Նիկոլի չարագուշակ խոստումը․ Հայաստանը պարտության խորհրդանիշ (0-5)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հերթական անատամ խաղն անցկացրեց և հերթական խայտառակ պարտությունն ունեցավ։ Մեր ընտրանին պարտվեց Ուկրաինայի միջակ հավաքականին 0-5 հաշվով։ Տհաճ տեսարան էր։

Այս ամենի պատճառները բազմաթիվ են․ սկսած ֆուտբոլի ֆեդերացիայի ոչ պրոֆեսիոնալ ու թալանչիական աշխատանքից, վերջացրած հավաքականի անդամների վատ մարզավիճակն ու խոպանչի գլխավոր մարզիչը։ Վերջինս գործնականում արդեն մի քանի ամիս է, ինչ չի զբաղվում հավաքականով, չի հաճախում ՀՀ առաջնության խաղերին, չի հետևում ֆուտբոլիստներին։

Իսպանացի Կապառոսը, որին մեր ունեցած տեղեկություններով տարեկան մոտ 1 միլիոն դոլար աշխատավարձ են տալիս, ձեռքերը փաստացի լվացել է հավաքականից։ Բայց շարունակում է ֆորմալ գլխավորել հավաքականը։ Արդյունքներն ակնհայտ են։

Ինչ վերաբերում է ֆեդերացիային, ապա առիթներ ունեցել ենք գրելու, որ ադրբեջանամետ կայքի խմբագրի աթոռից ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աթոռին հայտնվելուց հետո Արմեն Մելիքբեկյանը ցույց է տվել իր ոչ կոմպետենտությունը։ Իր մոտ անհամեմատ լավ էր ստացվում հակահայկական ու ադրբեջանամետ քարոզը։ Բայց մենք հիմա չենք առաջարկում նրան հրաժարվել ֆեդերացիայի նախագահի աթոռից ու վերականգնել իր ադրբեջանամետ գործունեությունը։ Մենք պահանջում ենք հրաժարական տալ ֆեդերացիայի նախագահի պաշտոնից ու չզբաղվել որևէ հանրային գործունեությամբ, կամ էլ՝ ինքնահանձնվել Ադրբեջանին, քանզի ինքն այդ երկիրը շատ է սիրում։

Հրաժարական պետք է ներկայացնի նաև Կապառոսը։ Չէ՞ որ իր հարազատ Իսպանիայում նրա ցույց տված արդյունքներն ապահոված ցանկացած մարզչի, այդ թվում՝ ամենատիտղոսակրին, վաղուց հրաժեշտ տված կլինեին, ավելի ճիշտ՝ ցանկացած իրեն հարգող ու պատասխանատու մարզիչ հրաժարական տված կլիներ։ Բայց դե մեր երկրում այդ խաղի կանոնը չի գործում։

«Դե եթե Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ Արցախի պետականությունը վարի տվեց, հազարավորների գլուխը կերավ, հիմա Հայաստանն է դրել զոհասեղանին, և այս պայմաններում հրաժարական չի տալիս կամ չի վռնդվում վարչապետի աթոռից, ապա իրենք ինչո՞ւ պետք է հեռանան իրենց պաշտոններից՝ «կակոյ նիբուծ» խայտառակ հաշիվներով խաղերը պարտվելու համար»,– մտածում են Մելիքբեկյանը, Կապառոսը ու մնում աթոռներին՝ խայտառակելով բոլորիս։

Եվ վերջում․ հիշու՞մ եք, թե ինչեր էր խոստանում Նիկոլը 2050 թվականի մասով։ Ասում էր մինչև այդ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր ենք դառնալու։ Դա նրա հերթական բլեֆներից էր ու չարագուշակ կանխագուշակումներից, քանզի նրա ասածները միշտ հակառակ նշանով են կատարվում։ Վկան՝ Հայաստանի խայտառակ պարտությունները։

Նիկոլի դեպքում 5-0 կամ ավելի վատ հաշվով պարտություններ են բոլոր ոլորտներում։ Ու քանի նա կա, Հայաստանը համաշխարհային խայտառակության ռեկորդներ է սահմանելու։

Պետրոս Ալեքսայան

դիտվել է 1449 անգամ
Լրահոս
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան Ինչ ունեն անելու Ռուսաստանի հայերը․ Բաղդասարովը փակագծեր է բացում (video) Առանց Կիրանցի, խաղաղություն չի՛ լինելու․ Մի օր թուրքը ձեր դուռն է հասնելու․ կիրանցիներ (video) Քարոզչության պատճառով թուրք հանրության շրջանում ՀՀ-ի և հայ ազգի նկատմամբ տրամադրությունները բացասական են. Մելինե Անումյան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am