տվել այդ երկրի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը։ Ըստ այդ տեղեկությունների հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների իրականացրած չորրորդ հանդիպումից հետո Թուրքիայի և Հայաստանի միջև տարբեր կառույցների մասնակցությամբ մասնագետների մակարդակով սահմանին անցկացված հանդիպումներն անցել են անկեղծ մթնոլորտում:

Նշվել է, որ շարունակվում են տեխնիկական աշխատանքները Թուրքիայի և Հայաստանի միջև երրորդ երկրների քաղաքացիների անցուդարձը հնարավոր դարձնելու մասին որոշման կյանքի կոչման համար։ Նշյալ աշխատանքների շրջանակում թուրք և հայաստանցի պաշտոնյաները միասին հորատման եղանակով նմուշ են վերցրել Ալիջանի/Մարգարա սահմանային անցակետում գտնվող կամրջից և նշել, որ երրորդ երկրների քաղաքացիների անցուդարձի գործընթացը հստակություն ձեռք կբերի՝ կախված կամրջի վիճակից։

Հաղորդվել էր, որ հաջորդող գործընթացի շրջանակում իրականացվելիք հանդիպումներում կարող են քննարկվել որոշ այլ թեմաներ՝ այդ թվում երկու երկրների միջև փոխադարձ առևտուր սկսելու հարցը։ Նշելով, որ հուլիսի 1-ին Վիեննայում իրականացված չորրորդ հանդիպմանը երկու կոնկրետ որոշում է կայացվել, այնուհետև տեխնիկական մակարդակում երկու առանձին հանդիպում է իրականացվել՝ աղբյուրները հայտնել են, որ թեև նախորդ ամիսների համեմատությամբ թափը դանդաղել է, երկու երկրների միջև գործընթացը չի կանգնել, և այժմ Անկարայի և Երևանի միջև տեխնիկական հարցեր են քննարկվում։

Թուրքական դիվանագիտական աղբյուրները պնդել են, որ տարածաշրջանին դրսից միջամտությունները տարածաշրջանում տարվող բոլոր գործընթացների վրա բացասաբար կարող են ազդել:

Անդրադառնալով Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային ճանապարհով առևտրի վերամեկնարկի հնարավորությանը՝ աղբյուրներն ասել են, որ 1993-ին Հայաստանի և Թուրքիայի միջև տարեկան 160 հազար տոննա առևտրային արտադրանք է շրջանառվել, և եթե երկու երկրների միջև երկաթուղային ճանապարհը վերաբացվի, դա կարող է կրկնապատկվելով աճել։ Աղբյուրները հայտնել էին, որ կարգավորման հանդիպումներից հինգերորդի համար դեռևս ամսաթիվ չկա, դա իրականացնելու համար փոխադարձ որոշ քայլեր պետք է արվեն, նշել, որ այսուհետ կայանալիք հանդիպումները լինելու են կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում։

Անդրադառնալով Թուրքիայի և Հայաստանի միջև փետրվարի 2-ին սկսված ուղիղ թռիչքներին՝ դիվանագիտական աղբյուրներն ասել են հետևյալը․ «Փոխադարձ թռիչքները բավականին լավ են ընթանում։ Մարդկանց միջև շփում է սկսվել։ Մարդիկ հանգիստ կարողանում են գնալ-գալ։ Գործընթացում եղել են բաներ, որոնք աչքով տեսանելի չեն։ Թուրք քաղաքացին վիզայի համար Թբիլիսիի միջոցով էր դիմում, քանի որ Հայաստանին հասանելիություն չկար։ Հիմա ինտերնետային կապ է հաստատվել, նախկինում հնարավորություն չկար ինտերնետի միջոցով կապ հաստատել Հայաստանի հետ։ Հայաստանի ինտերնետը ողջ Թուրքիայի համար փակ էր։ Արդեն բացվել է։

Հյուպատոսական գործերը ծայրաստիճան լավ են ընթանում։ Աչքի համար չերևացող որոշ մարդասիրական քայլեր էլ են արվում»։

Աղբյուրները նշել են նաև, որ Թուրքիայի և Հայաստանի միջև իրականացվող հանդիպումների արդյունքում ուղիղ ավիաբեռնափոխադրումների առջև եղած խոչընդոտների վերացումը ևս երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին կարևոր նպաստ է բերելու։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 893 անգամ
Լրահոս
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am