Ես շատ ուշադիր նայել եմ՝ նախկին իմ дурак-ներից ոչ մեկին չեմ տեսել այնտեղ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կարմիրբերետավոր ոստիկանները երեկ առավոտյան Եռաբլուրում քարշ տալով, բռնի ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, որպեսզի ապահովեն Նիկոլ Փաշինյանի անարգել այցը զոհերի շիրիմներին։ Թե ինչպիսի բառապաշարով, ինչ անեծքներով էին մարդիկ արտահայտվում թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրան ենթակա ոստիկանության այդ զանգվածի հասցեին՝ հրապարակման ենթակա չէ։

Ոստիկանության երեկվա գործողությունների ֆոնին մենք հիշեցինք, թե ինչ սուր քննադատության էին ենթարկում նախորդ իշխանություններին՝ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ կիրառելու համար, դատապարտում էին ոստիկաններին եւ անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Բայց այն ժամանակ ոստիկանությունն այսքան վայրագ ու մարդատյաց չէր։ Ավելին, պատմում են, թե ինչպես են տարբեր ժամանակներում ցույցերի ժամանակ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառած ոստիկաններին պատժել՝ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելով։

Մենք կապ հաստատեցինք նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, ով հաստատեց մեզ պատմածը՝ բացատրելով․ «Տեսեք՝ կա արդարացված հարկադրանքի կիրառում, կան дураки с инициативой, այսինքն՝ նախաձեռնություն ցուցաբերող հիմարներ, որոնք հաճույք են ստանում քաշքշելուց՝ չարդարացված քաշքշուկից։ Իհարկե, նման երեւույթները պետք է ի սկզբանե կանխել, որովհետեւ, եթե չես կանխում, հետո էդ երեւույթները դառնում են անկառավարելի։ Էնպես որ, բոլոր էն դեպքերը, երբ որ չարդարացված հարկադրանք են կիրառում, պետք է զսպել, զսպել տույժերով, մինչեւ անգամ՝ հեռացումներով, որպեսզի դա բնավորության գիծ չդառնա, որովհետեւ էդ ոստիկանները, որոնք ուղղակի շփման մեջ են քաղաքացիների հետ, նրանք են ստեղծում քաղաքացի-ոստիկանություն փոխհարաբերությունները։ Նրանք են կայունացնողը կամ քննադատողը, հասկանո՞ւմ ես»։

Դուք, հավանաբար, կադրերը տեսել եք, թե ինչպես էին կարմիրբերետավոր ոստիկանները քաշքշում զոհված զինծառայողների ծնողներին։ Ի՞նչ կարծիքի եք այդ ամենի վերաբերյալ։

Ես չեմ կարող գնահատական տալ էսօրվա այդ երեւույթներին։

Բայց ցանկալի է Ձեր գնահատականը լսել։ Հիշում եք՝ ինչքան էին Ձեզ քննադատում այն ժամանակ, ինձնից սկսած՝ բոլորը, հիմա ուր ենք հասել։

Դու պատասխանեցիր քո հարցին, Վահե ջան, որ քեզնից սկսած՝ քննադատում էին։ Հիմա ինքդ էլ գնահատական տուր, հոգի ջան։

Կարծում եք՝ կպատժվե՞ն կամ պե՞տք է պատժվեն կոնկրետ այդ քաշքշող ոստիկանները։

Ես չգիտեմ՝ հիմա ոնց է, դու մոռացե՞լ ես, որ արդեն հինգերորդ տարին է՝ ես ոստիկանությունում չեմ, գումարած դրան՝ ես հիմա չգիտեմ, թե էնտեղ ինչ մեթոդոլոգիա է։

Իսկ այն ժամանակ Դուք անձա՞մբ էիք հրահանգում, որ ոստիկանները որոշակի գործողությունների դիմեն, ուժ կիրառեն, քաշքշեն, բերման ենթարկեն, թե՞ նրանք իրենց նախաձեռնությամբ էին այդպես վարվում։ Հիմա, ըստ Ձեզ, հրահանգն ո՞վ է իջեցնում՝ անձամբ Վահե Ղազարյանը կամ Նիկոլ Փաշինյա՞նը, որ քաշքշելով բերման ենթարկեն զոհվածների ծնողներին, թե՞ իրենք են այդպես որոշում։

Ես չեմ կարող ասել, անկեղծ՝ չեմ կարող էդ հարցին պատասխանել։ Ես քիչ առաջ Ձեզ ասացի, որ կան дураки с инициативой՝ նախաձեռնություն ցուցաբերող հիմարներ, որոնք ինչ-ինչ նպատակներով, կոպիտ ասեմ՝ աչքի ընկնելով, կարող են հիմարություններ էլ անել։ Խոսքս դրան էր ուղղված, որ նման երեւույթներին պետք է պատժել, որովհետեւ էդտեղ է ստեղծվում հասարակություն-ոստիկանություն կապը։ Եթե էդտեղ անառողջ է, եթե նման երեւույթներ կան, բնական է՝ հասարակությունը վատ է գնահատելու ոստիկանությանը։

Բայց Ձեր ասած այդ дурак-ների մի մասը Ձեր օրոք էլ է եղել, չէ՞, այսինքն՝ նախկինից են մնացել, այնպես չէ, որ նոր են։

Ես շատ ուշադիր նայել եմ՝ նախկին իմ дурак-ներից ոչ մեկին չեմ տեսել այնտեղ։

Նոր дурак-ներ են, փաստորեն, հայտնվել ոստիկանության շարքերում։

Երեւի․․․ ես իրոք ուզում եմ, որ իմ ներվերը չքայքայեն, էլի, սրանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 795 անգամ
Լրահոս
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am