Ռուբեն Վարդանյանը ՀՀ-ում սկսել է ակտիվանալ. նա պատրաստվում է ձեռք բերել ԶԼՄ-ներ
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը Արցախ է տեղափոխվել և հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից, Արցախում աղջ ներուժն իր վրա է վերցրել և ակտիվ քննարկումներ, ներքին բանակցություններ իրականացնում ստեղծված իրավիճակին լուծում տալու համար:
Hayeli.am-ին տեղեկություններ են հասել, որ նա սկսել է ակտիվություն ցուցաբերել նաև Հայաստանում: Մեր տեղեկություններով, Ռուբեն Վարդանյանը, արդեն իսկ, ձեռք է բերել aravot.am լրատվական գործակալության բաժնեմասերից, և բանակցություններ է վարում «Արմենիա» հեռուստաընկերության սեփականատերերի հետ:
Հիշեցնենք, որ 2021 թվականի Արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո լուրեր էին շրջանառվում, որ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը նոր փայատեր ունի՝ ի դեմս Ռուբեն Վարդանյանի:
Այս ամենը փաստում է, որ ներկայիս Արցախի Հանրապետության պետնախարարը որոշ նկրտումներ ունի ՀՀ-ի հետ կապված: