Ինչպես է իր հեռանալը հիմնավորում Նիկոլը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է ՀՀ–ն ղեկավարել ընտանեկան «Հայկական -Թուրքական ժամանակ» թերթոնի գլխավոր խմբագրի կարգավիճակով։ Նա իր թերթոնի միջոցով է ներկայացրել Ադրբեջանի պահանջները Հայաստանից ու բացահայտել, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի մասին Ալիևի պատկերացումները։

Նիկոլի փոխանցմամբ՝ Ալիևը հետևյալ 5 կետերն է դնում Հայաստանի առաջ․

1.ԼՂ պաշտպանության բանակի լուծարում,

2.ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով,

3.Միջանցք Հայաստանի տարածքով,

4․Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը),

5.Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Նկատենք, որ այս կետերից որևէ մեկի բավարարումը կբերի Հայաստանի ու Արցախի ամբողջական կապիտուլյացիային։ Այստեղ զիջման տեղ չկա։

Նիկոլը թերթոնում չի գրել, թե ո՞րն է իր տեսակետն այս կետերի վերաբերյալ, բայց դատելով նրա ելույթներից, ինքնաասուլիսներից ու ինքնահարցազրույցներից՝ կարող ենք պնդել, որ նա կողմ է առաջին երկու կետին, քանզի պարբերաբար քարոզում է «Ղարաբան Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսը։ Օրերս էլ հայտարարեց, որ ինքը չի ուզում խառնվել Արցախի խնդիրներին, թող Ստեփանակերտն ու Բաքուն իրար հետ պայմանավորվեն։ Նաև ավելացրեց, որ ինքն ընդունելի է համարում, որ «խաղաղության» համաձայնագրում կարող է բառ անգամ չլինել Արցախի մասին։

Ինչ վերաբերում է մյուս կետերին, ապա Նիկոլը դեմ է 3–րդ կետի պահանջին։

4–րդ կետի մասով նա Ալիևին առաջարկում է առաջնորդվել 1991–ին դե ֆակտո արձանագրված քարտեզով և Ալիևից խնդրում է 29.800 քառակուսի կիլոմետրով տարածք։

5–րդ կետին Նիկոլը դեմ չի լինի, եթե պարզվի, որ Ալիևը պատերազմի հանցագործների կարգավիճակում տեսնում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, քանզի և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների դեմ նույն տրամադրվածությունն ունեն։

Այս ամենը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե «խաղաղության դարաշրջան» է բերում, այլ Հայաստանի ու Արցախի կործանում։ Դա թույլ չտալու թիվ մեկ նախապայմանը նրա հեռացումն է վարչապետի աթոռից։ Միայն նոր վարչապետով ու ազգային համաձայնության նոր կառավարությամբ է հնարավոր կանխել աղետն ու փրկել մեր երկիրը։ Մնացածը դատարկ խոսակցություններ են։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 1363 անգամ
Լրահոս
Ռուբեն Մելիքյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության քաղաքական հարցերով կցորդին ներկայացրել է Արմեն Աշոտյանի կալանավորման մանրամասները «Թե այսքանից հետո հայրենական կոչվող իշխանությունները էլ ինչ պիտի անեն մեր պետականության և ժողովրդի հետ, դժվար է ասել…». Հասրաթյան Բանակցային գործընթացի իմիտացիա է, սահմանին հանդիպումը Խաղաղության համաձայնագրի բանակցությունների հետ որևէ կապ չունի․ Տարասով «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների Մահ կամ իշխանություն. Փաշինյանը մեծացնում է հանցակիցների բանակը Լարսը բաց է, այդ թվում՝ արագ փչացող գյուղարտադրանքով բեռնատարների համար․ նախարարություն Դասագիրքն այս ձևով չի կարող լինել ընդունելի և կիրառելի. հրապարակվել է հայտնի գիտնականների մասնագիտական եզրակացությունը Ղարաբաղցի փախստականները Հայաստանում անորոշության և աղքատության են բախվում. Reuters «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունը Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու գործողությունները. ՀՀ ԱԳՆ Բարձրունու դիրքում զոհված 31-ամյա լեյտենանտ Գերասիմ Առաքելյանը Եղեգնաձորից էր. ուներ 3 տարեկան աղջիկ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով Վազգեն Մանուկյանն ԱԺՄ խորհրդի նիստ է անցկացրել․ ի՞նչ հարցեր են քննարկվել «Խնդիրը ոչ թե «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքն է, այլ հենց արհեստածին Ադրբեջանն ինքը». Վարդան Ոսկանյան Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխհատուցում վճարի. Ադրբեջանի օմբուդսմենը սպառնում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դեմ քվեարկեց «Հայաքվե»-ի նախագծին Ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ Ջուղայի ոչնչացված խաչքարերի մեծ մասն արվեստի գլուխգործոցներ էին, որոնց ոչնչացումը ռասիզմի հիմքով վանդալիզմ է. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն ««БЕСПРЕДЕЛ» առողջապահական համակարգում մաս 2․ Անուշ Պողոսյան Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը Հունվարի 1-ից անձնագրի ելքի կլոր կնիքն անհրաժեշտ չի լինի. ԱԳՆ Եթե բիզնեսիդ մրցակիցն ասեր՝ ես պետք է խժռեմ բիզնեսդ, ասելո՞ւ էիր՝ «давайте жить дружно». Մինասյանը՝ Արսենյանին Գեներալը բանտարկված է, որովհետև իշխանությունը նրան նախապես պատերազմի մեղավոր է նշանակել․ Աբրահամյան Դատախազն առանց հարգելի պատճառների բացակայել է աշխատավայրից․ նրան պատժել են Թշնամու կրակոցից զոհվել է զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am