Աբաջյանի «պապիկից» մինչև ՔՊ համագումարի կեղծիքներ

Նիկոլ Փաշինյանը կեղծիքների արքան է։ Նա կեղծում էր որպես ընդդիմություն։ Կեղծում է որպես իշխանություն։

Շատերն են հիշում նրա լալահառաչ տեքստերը օլիգարխների, թալանի, հովանավորչության, ընտրակեղծիքների մասին։ Դա այն ժամանակ էր, երբ նա ընդդիմադիր հաճախորդ էր աշխատում։

Հետո եկավ իշխանության ու փայ մտավ օլիգարխների հետ։ «Բանգլադեշի» ժողովրդին խոստանում էր ազատագրել Լֆիկական օսվենցիմից ու նվաստացումներից, բայց հենց նստեց վարչապետի աթոռին, Լֆիկը դարձավ նրա սիրելին, իսկ աղջիկն էլ, ըստ մամուլի հրապարակումների, մասնակցել է Սամվել Ալեքսանյանի տղայի հարսանիքին, որը տեղի է ունեցել Դուբայում։ Մարիամ Փաշինյանը դրանից առաջ մեկ այլ օլիգարխների զավակների հարսանիքին էլ էր մասնակցել ու զուգարանային սելֆիով աչքի ընկել։ Մի խոսքով, օլիգարխիայի դեմ խոսողը հիմա ինքն է դարձել օլիգարխների տանիքը, գործարքի գնացել հետներն ու ձևավորում է նոր օլիգարխիա՝ ի դեմս Տիգրան Ավինյանի, Սուրեն Պապիկյանի, Արսեն Թորոսյանի, Ալեն Սիմոնյանի և մյուսների։ Ի դեպ, ոչ պակաս օլիգարխիկ կայֆերի մեջ է Նիկոլի կինը՝ Աննա Հակոբյանը։

Նիկոլի կյանքը կեղծիք է։ Ինքն «էն գլխից» է այդպիսին։ Իշխանության գալու գործընթացն էլ խաբելով ստացվեց։ Հերոս Աբաջյանի կեղծ պապիկին էին բերել ու խոսացնում, որպեսզի ժողովրդից էմոցիա գողանան։

Սրանք հիմա ասում են, թե բա՝ ընտրակեղծիքների փուլն այլևս ավարտվել է, բայց կեղծում են իրենց կուսակցության վարչության կազմի ընտրությունների արդյունքները՝ այն դարձնելով նշանակովի։ Նիկոլն էլ արդեն չի ուզում ձևաականություն անել, չի վստահում ոչ մեկին ու ինքն է դառնում կուսակցության նախագահ։

Սրանք ամեն ինչ են կեղծում՝ պատմությունը, պատերազմի ընթացքը, զոհերի թիվը, բանակցությունները, էլ ուր մնաց թե ընտրություն չկեղծեն։ Այն խոսակցությունները, թե, իբր, համապետական ընտրություններն այլևս չեն կեղծվում, սուտ է։ Հա՛մ հին մեթոդների մի մասն օգտագործելով կեղծել են, հա՛մ էլ այնպիսի մթնոլորտում են ընտրություն անցկացրել, որ ի սկզբանե այն կարելի է կեղծված համարել։

ՀՀ քաղաքացիները 2018–ից հետո Երևանի ընտրությանն են մասնակցել ու երկու խորհրդարանական ընտրություններին։ Այս երեք դեպքում էլ եղել է էմոցիոնալ բարձր ֆոն և ռացիոնալ ընտրության հնարավորության բացակայություն։ 2018–ի ընտրությունները հեղափոխական էյֆորիայի ազդեցության տակ էին, իսկ 2021–ինը՝ հետպատերազմական շոկի ու վախի։ Նիկոլը խաբեց, թե, իբր, խաղաղություն է բերելու, իսկ իր հակառակորդները՝ պատերազմ, ու մարդիկ անգամ նրանից զզվելով որոշակի քվե տվեցին՝ «Միայն թե պատերազմ չլինի» թեմայով։ Այդ հետո պետք է պարզվեր, որ նա խաղաղության դարաշրջանի փոխարեն պատերազմների ամենօրյակներ է բերում։

Այս կեղծիքի ու չարիքի իշխանությունը պատուհաս է մեր երկրի գլխին ու միայն սրանց վռնդելով է հնարավոր լինելու փակել պատերազմի, պարտության, ստերի էջը։

Հայկ Ուսունց

7or.am

 

դիտվել է 532 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am