Ռուսական Առաջին ալիքի հաղորդավարը ներողություն է խնդրում․ «Ես երեկ հիմար սխալ եմ թույլ տվել» (տեսանյութ)
Ռուս հաղորդավարը ներողություն է խնդրել իր հաղորդման ժամանակ հայ-ադրբեջանական սահմանային մարտերին սխալ գնահատական տալու համար ու դա արել է 2 անգամ՝ մեկը ОРТ-ի իր սեփական հաղորդաշարի եթերում, մյուսը լուրերի եթերում:
Հիմա կարճատև հիշողության թարմացում. վերջին օրերին արևմտյան գործակալական ցանցի ամենակարկառուն ներկայացուցիչները ռուս հաղորդավարի թեման բերեցին դաշտ, մի լաաաավ ծամեցին ու օրը 2-4 ստատուս գրեցին այդ «ստահակի» մասին: Հիմա էսօրվանից ցանցում ա հայտնվել էդ լրագրողի ներողությունը, խնդրում եմ անցեք էդ գործակալական ցանցի ներկայացուցիչների էջերով ու տեսեք արդյոք ներողության փաստն արձանագրե՞լ են: Կտեսնեք, որ չեն արձանագրել, հետո էդ գարծակալական ցանցի գիտակից/չգիտակից ներկայացուցիչներին ձեր մոտ գրանցեք գործակալների ցուցակում ու անցեք առաջ:
Հ.Գ. Ի դեպ, արևմտյան գործակալական ցանցի անդամների ցանկը շատ բազմավեկտոր ա դարձել, նենց որ շատ ուշադիր եղեք, որ երևելիներից բացի տակի useful idiot մասսային էլ ֆիքսեք՝ դրանց հետ բերելը հնարավոր ա դեռ...
Նարեկ Սամսոնյանի գրառումը