Խաղաղության ԱՄՆ-ի պայմանագիր. Ալիևն անգամ մերժեց՝ «Ստեփանակերտ-Բաքու քննարկումների մեխանիզմը»

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ երեկ հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների արտգործնախարարները։ Ըստ հայկական կողմի, Արարատ Միրզոյանը, Էնթոնի Բլինկենն ու Ջեյհուն Բայրամովը իրենց տեսակետներն են ներկայացրել անցած կիրակի Ժնևում կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ:

«Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման, հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: Շեշտվել է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների կարգավորման անընդունելիությունը», - հաղորդեց ՀՀ ԱԳՆ-ն:
Ըստ Հայաստանի արտգործնախարարության, նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում ընդգծվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը:

Ի դեպ, նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել ոչ միայն Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման, այլև Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատմանը», - հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Այսինքն, Արցախի ապագան պետք է որոշվի Ստեփանակերտ-Բաքու ինչ-որ անհասկանալի շփումների, մեխանիզմների շրջանակում: Իսկ զուգահեռ՝ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն իսկ սկսում են խաղաղության համաձայնագրի մշակումը:
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Բլինքենը մեր ԱՄՆ-ի գնահատանքն է արտահայտել դրական քայլերի կապակցությամբ, որ Հայաստանը և Ադրբեջանը ձեռնարկում են կայուն խաղաղության համաձայնության հասնելու ուղղությամբ», «ողջունել է նախարարների հոկտեմբերի 2-ի հանդիպումը՝ որպես կարևոր քայլ առաջ խաղաղության գործընթացում»:

«Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը և վերահաստատել մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով, և ընդգծել է, որ դիվանագիտությունը միակ ելքն է ստեղծված իրավիճակից», - ասված է պաշտոնական Վաշինգտոնի հաղորդագրությունում:

Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդում է, որ Բայրամովը հեռախոսազրույցում հաստատել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի պատրաստակամությունը։ «Սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի հերթական նիստն հոկտեմբերին անցկացնելու կոչը դրական է ընդունվել՝ չսահմանազատված սահմանին լարվածությունը վերացնելու և այդ հարցերը հանձնաժողովի շրջանակում կարգավորելու նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Բայրամովը նաև ասել է. «Հետհակամարտային շրջանում Բաքուն կշարունակի աշխատել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակչության վերաինտեգրման ուղղությամբ»: Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները՝ քննարկվող հարցերի շուրջ առաջընթացի հասնելու համար։

Ու դեռ ընդամենը մի քանի ժամ էր անցել ՀՀ ԱԳՆ-ի հաղորդած լուրից՝ Բլինկենի հետ հեռախոսազրույցի մասին, այսօր արդեն Ադրբեջանի նախագահը պատասխանեց՝ Ստեփանակերտ-Բաքու քննարկումների մեխանիզմների վերաբերյալ լուրերին:

Իլհամ Ալիևը նախ նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի «միջազգային օրենքի հինգ սկզբունքների վրա»։

Աղդամում այսօր մեկնարկած քաղաքաշինական միջազգային համաժողովում Ալիևը շեշտել է, որ պաշտոնական Բաքուն այդ կետերի մասին հրապարակավ բազմիցս խոսել է, և կրկին թվարկել է դրանք. - «Մասնավորապես, երկու երկրների կողմից տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, ապագայում որևէ տարածքային հավակնություններից, ուժի կիրառումից հրաժարում, պետական սահմանների դելիմիտիցիա և հաղորդակցությունների բացում»: Իսկ ինչ վերաբերում է Արցախի հայերին, Ադրբեջանի առաջնորդը կրկին պնդել է՝ «նրանք մեր քաղաքացիներն են, և մենք չենք պատրաստվում որևէ միջազգային խաղացողի հետ քննարկել, թե ինչպես ենք կազմակերպելու նրանց կյանքը մեր տարածքում»։

Այսինքն, Արցախցիների ճակատագիրը մնում Ալիևի ձեռքում և նա բոլորովին չի պատրաստվում այլ կազմակերպություններին զեկուցել, թե ինչպես է պատրաստվում ապահովել արցախցիների անվտանգությունը:

Ահա, և վերջ, ինչպես ասում են...

Ալիևն արդեն բաց ու հստակ ասում է՝ արցախցի չկա, կա «Լեռնային Ղարաբաղի շրջանի բնակիչներ», որոնց կյանքը տնօրինելու են Ադրբեջանի իշխանությունները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2872 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am