Հետամուտ ենք լինելու որպեսզի «Եռաբլուրում» տեղի ունեցածի բոլոր մեղավորները ենթարկվեն պատասխանատվության. «Հայաստան»

Հայաստանի Հանրապետության Անկախության օրը՝ սեպտեմբեր 21-ը, դրսևորվեց իշխանության, մասնավորապես՝ ոստիկանության կողմից գործադրված անբարո վարքագծով, աննախադեպ բռնությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Եռաբլուրից վայրագությամբ և ապօրինաբար բերման ենթարկվեցին Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած մեր զինվորների ու սպաների ծնողները, հարազատները։ Ոստիկանական բաժանմունքներ տեղափոխված 37 քաղաքացիներից ոմանք մարմնական վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ բռնության ենթարկվել ոստիկանությունում։


Ոստիկանների նման վարքագիծը ոչ միայն չի բխում նրանց լիազորություններից, այլ ակնհայտորեն պայմանավորված էր Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր այցից առաջ ճանապարհը «մաքրելու» հանձնառությամբ։

Հանցավոր գնահատելով իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից ոստիկանական բռնությունների արդարացման փորձերը, դրանք դիտարկելով որպես անարգանք հայ ժողովրդի, մեր հերոսների հիշատակի և նրանց հարազատների նկատմամբ,

-խստորեն դատապարտում ենք տեղի ունեցածը, այն գնահատում ենք որպես իշխանությունների՝ մեր երկրի պաշտպանության և նվիրական արժեքների նկատմամբ որդեգրած վերաբերմունք,

-մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ այս իշխանությունները ոչ միայն անկարող են դիմագրավել երկրի գոյաբանական մարտահրավերների առջեւ, այլև սպառնալիք են մեր պետականությանն ու ազգային միասնականությանը,

-համոզումով, որ ոստիկանությունը կոչված է ծառայելու հանրային և ոչ օրվա քաղաքական մեծամասնության շահերին, հետամուտ ենք լինելու որպեսզի բոլոր մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։

դիտվել է 559 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am