ԱՄՆ-ի միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) չորեքշաբթի նոր զեկույց է հրապարակել, որում նշված են այն երկրները, որտեղ կրոնական հետապնդումներն առավել դաժան են, հաղորդում է Catholic News Agency-ն (Ինգլվուդ, ԱՄՆ): Ադրբեջանն առաջին անգամ հայտնվել է «հատուկ մտահոգություն առաջացնող երկրների» (CPCs) ցուցակում Հայտարարվում է` Բաքուն ավելի ու ավելի է ոտնահարում ինչպես ադրբեջանցի մահմեդականների, այնպես էլ էթնիկ փոքրամասնությունների կրոնական իրավունքները, ինչպիսիք են հայ քրիստոնյաները: Ըստ USCIRF-ի զեկույցի՝ Ադրբեջանի քաղաքացիները «պարբերաբար» ենթարկվում են հետապնդումների, տուգանքների եւ ազատազրկման՝ իրենց կրոնական գործունեության պատճառով: Նշվում է՝ 2023 թ-ին Ադրբեջանում 183 «խաղաղ հավատացյալներ» անարդարացիորեն ազատազրկվել են իրենց կրոնական համոզմունքների կամ գործունեության պատճառով: «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բռնազավթումից եւ դրան հաջորդած հայ քրիստոնյաների զանգվածային փախուստից» հետո, USCIRF-ի տվյալներով, մի քանի պատմական քրիստոնեական օբյեկտների վնաս է հասցվել, պահպանվում է լուրջ մտահոգությունը տարածաշրջանի հնագույն կրոնական օբյեկտներին հետագա սպառնալիքների կապակցությամբ: Ադրբեջանը հայ հոգեւորականներին վտարել է նաեւ Հայաստանի հետ սահմանին գտնվող Քելբաջարի շրջանի պատմական Դադիվանք վանքից:
Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը