Որոշվել է
Պրահայում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում քննարկվել է եռակողմ հանդիպման օրակարգը, և որոշվել է հանդիպում անցկացնել հաջորդ ամիս՝ նոյեմբերին, Բրյուսելում:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին հանդիպման արդյունքներով տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: