Իշխանությունները շարունակում են վարկաբեկել Հայաստանը, որպեսզի արդարացնեն իրենց ձախողումները

Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, թե իբր Հայաստանը դեռ 1991-ից էր ճանաչել Արցախը, որպես Ադրբեջանի մաս, մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի արդարանա, որ ոչ թե իր, այլ իբր դեռ նախկինների պատճառով է Արցախը հանձնվել Ադրբեջանին: Ընդվորում, Փաշինյանի սուտը այնքան ծիծաղելի բնույթ ունի, որ նույնիսկ ինքն է խճճվել իր ստերի մեջ: Մեկ հայտարարում է, թե իբր 1991-ին է ճանաչվել Արցախը Ադրբեջանի մաս, մեկ նշվում է, թե իբր 1999-ի ստամբուլյան գագաթնաժողովում է դա «արձանագրվել», մեկ էլ վերջերս հայտարարեց, թե իբր 2007-ին Մադրիդյան սկզբունքները ստորագրելու ժամանակ Հայաստանը, իբր ընդունել է, որ Արցախը մնալու էր Ադրբեջանի կազմում:

Իմաստ չունի բացահայտելու Փաշինյանի ստերը, քանզի հանրության նույնիսկ վերջացած տգետներն են հասկանում, որ նա փորձում է փրփուռներից կախվել, որպեսզի իր վրայից հանի մեղքի զգացումը Արցախի կորստի մասով:

Իր այս գործելաոճով նա, փաստացի, վտանգում է Արցախի այն մասի ապխգան, որը դեռ հայկական է մնացել, բայց դա նրան չի հուզում: Իր գլխավոր նպատակը, ոչ թե Արցախի հայությանը գոնե քիչ վնաս տալն է, այլ արդարանալը: Նա արդեն վերջացած գործիչ է, քանզի նույնիսկ տեսականորեն, բացի վնասից նա այլևս ոչինչ չի կարող տալ, ոչ միայն Արցախին, այլև Հայաստանին:

Իր այդ գործելաոճը կարծես դարձել է նորմ նաև իր մյուս թիմակիցների համար:

Օրինակ նրա թիմակից և ազգական Հրաչյա Հակոբյանն էլ հայտարարում է, թե իբր 44-օրյա պատերազմի ժամանակ աշխարհը չաջակցեց Հայաստանին, ինչպես Ուկրաինային այսօր, քանի որ «...միջազգային հանրության աչքերում Հայաստանն էր ագրեսոր, ով օկուպացրել էր հարևան երկրի տարածքը, իսկ Ադրբեջանը ընկալվում էր այսօրվա Ուկրաինայի պես...»։

Պարզապես զարմանալ կարելի է, թե ինչ աստիճանի թույն է կուտակված այս մարդկանց մեջ Արցախի և Հայաստանի նկատմամբ: Բացի նրանից, որ սրանք իրականում Հայրենիք չունեցող մարդիկ են, բացի նրանից, որ փորձում են սեփական ձախողումները բարդել ուրիշների վրա, բացի այդ անսահման տգետներ են, որոնք այնքան բզարգացած են, որ միջազգային հարաբերություններում նույնիսկ տարրական խաղի կանոններին չեն տիրապետում:

Ի՞նչ միջավայրում են սրանք ապրել և պատկերացումներ կազմել տարբեր հարցերի շուրջ: Ի՞նչ աստիճանի են սրանք ատել սեփական երկիրը, որ նույնիսկ տարրական ամոթի զգացում չունեն, երբ այս չափ սկսում են վնասել սեփական երկրին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

 

դիտվել է 261 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am